ՏՏ ոլորտի ծառայությունների մատուցում ֆիզիկական անձանց

Բարև Ձեզ, ԱՁ-եմ, Շրջանարության հարկման դաշտում, մատուցում եմ հեռահար ՏՏ ծառայություններ։ Հաճախորդներս տարբեր երկրների (նաև ՀՀ) իրավաբանական և ֆիզ․ անձիք են։ Իրավաբանական հաջախորդների հետ աշխատում եմ հաշիվ-վավերագրերով, սակայն ֆիզ․ անձերի հետ աշխատելուց, հաշիվ-վավերագիր գրելու համար հարկավոր է հավաքագրել ֆիզ․ անձի անձնագրային տվյալները, ինչը միշտ չէ, որ հնարավոր է (ուղղակի անհիմն են համարում դրա տրամադրումը)։

Ուսումնասիրելով օրենքը, ըստ ՀՕ Հոդված 55, 4-րդ կետի, 10-րդ մասի “գ” կետի՝ պարտադիր է լրացնել ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը։ Ստացվում է, եթե ես այս տվյալները չունեմ, ապա կազմված հաշիվ-վավերագիրը օրինական չէ։ Մյուս տարբերակն է, ունենալ ֆիզիկական ՀԴՄ սարք և վճարումը արտածել ՀԴՄ-ի տեսքով, սակայն այստեղ էլ հարց է առաջանում՝ ինչպե՞ս տրամադրել ՀԴՄ-ը կտրոնը այլ երկրում գտնվող հաճախորդին։

Իհարկե, նաև տարբերակ է օգտագործել էլեկտրոնային ՀԴՄ, սակայն այստեղ էլ հարցեր կան՝ օրենքը պահանջում է ունենալ կայք կամ հավելված, որը պետք է բավարարի պահանջներին՝ https://www.arlis.am/hy/acts/224310 (ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ)։

Պետք է նշեմ, որ կայք չունեմ, ծառայությունները մատուցվում են մեսսենջերի կամ էլ․ փոստի միջոցով։ Ին՞չ տարբերակներ կառաջարկեք աշխատելու։ Կամ եթե կա որևէ պարզաբանում ՊԵԿ-ից նման կերպ աշխատելու վերաբերյալ, խնդրում եմ կիսվել հղումով։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
10 ժամ առաջ

ֆիզ․ անձերի հետ աշխատելուց,ՀՀ ում, հաշիվ-վավերագիր գրելու համար կարելի է առանց ֆիզ․ անձի անձնագրային տվյալների գրել, համաձայն եմ անհիմն են համարում դրա տրամադրումը,  
այլ երկրում գտնվող հաճախորդին կարելի է ինվոյս գրել, իսկ հաշիվ վավերագիրը էլի առանց անձնագրային տվյալների գրել,
այո էլեկտրոնային ՀԴՄ կարող են կիրառել նրանք ովքեր սեփական կայք ունեն,

մի հատ https://ehdm.am/#howUse այս կայքով տեսեք եթե հարմար է ունենալ էլ.ՀԴՄ, գրեք, հետքարքիր է նաև մեզ, արդյոք սա միայն էլ.առևտրի համար չէ

Levon
Levon
6 ժամ առաջ
Ի պատասխան  Tigran

Հաշիվ-վավերագիրը առանց անձնագրային տվյալները գրել համակարգը թույլ չի տալի, պետք է գրել սխալ տվյալներով (նման կերպ են խորհուրդ տալի մեծ թվով հաշվապահներ), ինչի օրինականաությունը կասկածելի է։ Հասկանում եմ, որ ավելի լավա սխալ տվյալներով գրել, քան չգրելը, բայց ամեն դեպքում։

ehdm.am -ի հետ խոսել եմ՝ ասացին, որ այո, օրենքը պահանջում է կայք ունենալ, սակայն օրենքը հին է և պրակտիկայում այն չի կիրառվում, այդ իսկ պատճառով կարելի է օգտագործել իրենց ծրագիրը, այդ թվում ստանալ վճարումները իրանց կողմից գեներացվող հղումներ ուղարկելով։ Նաև նշել են, որ քննարկել են ՊԵԿ-ի հետ և հավաստիացրել են, որ նման կերպ կարելիա աշխախտել, սակայն որևէ հղում պարզաբանման կամ այլ նյութի չտրամադրեցին։

Tigran
Tigran
1 ժամ առաջ
Ի պատասխան  Levon

հաշիվ-վավերագիրը առանց անձնագրային տվյալները գրել համակարգը թույլ տալիս է, սխալով գրել պետք չի,

ehdm.am -ի հետ ես էլ խոսեցի, փաստորեն իրենց կայքով կարող եք օգտվել էլ.հդմ ունենալ, եթե սակագները ձեռնտու են,

Levon
Levon
35 րոպե առաջ
Ի պատասխան  Tigran

Վավերագիրը լրացնելուց անձնագրային տվյալների դաշտը պարտադիր է, եթե նշվում է “Ֆիզիկական անձ”։

«Ծառայություններ (աշխատանքներ) ստացող անձի անձը հաստատող փաստաթուղթ» դաշտը չպետք է դատարկ լինի

ehdm.am-ի հետ կապված, այո, իրենք ասում են որ կարող եք օգտագործել, բայց ոչ մի երաշխիք չկա, որ օրինական է։ Ավելին, իրենց պայմաններում բառացիորեն գրված է, որ իրենք որևէ պատասխանատվություն չեն կրում պահանջներին չբավարարելու համար՝

1.5. Մատակարարը չի կրում պատասխանատվություն Օգտատերի կողմից ՀՀ գործող Հարկային Օրենսդրության պահանջների խախտման կամ ոչ պատշաճ կատարման համար։

Եթե այս կետը սխալ եմ հասկանում՝ ուղղեք։