Որպես ԱՁ գրանցված լինելը կխանգարի՞ մայրության նպաստի ստացմանը

Գայանե․

Բարև Ձեզ:

ՈՒնեմ ԱՁ, որի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է 2024-ից, այդպես է նշված նաև ՊԵԿ կայքում: Զուգահեռ աշխատում եմ նաև բանկում և ստանում եմ գրանված աշխատավարձ: ԱՁ-ի գոյություն ունենալը կխանգարի՞ մայրության 140 օրվա համար նպաստի ստացմանը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Tigran
Tigran
10 ժամ առաջ

ոչ, քանի որ ստանալու եք նպաստը որպես վարձու աշխատող

Մարիաննա
Մարիաննա
10 ժամ առաջ

Բարև Ձեզ: Ոչ, քանի որ ԱՁ գործունեությունը արդեն դադարեցված է: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու օրվանից: Տվյալ դեպքում Դուք կստանաք մայրության նպաստը որպես վարձու աշխատող, և նպաստի համար կհաշվարկվի միայն վարձու աշխատող լինելու ժամանակահատվածում ստացված եկամուտը, քանի որ նախորդ տարի որպես ԱՁ չեք ունեցել եկամուտ: