Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին արդյո՞ք պետք է վճարել անկանխիկ եղանակով

Ալինա.

Խնդրում եմ, եթե կարող եք, պարզաբանեք՝ հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով»:

Օրինակի համար՝ 10-ի մեջ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ներառվու՞մ են, թե՞ ոչ։ Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին արդյո՞ք պետք է վճարել անկանխիկ եղանակով

  1. Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է աշխատանքային պայմանագրով նախատեսված գործատուի և վարձու աշխատողի հարաբերությունները, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, ուստի ծառայությունների դիմաց կատարված վճարումները կարող են վճարվել նաև կանխիկ։

    0
  2. Քաղիրավական պայմանագրով աշխատող անձը հիմնական աշխատող չէ, այդ պատճառով կանխիկ, թե անկանխիկ, ինչպես հարմար է Ձեզ, այդպես էլ վճարեք:

    0
  3. – Տասը և ավելի աշխատող ունեցող պատվիրատուն քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված գումարը կատարողին կարող է վճարել թե՛ կանխիկ, և թե՛ անկանխիկ եղանակով, քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, ՀՀ ֆինանսների նախարարի և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի նախագահի համատեղ հրամանով հաստատված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկում քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված գումարը ներառված չէ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *