Ո՞ր օրվա փոխարժեքը կիրառել

Քրիստինե․

ԱՁ-ն ծառայություններ է մատուցել արտասահմանյան կազմակերպության, վճարումը ստացել արտարժույթով: Հարց – հաշիվ վավերագիր դուրս գրելիս, եթե ծառայությունը մատուցվել է ամսի 10-ին, իսկ հաշիվը դուրս գրվել 14-ին, կուրսը հաշվում ենք ամսի 10-ի դրությամբ, թե՞ 14-ի։ Շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Առաջնորդվելով ՀՕ հոդված 16-ով՝ հիմք պետք է վերցնեք ամսի 14-ի դրությամբ ԿԲ կողմից հրապարակված փոխարժեքը, որը համացանցում երևում է որպես նախորդ՝ ամսի 13-ին հրապարակված փոխարժեք, քանի որ ԿԲ փոխարժեքները հրապարակում է ժամը 16։00-ին։

“Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:”

Tigran
Tigran
3 տարի առաջ

 կուրսը հաշվելու եք ամսի 14-ի դրությամբ, ըստ 16 հոդվածի կանոնների, 4) սույն մասի 1-3-րդ կետերում չնշված դեպքերում ձևավորվող հարկման բազաները և ապրանքների սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրսգրման, իսկ հաշվարկային փաստաթղթի բացակայության դեպքում՝ գործարքին կամ գործառնությանը վերաբերող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի կազմման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

Կուրսը պետք է վերցնեք ամսի 14-ի դրությամբ՝ մինչև ժամը 16։00-ի ԿԲ կողմից հրապարակված փոխարժեքը, որը նույն նախորդ՝ ամսի 13-ին հրապարակված փոխարժեքն է:

Եվա
Եվա
3 տարի առաջ

Դուրս գրման նախորդ օրվա փոխարժեքվ