Բարև Ձեզ։ Շրջանառության հարկ վճարող ԱՁ եմ, ծրագրավորման ծառայություններ եմ մատուցում արտասահմանյան ընկերությանը, գինը՝ ԱՄՆ դոլարով։ Ծառայությունն ավարտվել է սեպտեմբերի 15-ին, իսկ հաշիվ վավերագիրը դուրս եմ գրում հոկտեմբերին։ Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածը (ՀՕ-234-Ն, ուժի մեջ է 2026թ. հուլիսի 1-ից) նշում է մատակարարման պահը (38-րդ և 40-րդ հոդվածներ) և նախորդ աշխատանքային օրը հրապարակված փոխարժեքը։ Ճի՞շտ եմ հասկանում, որ պետք է կիրառել սեպտեմբերի 14-ի փոխարժեքը (մատակարարման պահին նախորդող աշխատանքային օր), և ոչ թե հաշիվ վավերագրի դուրս գրման օրվան նախորդող օրվա փոխարժեքը։ Շնորհակալություն։

պետք է կիրառել սեպտեմբերի 15-ի փոխարժեքը, եթե հաշիվ վավերագիրը դուրս է գրվում հոկտեմբերին։
շնորհակալություն