22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Չեք գրել ընկերության կարգավիճակը: Եթե ՍՊԸ-ի մասին է, ապա հաշվի առեք այդ օրենքի այս հոդվածների դրույթները.
Հոդված 24.Շահույթի բաշխումն ընկերության մասնակիցների միջև
1. Ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից:
2. Բաշխման ենթակա շահույթը բաշխվում է ընկերության մասնակիցների միջև ըստ ընկերության կանոնադրական կապիտալում նրանց բաժնեմասերի չափերի:
4. Շահույթը բաշխվում է շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
Հոդված 25. Ընկերության մասնակիցների միջև ընկերության շահույթի բաշխման սահմանափակումները
Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել ընկերության մասնակիցների միջև իր շահույթի բաշխման մասին կամ վճարել ընկերության մասնակիցներին շահույթ, որի բաշխման մասին որոշումն արդեն ընդունված է
ա) մինչև ընկերության կանոնադրական կապիտալի լրիվ վճարումը.
բ) եթե որոշման ընդունման պահին ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է նրա կանոնադրական կապիտալից և պահուստային ֆոնդից կամ այդ չափից փոքր կդառնա նման որոշման ընդունման արդյունքում.
գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Եթե 2018 թ հայտարարվել է շահաբաժին վճարելու մասին և 529 հաշվի վրա այն նստած է նշանակում է , որ ունեք անհուսալի կրեդիտորական պարտք, որը պետք է դուրս գրվի և շահութահարկի հաշվարկում այն դիտարկվի որպես ստացված եկամուտ և հարկվի։