Գույքի ձեռքբերում ֆիզ. անձից

Լաուրա․

Բարի օր եմ մաղթում։ Եթե ֆիրման ֆիզ․ անձից գնում է գույք, ի՞նչ փաստաթղթով է դա իրականացվելու, և ֆիզ․ անձի համար քանի՞ տոկոս ի՞նչ հարկի պահում պետք է կատարվի։ Նախապես շնորհակալ եմ օգնելու համար։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Knarik
Knarik
3 տարի առաջ

Եթե ֆիրման ֆիզ․ անձից գնում է գույք, պետք է կազմվի գնման ակտ, գումարը պետք է փոխանցվի տվյալ մարդու հաշվեհամարին, այդ եկամտից պետք է պահվի 20% հարկ և փոխանցվի բյուջե:

Լաուրա
Լաուրա
3 տարի առաջ
Ի պատասխան  Knarik

Հարկի 20%-ի մասին որևէ հղում կտա՞ք, ես կարծես թե 10% էի հիշում, նախապես շնորհակալ եմ։

Tigran
Tigran
3 տարի առաջ

եթե պայմանագրով ու սովորական թղթային հաշիվ ֆակտուրայով գործարք է,ապա որպես հարկային գործակալ պետք է վճարեք եկամտային հարկ 10 տոկոս,,հ.150,

Մերի
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այսպիսի պայմանագիր ունեմ, մի կտոր պայմանագրից․ “Սույն ակտով գնված գույքի դիմաց Վաճառողին ենթակա է հատուցման 555555 (հինգ հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր հիսունհինգ ) դրամ, որի վճարման ժամանակ Գնորդը՝ որպես հարկային գործակալ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վաճառողից պետք է պահի (գանձի) ու բյուջե վճարի գույքի արժեքի 10%-ը (5555 (հինգ հազար հինգ հարյուր հիսունհինգ) դրամը)՝ որպես եկամտային հարկ, և Վաճառողին վճարի 50000  (հիուն հազար ) դրամը:
Գույքի արժեքի վճարման ժամկետը սահմանվում է մինչև 2021 թ. ապրիլի 30-ը:
           Սույն ակտի ստորագրման պահին գույքը սեփականության իրավունքով հանձնվեց Գնորդին:”

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Մերի

շատ լավ է

Nerses
Nerses
3 տարի առաջ

Եթե առկա է պայմանագիր, ապա 10 տոկոս։