Արսեն․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը մեքենայի ձեռք բերման ժամանակ վճարել է 12 000 համարանիշի ստացում, 5 000 մեքենայի գրանցում, 6 000 գրանցման վկայական, 150 000 ցանկալի համարանիշի արժեք։ Այս վճարումներից որո՞նք պետք է գրանցվեն որպես մեքենայի ինքնարժեք, որոնք ծախսագրվեն։ Շնորհակալություն։
հարկային հաշվառման տեսանկյունից կանոնը սա է
ակտիվի սկզբնական արժեք՝ ակտիվի ձեռքբերման գնի (անհատույց ստացման դեպքում՝ ստացվող ակտիվի գնի, իսկ կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրման դեպքում՝ կողմերի պայմանավորվածությամբ որոշված գնի, որը ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով), կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում՝ չփոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի և վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի և (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումար՝ դրամական արտահայտությամբ: