Ընկերությունը ֆիզ. անձից ապրանքներ է ձեռքբերել

245

Arsine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Ընկերությունը ԱԱՀ վճարող է: Երկկողմանի գնման ակտով՝ նշելով աձնագրային տվյալները, ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմասեր և փոխանցումով վճարվել է, օրինակ 1 000 000 դրամ, տվյալ անձի հ/հ-ին: Հարցերս հետևյալն են.
1. Եկամտային հարկը 10, թե 11% է հաշվարկվելու
2. Գնման ակտում արժեքը պետք է լինի 1 000 000, թե՞ կախված եկ. հարկի դրույքաչափից պետք է լինի 1 100 000 կամ 1 110 000 դրամ:
3. Այդ եկամտային հարկը կազմակերպության համար ծա՞խս է, թե՞ ոչ

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ընկերությունը ֆիզ. անձից ապրանքներ է ձեռքբերել

  1. 1․ Եկամտային հարկը 10%
    2. Արժեքը պետք է լինի 1 000 000, որից պահվում է եկամտային հարկը
    3․ Ծախս է, քանի որ գնման ակտը ծախսը հիմնավորող փաստաթուղթ է համարվում, համենայն դեպս կարող եք նայել Կառավարության 525-Ն որոշումը Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի մասին։

    0
  2. Նախ ՍՊԸ-ի միանվագ կանխիկ ձեռքբերումը չպետք է գերազանցի 300 000 դրամը ներառյալ հարկերը, եկամտային հարկ հաշվարկվում է 11%:

    0
  3. Նախ` միանվագ կանխիկ ձեռքբերումը ֆիզ. անձից չի կարող գերազանցել 3 մլն դրամը, բացի այդ այստեղ խոսքը գնում էր փոխանցումով գործարքի մասին, երկրորդ` եթե 2 կողմի տվյալները առկա են, ինչպե՞ս կարող է լինել 11%, հարկվում է 10%-ով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *