24/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
12 տարի առաջ

Հարգելի Հ. Ա, իմ կարծիքով, ԱԱՀ-ն պետք է հաշվանցել վճարմանը համամասնորեն: Այսինքն, Դուք ունեք հաշվանցման ենթակա 20 000 000 * 16,67 % = 3 334 000 դրամ: Նախ կհաշվանցեք 2 000 000 * 16,67 % = 333 400 դր: Ենթադրենք, մարումների գրաֆիկով ամսեկան վճարում եք n գումար, որը ամբողջ մարման գումարի 5 տոկոսն է: Այս դեպքում հաշվանցման ենթակա կլինի 18 000 000 * 16,67 % = 3 000 600 դրամի 5 տոկոսը ամսեկան: Կամ կարող է մի ամիս լինել 5 տոկոս, մյուս ամիս` 15: Հաշվանցումը մի ամիս կանեք 3 000 600 դրամի 5 տոկոսը, մյուս ամիս` 15:

“Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 23.
…
Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումները մասնակիորեն կատարվելու դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումները կատարվում են վճարմանը համամասնորեն:

Հ.Ա.
Հ.Ա.
12 տարի առաջ

Շնորհակալություն պատասխանի համար, հարգելի Արթուր, բայց չէ՞ որ տվյալ ամսում վճարման ենթակա գումարն իր մեջ պարունակում է նաև տոկոսագումար, ճիշտ կլինի՞ արդյոք այդ ամբողջ գումարի համար ԱԱՀ հաշվարկելը: Եվ մի հարց էլ` ինչպե՞ս ճանաչեմ ՀՄ-ն, եթե հարկային հաշիվը ՀՀ դրամով է, լիզինգի պայմանագիրը` դոլարով: