Վերջնահաշվարկ

Մարի.

Բարի լույս, հարգելիներս: Եւնեմ այսպիսի հարց. 30.08.2010թ. ընդունվեք եմ աշխատանքի, հիմա գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Եթե ես խնամքի արձակուրդը վերջանալուն պես գրեմ ազատման դիմում` ինձ գործատուն վերջնահաշվարկ կվճարի՞ արդյոք։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Հերմինե
Հերմինե
4 տարի առաջ

Եթե ունեք չձևակերպված կամ չօգտագործած արձակուրդի օրեր` ուրեմն կունենք:

Անահիտ
Անահիտ
4 տարի առաջ

Յուրաքանչյուր աշխատած օրվա համար հասնում է վերջնահաշվարկ և գումարած բյուլետենի ժամանակահատվածը:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

ԱՕ Հոդված 130.Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Այո, պետք է վերջնահաշվարկ կատարվի, քանի որ խնամքի արձակուրդը ստաժ է ու չօգտագործված արձակուրդի օրեր են լինում:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Այո, Ձեզ հետ պետք է կատարեն լրիվ վերջնահաշվարկ, քանի որ Դուք կուտակել եք արձակուրդի օրեր հղիության և ծննդաբերության 140 օր արձակուրդի ընթացքում, գումարած նաև այն արձակուրդը, որը չեք օգտագործել մինչև ֆիզ. գնալը։ Երեխայի խնամքի արձակուրդի ժամանակահատվածում արձակուրդի օրեր չեն կուտակվում։