հ. 123
2. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև՝
1) ստացվող շահաբաժինները.
2) բացառապես Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներով զբաղվող՝ անմիջականորեն ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներգրավված Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) համար մասնագիտական աշխատանքի մասով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 200 տոկոսը:
Սույն կետով սահմանված նվազեցումը կատարվում է՝ անկախ աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:
Սույն կետի պահանջների պահպանմամբ սույն կետը կիրառվում է նաև այն ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ, որոնք, հարկային տարվա ընթացքում բացառապես Կառավարության սահմանած` բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից բացի, ստացել են նաև այլ եկամուտներ՝ պայմանով, որ այդ եկամուտների տեսակարար կշիռը հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10 տոկոսը.
3) Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտություններում և փորձարարական մշակումների աշխատանքներում անմիջականորեն ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներգրավված՝ Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) համար մասնագիտական աշխատանքի մասով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 200 տոկոսը: Սույն կետով սահմանված նվազեցումը կատարվում է՝ անկախ աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:
Սույն մասի 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված նվազեցումները կամ դրանց հանրագումարը տվյալ հարկային տարվա համար չի կարող գերազանցել սույն բաժնով սահմանված կարգով (առանց սույն մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված նվազեցումների) հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը, բացառությամբ սույն մասի երրորդ պարբերությամբ սահմանված դեպքի:
Անկախ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դրույթներից՝ համախառն եկամտից նվազեցման ենթակա գումարի՝ հարկման բազայի 50 տոկոսը չգերազանցելու սահմանափակումը չի տարածվում սույն մասի պահանջների պահպանմամբ գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումների աշխատանքներ իրականացնող այն ռեզիդենտ շահութահարկ վճարողների վրա, որոնք եկամուտներն ստացել են բացառապես գիտական հետազոտություններից և փորձարարական մշակումների աշխատանքներից կամ միաժամանակ ստացել են այլ եկամուտներ՝ պայմանով, որ այդ եկամուտների տեսակարար կշիռը հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10 տոկոսը:
Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված մասնագիտական հանձնաժողովի տրամադրած դրական եզրակացությունը չեղյալ ճանաչվելու դեպքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ՝ հիմք ընդունելով Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումները:
հ.150
1.1. Հարկային գործակալը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում (այդ թվում՝ սեփական կարիքների համար) ներգրավված՝ Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով: