Լիզինգով բեռնատարի ձեռքբերում

Նարինե․

Հարգելի գործընկերներ, ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, ձեռք է բերել լիզինգով բեռնատար, հանձնման-ընդունման ակտում առանձնացված ԱԱՀ-ն արդյո՞ք պետք է գումարել արժեքին ձևակերպման ժամանակ, թե՞… ի՞նչ պետք է անել։ Կանխավ շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Այո, հանձնման-ընդունման ակտում առանձնացված ԱԱՀ-ն պետք է գումարել արժեքին, քանի որ ԱԱՀ վճարող չեք:

Գայանե
Գայանե
4 տարի առաջ

Քանի որ աշխատում եք շրջհարկի դաշտում, ապա հանձնման-ընդունման ակտում առանձնացված ԱԱՀ-ն ենթակա է գումարման բեռնատարի արժեքին։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Լիզինգի առարկայի սկզբնական արժեքը դա լիզինգառուի մոտ լիզինգի առարկայի ստացման փաստաթղթում արտացոլված արժեք, կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվումչփոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի և վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի և (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումարն է դրամական արտահայտությամբ։

Nerses
Nerses
4 տարի առաջ

Այո, գումարվում է ձեռք բերման արժեքին։

Լորետա
Լորետա
4 տարի առաջ

Այո, պետք է գումարվի արժեքին։