ՏՏ ոլորտում ՍՊԸ բացելու համար

Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ՍՊԸ, որը իր գործունեությունը ծավալելու է ՏՏ ոլորտում։
Հարցեր.
1/ Արժե՞ արդյոք հենց այս տեսակը ընտրել:

2/ Ի՞նչ վճարներ են պետք կատարել բացելուց:

3/ Ի՞նչ պարտադիր վճարներ կան ՍՊԸ-ն բացելուց հետո, երբ դեռևս աշխատակիցներ չկան:

4/ Ի՞նչ ժամկետներում է տեղի ունենում ամբողջ գործընթացը:

5/ Նվազագույն ծախսերը ամսական ինչքա՞ն են այդ բացված ՍՊԸ-ն “սպսարկելու” համար /հարկեր, տուրքեր/:

6/ Ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացվեն ամեն ամիս, կամ որտե՞ղ կարող եմ գտնել ցանկը:

7/ ՏՏ ոլորտի համար ի՞նչ արտոնություններ են նախատեսված այս պահին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

1/ Այո, արժե հենց այս տեսակն ընտրել:

2/ ՍՊԸ-ի դեպքում վճարներ չկան:

3/ ՏՏ ոլորտի արտոնագիր ստանալու ծախսեր:

4/ Պետ. ռեգիստրում գրանցումը կամ նույն օրը կամ 3 օր:

5/ Նվազագույն ծախսերը ամսական ինչքա՞ն են այդ բացված ՍՊԸ-ն “սպսարկելու” համար /հարկեր, տուրքեր/: Կախված է Ձեր գործունեությունից ու աշխատողների թվից:

6/ Ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացվեն ամեն ամիս, կամ որտե՞ղ կարող եմ գտնել ցանկը: Աշխատելու եք կամ շրջհարկի կամ ԱԱՀ ու շահութահարկի դաշտում, դրանից կախված պարզ կլինի պարբերականությունը, ներկայացվում է էլեկտրոնային:

7/ ՏՏ ոլորտի համար ի՞նչ արտոնություններ են նախատեսված այս պահին: Եկամտային հարկի ու շահութահարկի գծով՝ մինչև 31.12.2022:

Hrachya

Շնորհակալ եմ

Maya

Հարկային արտոնությունները տրամադրվում են հավաստագրված անձանց` Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված չափով և սույն օրենքով սահմանված ժամանակահատվածի ընթացքում:
Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներ՝

ա. ծրագրային ապահովման մշակում, որը ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը, պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը, համակարգերի ծրագրային ապահովման, կիրառական ծրագրերի, տվյալների հիմնապահեստների, վեբկայքերի կառուցվածքի ու բովանդակության մշակումը և (կամ) մշակման և գործարկման համար անհրաժեշտ մեքենայական հրամանների ստեղծումը, ծրագրային ապահովման սարքաբերումը` որոշակի գործառույթների իրականացման համար մշակված կիրառական ծրագրերի վերափոխումը և հարմարեցումը պատվիրատուների տեղեկատվական համակարգի միջավայրին,

բ. խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, որը ներառում է համակարգչային տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման և կապի տեխնոլոգիաների ինտեգրված համակարգչային համակարգերի մշակումը և նախագծումը, օգտվողների ուսուցման հետ կապված ծառայությունները,

գ. համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն, որը ներառում է ներցանցային կառավարումը և պատվիրատուների համար համակարգչային համակարգերի ստեղծումը և (կամ) տվյալների մշակման տեխնիկական միջոցների սպասարկումը և աջակցման այլ ծառայություններ,

դ. տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, որը ներառում է ցանցում կայքերի տեղաբաշխման ենթակառուցվածքների ապահովումը, տվյալների մշակումը (օգտագործողների տրամադրած կամ բնօրինակ ծրագրերի կիրառմամբ տվյալների լրիվ մշակումը, տվյալների ավտոմատացված մշակումն ու ներանցումն ապահովող ծառայությունները, ներառյալ` տվյալների հիմնապահեստների կառավարման ծառայությունները) և հարակից ծառայությունները, կայքերի տեղաբաշխման հետ կապված մասնագիտացված ծառայությունները (hosting service)` ինտերնետ ցանցում կայքերի տեղաբաշխում (Web hosting), տվյալների հոսընթաց փոխանցում (չբաժանված՝ ըստ փաթեթների) կամ կիրառական ծրագրերի տեղաբաշխում, ծրագրային և ապարատային ռեսուրսների գործարկում, ընդհանուր ժամանակի տարանջատման ռեժիմում գործող կենտրոնական (համընդհանուր) համակարգչի միջոցով օգտվողների սպասարկում,

ե. վեբ-պորտալների հետ կապված գործողություններ, որոնք ներառում են գործողություններ՝ կապված վեբկայքերի հետ՝ որոշակի ձևաչափով ինտերնետում տեղադրված տվյալների ծավալուն հիմնապահեստների ձևավորման և սպասարկման համար որոնման համակարգերի կիրառում` հասցեներով կամ բովանդակությամբ հեշտ և հասանելի որոնում կազմակերպելու նպատակով, գործողություններ՝ կապված այլ վեբկայքերի հետ, որոնք գործում են որպես ինտերնետի պորտալ, ինչպես, օրինակ, պարբերաբար թարմացվող տեղեկատվություն ապահովող լրատվական կայքերը,

զ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում,

է. էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և արտադրություն, համակարգչային անիմացիա և մոդելավորում, ինչպես նաև ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում.

Karine

Ճկշտ է ՍՊԸ բացելը Ձեր դեպքում։ Պետք է ունենաք արտոնագիր ՏՏ ոլորտի համար, դրա հետ կապված ծախսեր։ Մինչև 01.01.2023թ. ՏՏ ոլորտին տրված են արտոնություններ եկամտային հարկի ու շահութահարկի մասով։ Սկզբի համար կարող եք ընտրել շրջանառության հարկը, այնուհետև ըստ Ձեր գործունեության պարզ կլինի անցում ընդհանուր հարկման դաշտ, թե ոչ։ Շրջանառության հարկի հաշվետվությունը եռամսյակային է։ Ձեզ կգրանցեք որպես աշխատող և կհանձնեք նաև ամսական եկամտային հարկի հաշվետվություն։

Hrachya

Շնորհակալություն, իսկ կարող եք ասել՝ ինչպե՞ս պետք արտոնագիր ստանալ, ի՞նչ է ներկայացվում և ի՞նչ վճարներ են։ Որտեղի՞ց կարող եմ կարգին ծանոթանալ:

Տիգրան

Արտոնագիր ստանալու համար, երբ կգրանցվեք հետո կդիմեք ԲՏ նախարարություն: Նայեք իրենց կայքում:

Anushik

Անհրաժեշտ է ուսումնասիրել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքը․ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138979, քանի որ առկա են առանձնահատկություններ։