Բյուլետենի հաշվարկ

Մարգարիտա.

Բարև Ձեզ: Բյուլետենը աշխատավարձի քանի՞ տոկոսն է հաշվարկվում և վճարվում:

Կիսվել՝

8 մեկնաբանություն - “Բյուլետենի հաշվարկ

  1. Հաշվում ենք 80 տոկոսից, 2-րդ օրվանից սկսած 5 օր գործատուի հաշվին, մնացած օրերը պետբյուջեի:

  2. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից:

  3. 80%: Առաջին օրը չվճարել, մնացած 5 օրը վճարել գործատուի հաշվին, իսկ մնացածը՝ բյուջեի հաշվին։

  4. Հաշվարկված միջին աշխատավարձի 80 տոկոսն է վերցվում հաշվարկի հիմք, առաջին օրը չի վճարվում, 2-5-րդ օրերը գործատուի հաշվին է,մնացած օրերը պետբյուջեի:Գումարից պահվում է եկամտային հարկ:

  5. Վճարվում է հաշվարկված աշխատավարձի 80 տոկոսի չափով։ Առաջին օրը չի վարձատրվում, հաջորդ 2-5 օրերի համար վճարում է գործատուն, իսկ մնացած օրերի համար վճարումը կատարվում է բյուջեի հաշվին։

  6. Անաշխատունակության օրերի համար վճարվում է միջին աշխատավարձի 80%-ի չափով, անաշխատունակության օրերի 1-ին օրը չի վճարվում, 2-5 օրերի համար վճարում է գործատուն, դրանից հետո էլ վճարում է գործատուն, բայց հաշվանցվում է պետ բյուջեից։
    ՍՊԸ-ի դեպքում էլ նույն ձև է հաշվարկվում։

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *