Արդյո՞ք կարող է դիտվել որպես կանխիկ դրամով վճարման խախտում

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպությանը դրամարկղից կանխիկ գումար է տրվել առաշիվ անձին գործընկերոջ կրեդիտորական պարտքը մարելու համար: Առհաշիվ անձը գումարը փոխանցել է գործընկերոջ բանկային հաշվին: Հարցս հետևյալն է՝ արդյոք դա կարո՞ղ է դիտվել որպես կանխիկ գործարք: Նշեմ, որ փոխանցման հիմք հարկային հաշվի գումարը ներառյալ ԱԱՀ-ն կազմում է 480 000 ՀՀ դրամ և արդյո՞ք կարող է դիտվել որպես կանխիկ դրամով վճարման խախտում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Արդյո՞ք կարող է դիտվել որպես կանխիկ դրամով վճարման խախտում

  1. Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից գործուղման, ինչպես նաև գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ սահմանվում են հետևյալ ժամկետային սահմանափակումները`
    1) գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված կանխիկ դրամը հաշվետու անձի կողմից պետք է ծախսվի ըստ նպատակի կամ վերադարձվի կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ, կամ բանկային հաշիվ՝ կանխիկ դրամը հաշվետու անձին տրամադրվելուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը լրանալու պահին աշխատողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու դեպքում` աշխատանքի վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում:
    Առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները չեն տարածվում այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վրա, որոնց աշխատողների թիվը չի գերազանցում երկուսը:
    Գործուղումից տարբեր, ինչպես նաև գործուղման նպատակով տրվող առհաշիվ գումարների ծախսման վերաբերյալ հաշվետու անձը հաշվապահություն է ներկայացնում առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվություն:

    0
  2. Ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և (կամ) աշխատանքների կատարման դիմաց ընդունվող վճարումները համարվում են անկանխիկ նաև այն դեպքում, երբ օտարված ապրանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց իրավաբանական անձանցից կամ անհատ ձեռնարկատերերից միանվագ գործարքի գծով մինչև 300 հազար դրամի չափով, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից` անկախ որևէ չափից ստացված կանխիկ վճարումները (ներառյալ կանխավճարները) վերջիններիս անունից բանկի կամ փոստի միջոցով փոխանցվում են ապրանքն օտարող կամ ծառայությունը մատուցող հարկ վճարողի բանկային հաշվեհամարին:
    Ապրանքների ձեռքբերման, ծառայությունների ստացման և (կամ) աշխատանքների ընդունման դիմաց վճարումներ կատարողի համար կանխիկ վճարում չի համարվում, եթե վճարումները կատարվում են առհաշիվ անձի վճարային քարտի միջոցով` այդ թվում՝ այն դեպքերում, երբ առհաշիվ անձի հաշվետվության հիման վրա կազմակերպության կամ ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատիրոջ կողմից առհաշիվ անձին փոխհատուցումը կատարվել է կանխիկ վճարմամբ:

    1+
  3. Դա անկանխիկ գործարք է համարվում, քանի որ դրամարկղից ելքագրվել է գումար, որը առհաշիվ անձի միջոցով փոխանցվել է կրեդիտորի բանկային հաշվին որպես պարտքի մարում:

    1+
  4. Հարգելի Ալլա, այսինքն՝ տվյալ պարագայում, եթե գումարը 480 000 դրամի փոխարեն լիներ 300 000 դրամ՝ չէր դիտվի կանխիկ, բայց քանի որ 480 000 դրամ է կդիտարկվի՞ որպես կանխիկ գործարք:

    0
  5. Ձեր գործարքը անկանխիկ է, քանի որ առհաշիվ անձը կատարել է պարտքի մարում բանկային փոխանցմամբ, կապ չունի գումարի չափը:

    1+
  6. Ապրանքների մատակարարում, աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում չհամարվող գործարքների, նշված դեպքում՝ հաշվետու անձին կանխիկ կատարված փոխհատուցման գումարի նկատմամբ ՀՕ-ի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կիրառելի չեն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *