Tag Archive: հրաման

Aug 17 2017

Գործուղման հրամանի օրինակ

Տաթև.

Բարև ձեզ, խնդրում եմ գործուղման հրամանի օրինակ ուղարկել: Կանխավ շնորհակալություն:

Apr 20 2017

Հրամանների, կարգադրությունների և որոշումների տարբերություններ

Անուշ.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ ո՞ր օրենքում (կամ այլ իրավական ակտում) են նշված, թե որոնք են հրամանների, կարգադրությունների և որոշումների տարբերությունները, դրանց կիրառման դեպքերը և այլն: Կանխավ շնորհակալություն:

Feb 01 2017

Հրամանի օրինակ

Գրիշա Ս.

Բարև ձեզ: Խնդրում եմ, եթե հնարավոր է, ուղարկեք աշխատողին ՀՀ ԱՕ 112 հոդվածի համաձայն աշխատանքից ազատելու հրամանի օրինակը:

Sep 14 2016

Ժամանակավոր անաշխատունակություն

Եթե աշխատակիցը հիվանդության պատճառով չի այցելում աշխատանքի և ներկայացնում է անաշխատունակության թերթիկ, տրվու՞մ է արդյոք հրաման այդ մասին: Խնդրում եմ ասեք, թե ինչ ընթացակարգով է դա տեղի ունենում:

Aug 09 2016

Աշխատանքից ազատման հրամանի օրինակ

Խնդրում եմ ինձ ուղարկել աշխատանքից ազատման հրամանի օրինակ:

Aug 02 2016

Աշխատանքի ընդունման հրամանի քաղվածքի օրինակելի ձև

Գուրգեն.

Հարգելի գործընկերներ, ինձ անհրաժեշտ է աշխատանքի ընդունման հրամանի քաղվածքի օրինակելի ձև:

Aug 02 2016

Գործատուի հրամանով աշխատողին ազատել են աշխատանքից

Լաերտ.

Գործատուի հրամանով աշխատողին ազատել են աշխատանքից, դա ինքնաբերաբար հանգեցնու՞մ է արդյոք պայմանագիրը լուծելուն:

Jul 20 2016

Աշխատանքի ընդունման հրամանի ձև

Gayane.

Խնդրում եմ ուղարկել ինձ ժամանակավոր աշխատողի ընդունման հրամանի ձև: Կանխավ շնորհակալություն:

Jul 12 2016

Հրամանի ձև

Անի.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ուղարկեք երեխայի խնամքից վերադառնալուց հետո կրկին աշխատանքի ընդունման հրամանի ձև: Կանխավ շնորհակալություն:

Jul 06 2016

Աշխատանքի ընդունման դիմում և հրաման

Անահիտ.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ուղարկել աշխատանքի ընդունման դիմում և հրաման:

Jul 06 2016

Աշխատանքային պայմանագրի երկարաձգման փաստաթղթեր

Աննա.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում` աշխատանքային պայմանագրում նշված ժամկետը երբ լրանում է, և ես պետք է տամ համաձայնագիր ժամկետը երկարաձգելու համար, արդյո՞ք ճիշտ է, որ բացի համաձայնագրից պետք է տամ նաև հրաման:

Jun 06 2016

ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ

Arsine.

ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ: Վերջինիս լիազորությունները կատարում է ընկերության այլ աշխատակից: Ի՞նչ իրավական հիմք է անհրաժեշտ դրա համար` տնօրենի հրաման, թե՞ հիմնադրի որոշում:

May 20 2016

Համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ

Լալա.

Բարև ձեզ, մեզ մոտ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ և հիմնական աշխատավայրից մեզ չի կարող ներկայացնել արձակուրդի վերաբերյալ քաղվածք: Մեզ մոտ անհրաժե՞շտ է հրաման տալ արձակուրդի համար, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա կազմել հերթական տաբելը: Կանխավ շնորհակալություն:

Dec 28 2015

Նոր հրամանագիրք սկսելու համար

Gayane.

Բարև ձեզ: Սկսում եմ նոր հրամանագիրք: Արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի հրաման նոր հրամանագիրքը գործածության մեջ դնելու համար: Եթե այո, խնդրում եմ հրամանի նմուշը:

Oct 21 2015

Աշխատավարձի բարձրացման հետ կապված

Արմինե.

Ողջույն, ես Արմինեն եմ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
Մեր կազմակերպություն է աշխատողներից մեկը, ով իր աշխատանքային պարտականություների կատարման հարցում թերացումներ չունի և գերազանցում է նախորդ աշխատակցին, ում փոխարեն նշանակվել է, պահանջում է աշխատավարձի բարձրացում: Նա չունի գիտական աստիճան, կոչում և այլն, սակայն տնօրինությունը իրավամբ արժանի է համարում աշխատավարձի բարձրացում կատարելու համար: Կա՞ արդյոք օրինական որևէ հիմք նմանատիպ հրաման նախագծելու և միայն մեկ աշխատակցի աշխատավարձ բարձրացնելու համար:
Շնորհակալություն:

Oct 07 2015

Նոր աշխատանքային օրենսդրության փոփոխությունների հետ կապված

Astxik.

Բարև ձեզ, հարգելիներս: Նոր աշխատանքային օրենսդրության փոփոխությունների հետ կապված որքան որ ուսումնասիրեցի, ոչ մի նորություն չգտա, բոլոր հոդվածները հին պայմանագրերում էլ էր գրվում, ճիշտ է հրամանագիրքը պարտադիր չէր, բայց ես վարում էի, ինչպես նաև տաբելը, հիմա նոր հրամանագիրք բացե՞մ: Հին հրամանները գրե՞մ, թե՞ կարելի է հին հրամանագիրքը շարունակել վարել:

Sep 10 2015

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի` աշխատանքից ազատում

Adriana.

Եթե երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը ինքն է առաջարկում լուծել աշխատանքային պայմանագիրը, իսկ գործատուն համաձայնվում է, պարտադի՞ր է մինչև ազատելը նրան հրամանով համարել աշխատանքի մեջ, թե՞ կարելի է միանգամից ազատման հրամանը տալ:

Jul 08 2015

Աշխատանքային օրենսգրքի 95 հոդվածի հետ կապված

Ռիմա.

Հարգելի իրավաբաններ,
Աշխատանքային օրենսգրքի 95 հոդված.

1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն oրենսգրքով կամ oրենքներով այլ բան նախատեսված չէ:
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ oրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:

Հոդվածում նշում չկա, որ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո պետք է կնքվի գրավոր համաձայնագիր կողմերի միջև, սրանից կարող եմ հետևություն անել, որ Ընկերությունը աշխատողի հետ կարող է համաձայնագիր չկնքել, փոխարենը կազմել հրաման` աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացման վերաբերյալ, որտեղ կստորագրեն բոլոր աշխատողները: Արդյո՞ք դա չի հակասի օրենքին, և իչքանո՞վ է այն կիրառելի:
Կանխավ շնորհակալություն:

May 07 2015

Ի՞նչ պայմանագիր կնքել աշխատողների հետ

202

Սուսաննա.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ:
1. ՍՊԸ-ն 3 ամսով էներգետիկ ոլորտի աշխատանքներ կատարելու համար աշխատակիցների հետ նպատակահարմար է կնքի աշխատանքի ընդունման պայմանագիր, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր: Վերջինիս դեպքում խնդրում եմ պարզաբանել` կուտակային սոց. վճարի և այլ պահումների կատարման կարգն ինչպիսի՞ն կլինի, և ի՞նչ պայմաններ են պարտադիր այդ դեպքում

2. Մեկ այլ գործատուի մոտ 8 ժամյա օրական և 40 ժամյա շաբաթական աշխատանքի ներգրավված անհատին համատեղությամբ աշխատանքի ընդունելու համար կա՞ն խոչընդոտներ, սահմանափակումներ, թե՞ ոչ, ինչպիսի՞ն պիտի լինի աշխատանքի ընդունման հրամանն ու պայմանագիրը:

Խնդրում եմ հնարավորինս մանրամասն պատասխանել, իսկ հարցերին վերաբերող այլ օգտակար նյութերն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին` hsuska շնիկ mail.ru:
Նախապես` շնորհակալություն, Սուսաննա:

Feb 09 2015

Ո՞ր հոդվածով է ազատվում աշխատողը

Tereza.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել.
ո՞ր հոդվածով է ազատվում ժամանակավոր աշխատողը, եթե աշխատել է հիմնական աշխատողի փոխարեն և պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով: Հրամանում նշվում է, որ պայմանագիրը կլուծվի x աշխատողի վերադարձի օրը, ծանուցում տրվու՞մ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Oct 18 2014

Նոր հրամանագիրքը գործածության մեջ դնելու համար

Sona.

Բարև ձեզ: Սկսում եմ նոր հրամանագիրք: Արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի հրաման նոր հրամանագիրքը գործածության մեջ դնելու համար: Եթե այո, խնդրում եմ հրամանի նմուշը:

Aug 25 2014

Ո՞վ է ստորագրելու արձակուրդի դիմումը

Andranik.

Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
եթե ընկերության կառավարիչը մեկնում է արձակուրդ, նրա դիմումը և արձակուրդի հրամանը հենց նա՞ է ստորագրում, թե՞ պարտադիր ընկերության տնօրենը:

Jul 31 2014

Կազմակերպության հիմնադիր-տնօրենը փոխվել է

Mane.

Բարև ձեզ, հարցս հետևյալն է` եթե հիմնադիր տնօրենը պետ. ռեգիստրում փոխվում է, թղթաբանությունը ինչպե՞ս է կատարվում, նախորդ տնօրենի ազատման հրամանը ո՞վ է տալիս, թե՞ առհասարակ հրաման պետք չէ:

Jun 23 2014

Արձակուրդի հրամանի ձև

Երվանդ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ուղարկել արձակուրդի հրամանի ձև, նախապես շնորհակալություն:

Jun 12 2014

Արդյո՞ք գրվում է հրաման

ARPI.

Բարև Ձեզ: Եթե աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվում, հետո պաշտոնը փոխվում է, հրաման գրվու՞մ է, թե՞ ոչ:

Jun 05 2014

Աշխատավարձի և պաշտոնի փոփոխման հրամանի օրինակ

Ալինա.

Ներեցեք, կխնդրեի ինձ ուղարկել աշխատավարձի և պաշտոնի փոփոխման հրամանի օրինակ: Կանխավ շնորհակալ եմ:

May 04 2014

Հրամանագրքում չի լրացվել հրամաններից մեկը

Արմինե.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հարցիս՝ հրամանագրքում անուշադրության պատճառով չի լրացվել հրամաններից մեկը, որից հետո ավելացվել է մոտավորապես 20 հրաման: Ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս ավելացնել հրամանը:

Mar 06 2014

Արդյո՞ք պետք է լինի աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
եթե ՍՊԸ-ի պետռեգիստրի վկայականով նշված է, թե ով է տնօրենը, նման պարագայում պետք է լինի աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ, թե՞ հիմնադրի որոշում:

Mar 06 2014

ՍՊԸ-ն գնել է կաբել նոյեմբերին

emi.

ՍՊԸ-ն գնել է կաբել նոյեմբերին, 2013-ի վերջում չի շահագործվել: Շահագործվել է մինչև 01.03.2014: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է լրացնեմ հերթականորեն, ինչպիսի՞ ակտեր, ու եթե կարելի է ձևերը ուղարկեք: Եվ դրա համար հրաման պե՞տք է գրվի:

Mar 05 2014

Կազմակերպության աշխատակիցը փոխադրվում է այլ աշխատանքի

Աննա.

Բարև ձեզ:
Կարո՞ղ եք օգնել, հարցս հետևյալն է. կազմակերպության Ա աշխատակիցը փոխադրվում է այլ աշխատանքի նույն կազմակերպությունում: Նախկինում այդ պաշտոնի պարտականությունները իրականացնում էր այլ Բ աշխատակից: Կցանկանայի իմանալ` արդյո՞ք հնարավոր է միևնույն հրամանով կատարել անձի փոխադրումը և միաժամանակ անվավեր ճանաչել այն հրամանը, որով Բ աշխատակիցը իրականացնում էր այդ պարտականությունները: Բացի այդ` քանի՞ օր առաջ պետք է կազմվի համաձայնագիրը Ա աշխատակցի փոխադրման համար:

Նախապես շնորհակալություն:

Mar 03 2014

Ժամանակից շուտ ծննդաբերություն

Աննա.

Բարև Ձեզ:
Շատ շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք այս հարցիս.
Ժամանակից շուտ ծննդաբերության պատճառով (հինգերորդ ամսին) աշխատանքի վայր եմ ներկայացրել ծննդաբերության մասին տեղեկանքը հիվանդանոցից, որտեղ նշած էր ինձ հասանելիք 70 օր արձակուրդը: Կուզենայի իմանալ` այդ օրերի դիմաց հասնու՞մ է ինձ գումար, թե՞ ոչ, ինչպես նաև` եթե ուզենամ ժամանակից շուտ վերադառնալ աշխատանքի, արդյո՞ք հրաման կտրվի, և ես կկարողանամ ստանալ ամսեկան աշխատավարձը:
Նախապես շնորհակալ եմ:

Feb 20 2014

Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից

Մարիանա.

Բարև Ձեզ:
1. Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից: Հարց` հրամանի մեջ գրվում է սույն ամսվա 1-ից, թե՞ նախորդող ամսվա 31-ից:
2. Արդյո՞ք աշխատանքային գրքույկը առաջին անգամ լրացնելուց նշվում է, որ աշխատակիցը ստաժ չի ունեցել, թե՞ ոչ: Եվ արդինատուրան կամ մասնագիտական ուսման տարիները ստաժ համարվու՞մ են, թե՞ ոչ:
Շնորհակալություն:

Feb 05 2014

Հաստիքացուցակում անվանման փոփոխության մասին

Նարինե.

Խնդրում եմ ասացեք` եթե հաստիքացուցակում փոխվել է անվանումը, իսկ աշխատավարձը մնացել է անփոփոխ, արդյո՞ք պարտադիր է հրամանագրել և կնքել նոր աշխատանքային պայմանագիր:

Dec 04 2013

Հրամանների ձևեր

Hasmik.

Բարև ձեզ, խնդրում եմ, եթե ձեզ դժվար չէ, կարո՞ղ էք ինձ ուղարկել աշխատանքի ընդունման, ազատման և արձակուրդի հրամանի ձև: Նախապես շնորհակալություն:

Nov 20 2013

Արդյո՞ք անհրաժեշտություն կա հրաման տալու

Սոնա.

Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադառնում է, արդյո՞ք տնօրենը հրաման տալիս է` աշխատանքին վերադառնալու հետ կապված: Կանխավ շնորհակալություն:

Aug 14 2013

Պարտադի՞ր է կազմակերպության հրամանները գրել բլանկի վրա

Մարիանա.

Բարև Ձեզ:
Ցանկանում եմ իմանալ` պարտադի՞ր է կազմակերպության հրամանները գրել կազմակերպության բլանկի վրա: Ավելացնեմ, որ մեր կազմակերպությունը հանդիսանում է ՓԲԸ:

Jul 27 2013

Աշխատանքից ազատվելու դիմում

Մարիամ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. կարո՞ղ է արդյոք աշխատողը աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, երբ ինքը այդ պահին գտնվում է հերթական արձակուրդում: Իսկ ազատման հրամանը այդ դեպքում քանի՞ օր ուշ կարող եմ տալ: Կանխավ շնորհակալություն:

Jun 23 2013

Գիշերավարձի հատուցում

Հայկ Սարգսյան.

Հարգելի գործընկերներ, օգնեք հասկանալ.

Եթե աշխատակիցը չի բերում ՀՀ տարածք գործուղվելիս գիշերավարձի ծախսերը հիմնավորող փաստաթղթեր և գործուղման հրամանով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ չի սահմանվում, ապա գիշերավարձը հատուցվու՞մ է յուրաքանչուր գիշերվա համար նվազագույն 5000 դրամի չափով, թե՞ ընդհանրապես չի հատուցվում:

Շնորհակալություն:

Jun 07 2013

Աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացման համաձայնագիր և հրաման

Էլեն.

Հարգելի կադրային բաժնի մասնագետներ, խնդրում եմ ասեք` աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտից քանի՞ օր շուտ պետք է կնքել պայմանգրի ժամկետը երկարացնելու համաձայնագիրը և հրամանը: Կանխավ շնորակալություն:

May 25 2013

Արդյո՞ք տրվում է հրաման

Աննա.

Խնդրում եմ ասեք` փորձաշրջանի ժամանակ հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ:

May 02 2013

Աշխատանքից ազատման հրաման

Վարդուհի.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ հասկանալու` աշխատանքից ազատման հրամանում կադրերի տեսուչի կողմից գրվու՞մ է, թե քանի օրվա համար պետք է վերջնահաշվարկ կատարել, թե՞ դա հաշվապահության պարտականությունն է:

Apr 15 2013

Ուսուցիչը ցանկանում է ազատվել աշխատանքից

Ալբերտ.

Ուսուցիչը վերցրել է իր հաշվին արձակուրդ և հիմա ուզում է ազատվել աշխատանքից: Հիմա տրվել է ազատման հրամանը, կատարվել է վերջնահաշվարկ, որը պետք է նշվի եկամտային հարկի էլեկրտոնային տարբերակում և այնտեղ տրվի ազատման հրամանը, որը չեմ պատկերացնում, թե ինչպես և որտեղ պետք է նշվի: Խնդրում եմ օգնել:

Apr 10 2013

Եթե աշխատողին փոխադրում են ավելի բարձր պաշտոնի

Նարինե.

Խնդրում եմ ասացեք` եթե աշխատողին փոխադրում են ավելի բարձր պաշտոնի կամ աշխատավարձն են բարձրացնում և դա ամրագրում հրամանով, արդյո՞ք համաձայնագիր կնքելու անհրաժեշտություն կա, թե՞ ոչ:

Mar 28 2013

Արդյո՞ք պարտադիր է համաձայնագիրը

Նարինե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում.

1. Եթե ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալին հիմնադրի որոշումով տեղափոխում եմ գլխավոր տնօրենի պաշտոնում, տալիս եմ հրաման, իսկ համաձայնագիրը այս դեպքում պարտադի՞ր է, թե՞ կնքեմ նոր պայմանագիր:

2. Իսկ համաձայնագրի մեջ աշխատատեղի և աշխատավարձի փոփոխության մասին նշումներից բացի պարտականությունների մասին է՞լ պետք է նշում ներառել:

Կանխավ շնորհակալ եմ:

Mar 01 2013

Աշխատանքի ընդունման հրամանի ձև

Իգոր.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ աշխատանքի ընդունման հրամանի օրինակելի ձև ուղարկել, կանխավ շնորհակալություն:

Jan 30 2013

Աշխատավարձի փոփոխման համար

Արթուր.

Բարև ձեզ: Եթե 2012թ. աշխատավարձը եղել է 50.000 դրամ, 2013 դա դառնում է 62.037դրամ, ես կարո՞ղ եմ այդ գումարը կլորացնել, իսկ այդ դեպքում ես պարտավո՞ր եմ հրաման և համաձայնագիր կնքեմ աշխատողի հետ, թե՞ համաձայնագիրը բավական է: Շնորհակալություն:

Dec 27 2012

Աշխատանքային գրքույկում սխալ գրանցում է կատարվել

Աստղիկ.

Աշխատանքային գրքույկում սխալ է լրացվել աշխատանքի ընդունման համարը` հրաման 53-ի փոխարեն լրացվել է հրաման 51: Ինչպե՞ս կարելի է ուղղում կատարել: Ամբողջ հրամանը պետք է չեղյա՞լ համարել և նորի՞ց գրել: Թե՞ միայն հրամանի համարը կարելի է փոփոխել: Շնորհակալություն !!!

Dec 08 2012

Ձև Ֆ1-ի լրացման վերաբերյալ

Անի.

Սոց. հիմնադրամին աշխատող ընդունելու մասին նոյեմբերին Ձև Ֆ1 լրացնելուց հրամանի համարը պատահմամբ սխալ եմ ներկայացրել` 32-ի փոխարեն 22: 22 համարի հրամանի տակ սեպտեմբերով ընդունված այլ աշխատող էլ ունեինք: Ամսաթիվը ճիշտ է: Ի՞նչ խնդիրներ կառաջանան: Եվ ինչպե՞ս լուծել հարցը:

Nov 08 2012

Աշխատանքից ազատում առանց ծանուցման

Artur.

Խնդրում եմ ինձ պատասխանել` արդյո՞ք գործատուն կարող է ազատել համատեղությամբ աշխատողին առանց նախնական ծանուցագրի: Ընդ որում ազատման հրամանի մեջ նշել է` ամենօրյա աշխատանքը ապահովվելու, բարելավելու նպատակով:

Oct 27 2012

Գործուղում ձևակերպելու համար

Narine.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք հարցիս հնարավորինս շուտ: Գործուղում ձևակերպելու համար հրամանագրքում հրաման տալը պարտադի՞ր է, թե՞ ոչ, քանի որ գործուղման վկայականի վրա պահանջվում է հրամանի համար: Ես ուզում եմ գործուղումների համար առանձին հրամանագիրք վարել, քանի որ դրանք բավականին շատ են լինելու: Կարո՞ղ եմ այդպես վարվել, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց. ժամանումը կարո՞ղ եմ նշել ոչ աշխատանքային ժամ: Ասենք ժամանել է 19.30, դրա համար արտաժամյա պե՞տք է հաշվեմ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Older posts «