Որքա՞ն է կետանցված աշխատավարձի տուժանքը

Karine.

Բարի օր, բոլորին: Խնդրում եմ օգնել այս հարցում. աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարվող տուժանքը /աշխատավարձի 0,15 տոկոսի չափով/ հարկվու՞մ է:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Որքա՞ն է կետանցված աշխատավարձի տուժանքը

  1. ԱՕ Հոդված 198.Աշխատավարձի և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների ժամկետանց վճարումը
    1. Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

    0
    1. Ինձ հետաքրքրում է վճարվելիք տուժանքի գումարը հարկվու՞մ է, թե՞ ոչ։ Հարցս՝ աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարվող տուժանքը /աշխատավարձի 0,15 տոկոսի չափով/ հարկվու՞մ է:

      0
  2. Այո, եթե գործատուն աշխատավարձի վճարումը չի կատարում մինչև հաջորդ ամսվա 15-ը, ապա յուրաքանչյուր կետանցված օրվա համար աշխատողին պետք է վճարի տույժ՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15%:

    0
  3. Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *