Tag Archive: փորձաշրջան

Oct 28 2017

Քանի՞ ամսեկան հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի

Լիլիթ.

Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել:
Ես ընդունվել եմ աշխատանքի 3 ամսեկան հղի կարգավիճակով, երեք ամիս փորձաշրջանից հետո (համոզված եմ` դեկրետային չվճարելու պատճառով) ուզում են ազատել աշխատանքից` պատճառաբանելով, որ 6 ամսեկան հղիությամբ չեն կարող ընդունել աշխատանքի:
Քանի՞ ամսեկան հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի:

Feb 27 2017

Փորձաշրջան

Հարգելիներս, հարցս այսպիսին է. եթե աշխատողը տեղափոխվում է այլ աշխատանքի նույն կազմակերպությունում, ապա արդյո՞ք կարելի է նրա համար նախատեսել փորձաշրջան, թե՞ կիրառելի է ՀՀ ԱՕ 91 հոդվածը:

Apr 01 2014

Արդյո՞ք փորձաշրջանի համար աշխատողին վճարվում է աշխատավարձ

Վարդգես.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել` աշխատանքային փորձաշրջանի հետ կապված հարց ունեմ:

ՍՊԸ-ն ցանկանում է նշանակել տնօրեն և պայմանագում նշել 1 ամիս փորձաշրջան: Արդյո՞ք պետք է վճարվի աշխատավարձ այդ փորձաշրջանի համար, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

Oct 06 2013

Արդյո՞ք աշխատակցին հասնում է անաշխատունակության նպաստ

Karine.

Բարև, սիրելի հաշվապաներ, հարցս այսպիսին է` աշխատողը համատեղությամբ, սակայն 3 ամիս փորձաշրջանով, սեպտեմբերի 5-ին ընդունվել է աշխատանքի, սեպտեմբերի 24-27-ի համար ներկայացրել է անաշխատունակության նպաստի թերթիկի պատճեն: Խնդրում եմ ասացեք` իրեն հասնու՞մ է այդ նպաստը, թե ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա: Նախապես շնորհակալություն:

May 25 2013

Արդյո՞ք տրվում է հրաման

Աննա.

Խնդրում եմ ասեք` փորձաշրջանի ժամանակ հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ:

Sep 21 2010

Փորձաշրջանի վերաբերյալ

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցերում: Նորաբաց թեյարան է , ընդունել ենք մատուցողներ, սակայն հնարավոր է, որ մի քանի օրից հեռացնենք աշխատանքից, այս դեպքում ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագիր չկնքել նրանց հետ, թե կնքեմ` փորձաշրջանով: Եվ եթե աշխ. պայմանագրում նշվում է փորձաշրջանի մասին, այս դեպքում աշխ. պայմանագրերի գրքում գրանցու՞մ եմ, թե` ոչ: Եվս մեկ խնդրանք, որտեղի՞ց կարող եմ իմանալ հասույթի գրքի վարման կանոնների մասին:

Aug 05 2010

Փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրություն

Գագիկ.

Խնդրում եմ մանրամասն ներկայացնեք փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրության կանոնները`նշելով,թե աշխատանքային օրենսգրքի որ կետին է արվել հղումը:Շնորհակալ եմ:

Jul 24 2010

Փորձաշրջանի վերաբերյալ

Հասմիկ.

Բարև Ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս.
օրենքով քանի ամիս ընկերությունն իրավունք ունի որպես փորձաշրջան նշանակել և արդյոք փորձաշրջանը չի գրանցվում աշխատանքային գրքում ու չի վարձատրվում:
Եվ եթե հնարավոր է խնդրում եմ նշել թե որտեղից կարող եմ ավելի տեղեկանալ ծանոթանալ այդ մասին:
Շնորհակալ եմ:

Jul 22 2010

Փորձաշրջան աշխատողի համար

Սաթենիկ.

2 ամիս է ինչ բացել եմ ինտերնետ ակումբ, ինքս եմ աշխատել, այժմ ուզում եմ ընդունել աշխատող, բայց փորձաշրջանն անցնելով: Կա այդպիսի փորձաշրջան հասկացություն և այդ դեպքում աշխատողի համար հարկային և սոցիալական բաժին փաստաթղթեր ներկայացնում ենք, թե ոչ:

May 27 2010

Փորձաշրջանի վերաբերյալ

Սյուզի.

Բարև բոլորին: Խնդրում եմ օգնել մի կադրային հարցում: Եթե կազմակերպությունը կնքում է աշխատանքային պայմանագիր 3 ամիս փորձաշրջանով, դա նշանակում է, որ պայմանագրի գործողության ժամկետն էլ է 3 ամիս: Այդ դեպքում, եթե աշխատողն բարեհաջող անցնում է փորձաշրջանը, ապա նոր պայմանագիր է կնքվում, հրաման հարկավոր է? Թե գործողության ժամկետը կարող է լինել ասենք մեկ տարի, և 3 ամիս փորձաշրջանը ընդամենը “հեշտացնում է” պայմանագրի հետագա հնարավոր լուծումը? Խնդրում եմ հնարավորինս մանրամասն պարզաբանել: