Պանրի արտադրությունը վերսկսելու համար

Էլյա․

Բարև ձեզ։
Պանրի արտադրության փոքրիկ ձեռնարկություն ունեինք՝ գրանցված որպես ՍՊԸ: Ժամանակավոր դադարեցրել էինք գործունեությունը: Հիմա ուզում ենք վերսկսել: Աշխատելու ենք խանութների և սուպերմարկետների հետ: Ես ու ամուսինս ենք աշխատելու, նաև ուզում ենք ունենալ մեկ աշխատակից: Կասե՞ք՝ որքան պետք է վճարենք որպես ՍՊԸ գործունեությունը վերսկսելու համար: Արդյո՞ք պետք է ձեռք բերենք ՀԴՄ սարք: Հնարավո՞ր է գրանցվենք որպես միկրոձեռնարկատեր: Ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ վճարներ և որքա՞ն:
Կանխավ շատ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Վերսկսելու համար ձև եք ներկայացնում ՀՏ՝ իհարկե էլեկտրոնային, հրամանագրում եք Ձեզ և աշխատակցին, աշխատողի և Ձեզ համար գրանցման հայտ եք ներկայացնում: Պայմանագրերը կնքում եք և աշխատում: Եթե մանրածախ վաճառք եք ունենալու, պետք է ունենաք ՀԴՄ, բայց գրել եք, որ խանութների և սուպերմարկետների հետ եք աշխատելու, կարող եք չունենալ ՀԴՄ, վաճառքը կլինի միմիայն փոխանցումով կամ դրամարկղային մուտքի կտրոնով: Կվճարեք եկամտային հարկ աշխատավարձից, սոց. վճար, ԱԱՀ, եթե այդ դաշտում եք աշխատելու, դրոշմանիշային վճար…, որքանը կախված է աշխատավարձերից և թե որ դաշտում եք աշխատելու:

Tigran

Այո, կարող եք վերսկսել Ձեր արտադրությունը, այս տարի մինչև 24 մլն տարեկան շրջանառությունը կարող եք գործել որպես միկրոբիզնես ու ունենալ աշխատող, սակայն խանութների հետ նախապես պայմանավորվեք, որ հաշվարկային փաստաթղթերի հետ կապված խնդիր չստեղծեն: ՀԴՄ պետք է, գրանցված աշխատողի հաշվով ներկայացնելու եք եկամտային հարկի հաշվարկ և կատարեք դրա հետ կապված եկամտային հարկի, սոց. վճարի ու դրոշմանիշայինի վճարումները: Չմոռանաք վերսկսելուց հետո գրանցվել սննդի անվտանգության տեսչությունում:

Karine

Աշխատանքը վերսկսելու համար պետք է հայտարարություն ներկայացնեք ՊԵԿ։ Պետք է նաև գրանցվեք սննդի անվտանգության տեսչությունում։ Գործունեությունը կարող եք վերսկսել միկրոձեռնարկատիրության դաշտում։ Չմոռանաք հայտարարություն ներկայացնեք այդ դաշտում աշխատելու վերաբերյալ։ Եթե պանրի վաճառքը կատարելու եք նաև արտադրամասից, ապա ՀԴՄ պետք է։ Վարձու աշխատողի պահով պետք է գրանցման հայտ ներկայացնեք, վճարեք ամսական եկամտահարկ, սոց. և դրոշմանիշային։