Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում…

Արմեն.

Ֆիզիկական անձի հետ որոշակի աշխատանքներ կատարելու համար քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում տրվող պայամանագրի գումարը որպես աշխատավարձ արդյոք հաշվարկվում է ինձպես աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում

Կիսվել՝

11 մեկնաբանություն - “Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում…

  1. Քաղաքացիաիրավական պայմանագրում նշված գումարը համարվում է աշխատավարձին հավասարեցված եկամուտ, և դրանից գանձվում է եկամտահարկ և գործատուի սոց. ապ., բայց անհատական սոց. ապ. (3 %) չի գանձվում, ինչպես նաև տվյալ աշխատողին կարիք չկա գրանցել գրանցամատյանում, բայց սոց. ապ.-ին պետք է ընդունման և ազատման հրամանները տալ:

  2. Մերի ջան, խոսքը հայտի և անհատական հաշվետվության մասին չէ, իսկ ստաժի հաշվարկման ձևաթուղթը…

  3. Այդ աշխատողի համար պետք է տալ բոլոր այն փաստաթղթերը, որոնք որ տալիս եք սովորական աշխատողի համար ընդունման և ազատման դեպքում, ուղղակի նրան գրանցամատյանում չեք գրանցում, չնայած կան քաղաքացիաիրավական աշխատողների համար գրանցամատյաններ, բայց դրանց վարելը պարտադիր չէ:

  4. Ըստ Քաղ. Օրենսգրքիˋ իրավաբանական անձը չի կարող ֆիզիկական անձի հետ կնքել աշխատանքայինից բացի այլ պայմանագիր, քաղ.-իրավական պայմանագրերը կնքվում են ,,business to business,, անձանց միջև: Սրան շատ հետևողական մոտեցում են ցուցաբերում աշխ. տեսչության աշխատակիցները: Ենթադրվում է , որ եթե ֆիզիկական անձը կազմակերպությանը մատուցում է որևէ ծառայություն, նա պետք է գրանցված լինի համապատասխան մարմիններում տնտեսական գործունեություն ծավալելու համար, իսկ պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը օրենքով հստակ նշվում է . “համարվում է ձեռնարկատիրական գործունեություն”: Այս ամենից խուսափելու համար խորհուրդ կտայի ֆիզիկական անձի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:

  5. Շնորհակալություն պատասխանի համար, մի հարց էլ. իսկ եթե քաղ.-իրավական պայմանագրի Պատվիրատու կողմը հանդես է գալիս ֆիզիկական անձը, այդ դեպքում…. Եվ կարո՞ղ եք նշել քաղաքացիական օրենսգրքի արգելող հոդվածը, նախապես շնորհակալ եմ:

  6. Armen, իմ գրածի մեջ խոսքը գնում էր այն դեպքի մասին, երբ կազմակերպությունն էր հանդիսանում պատվիրատու, հակառակ դեպքումˋ այոˊ, երբ ֆիզիկական անձն է հանդիսանում պատվիրատու, դուք իրավասու եք կնքել նրա հետ ցանկացած քաղ.-իրավական պայմանագիր:

  7. Մերի ջան, կարող եք նշել, թե ո՞ր օրենքով և ո՞ր հոդվածով է կարգավորվում, երբ քաղ. աշխատողների համար սովորական աշխատողի նման ընդունման և ազատման հայտեր ենք տալիս

  8. Մարինե ջան, դա ՀՀ կառավարության 12 մայիսի 2005թ. 938-Ն որոշման հիման վրա է, իսկ ավելի կոնկրետ՝ տվյալ որոշման III մասի 6-րդ կետում ասվում է, մեջբերում եմ.
    «Կենսաթոշակային ապահովագրության համակարգում չհաշվառված անձի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում, որի հիման վրա կատարվող վարձատրությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարումներ են կատարվում, ապահովադիրը պայմանագիր կնքելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, տարածքային բաժին է ներկայացնում այդ անձի անհատական տվյալները պարունակող՝ անհատական հաշիվ բացելու մասին հայտ (այսուհետ՝ հայտ), իսկ կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառված անձի դեպքում՝ նրա ազգանունը, անունը, հայրանունը և սոցիալական ապահովության քարտի համարը, ինչպես նաև նրա այն անհատական տվյալները, որոնք փոփոխվել են»:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *