ՍՊԸ գնում է կատարել ֆիզ. անձից

Աշոտ.

Բարև, հարգելի հաշվապահներ: Ինձ մոտ նման մի հարց է առաջացել: ՍՊԸ-ն ֆիզ. անձից առքուվաճառքի պայմանագրի հիման վրա գնում է կատարել` 800 000 դրամ արժողությամբ: Այնուհետև այդ գույքը պետք է վաճառել մեկ այլ կազմակերպության 1 000 000 դրամով (833333 + 20% ԱԱՀ), որ աշխատում է ԱԱՀ-ով: Հարցը կայանում է հետևյալում` նման գործարքների դեպքում ինչպիսի՞ հարկեր են առաջանում: Ըստ իս՝ առաջին գործարքի դեպքում առաջանում է եկամտահարկ` 800000*10%=80000: Երկրորդ գործարքի դեպքում (833333-800000)*20% շահութահարկ: Այսինքն, վերջնական արդյունքում առաջանում է 80 000 (եկամտահարկ) + 6667 (շահութահարկ) + 166667 (ԱԱՀ): Խնդրում եմ ասել` որքանո՞վ եմ ես իրավացի իմ հաշվարկներում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “ՍՊԸ գնում է կատարել ֆիզ. անձից

  1. Եկամտահարկը 11%, իսկ դիմացի կողմի ԱԱՀ վճարող լինելը էական չէ, եթե Ձեր կազմակերպությունը ԱԱՀ վճարող չէ, ապա ԱԱՀ պիտի չվճարեք անկախ դիմացի կողմից:

  2. 10% եկամտահարկը նույնպես ծախս է ճանաչվում, այսինքն ձեռք բերումիդ ինքնարժեքը 880 000 դրամ է:

  3. Հարգելի Աշոտ, եթե ֆիզ. անձից պայմանագրով ձեռքբերում է կատարվում, ապա 10% եկամտահարկ է վճարում` հանդես գալով որպես հարկային գործակալ, ԱԱՀ-ի գումարը ` 166 667, այսինքն` 80000+166667 ենթակա է վճարման պետբյուջե, իսկ շահութահարկը հաշվարկվում է հետևյալ կերպ. (833333-88000) *20%, որն էլ վճարվում է պետբյուջե համապատասխանաբար մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը:

  4. Հարգելի Արմեն, ըստ եկամտահարկի օրենքի 18 հոդվածի 960 000 դրամը չգերազանցելու դեպքում եկամտահարկի գումարը հաշվարկվում է 10 տոկոսի չափով: Թե՞ օրենքում փոփոխություն է տեղի ունեցել և այն դարձել է 11%:

  5. Հարգելի Գոհար, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ Ձեր գրած (833333-88000) *20% շահութահարկի առաջացման հաշվարկը: Միգուցե թվերի մեջ վրիպու՞մ եք կատարել: Այլապես ստացվում է, որ ես այդ գործարքից շահույթ եմ ստացել 745 000 դրամի չափով:

  6. Հարգելի LL: Ինչպե՞ս կարող եմ ես ֆիզ. անձից պահված եկամտահարկի գումարը սեփական ծախս համարել, եթե այդ գումարը պահվում է նրան վճարվելիք գումարից, այլ ոչ թե այդ գործարքից ՍՊԸ-ի ստացած շահույթից: Այսինքն՝ նկատի ունեմ, որ ֆիզ. անձին վճարվում է ոչ թե 800 000 դրամ, այլ 720 000, իսկ 80 000-ը ՍՊԸ-ն փոխանցում է բյուջե:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *