Նարինե․
Բարև Ձեզ, ունեմ 2 հարց շահութահարկի հաշվետվության հետ կապված․
1․ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն 2024 թիվը փակել է հարկային վնասով։ Կարելի՞ է հաջորդ 5 տարիների շահութահարկի հաշվետվության մեջ 76 տողում նշել այդ գումարը և նվազեցնել վճարման ենթակա գումարը
2. 2025 թվականին ընկերության հիմնադրին վճարվել է շահաբաժին։ Արդյո՞ք հաշվետվության 80 տողը դրան վերաբերելի է

1 այո 2024-ի վնասը կարող էք 5 տարվա վրա բաշխել որպես նվազեցում,
2 2025 թվականին եթե ընկերության հիմնադրին վճարվել է շահաբաժին։ ապա ֆինանսական հաշվառմամբ պետք է լիներ շահույթ և դրա հիման վրա վճարվեր, շահաբաժնի վճարման տվյալները պետք է ներկայացվեն եկամտային հարկի ու 165 հաշվետվություններով։
2025 ին վճարվել է 2020 թվականի շահաբաժինը
թեկուզ, հիմա դա ներկայացրեք
Կներեք Մեկ էլ հարց էլ ես տամ շահութահարկի լրացման հետ կապված
103րդ տողում
Նախորդ տարիներում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը
Ընկերությունը 2023 ին է աշխատել ԱԱհ դաշտում
2024ի ապրիլին հաշվարկել և վճարել շահութահարկը × գումարի չափով
Գործունեությունը վերսկսել է 2025ին
Այս տարվա հաշվարկում ճիշտ եմ հասկանում, որ այդ տողով պետք է նվազեցնել նախկինում վճարված շահութահարկի գումարը
103-րդ կետում լրացվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանմինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ վճարված և փաստացի շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները, որոնք ենթակա են հաշվանցման 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի տվյալ հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի կանխավճարների գումարները գերազանցող փաստացի շահութահարկի գումարներից` Օրենսգրքի 451-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան: Այս կետը լրացվում է միայն ռեզիդենտ կազմակերպությունների կողմից:Շնորհակալ եմ շաատտ))))
Այդ դեպքում ինչ ձևակերպում տալ
ուզում եմ հասկանալ,
եթե 31/12/23ին ձևավորեմ դտ524 կտ 751 այնուհետև դտ 331 կտ 751 այս վերջին թղթակցությունը որպես շահութահարկից չնվազեցվող ծախս ե՞մ դիտարկելու ՀԾ-ում
ոչ, եթե հարկային վնաս լիներ նվազեցում կդիտվեր, 135 հոդվածն էլ նայեք, կանխավճար կա վճարելու թե չէ
Արդեն վճարել եմ 2023 թվականի շահութահարկի 20%ի չափով