Ա/Ձ մայրության նպաստ

Լարիսա Սարգսյան.

Բարև ձեզ։ Մի հարց. ես հունվար ամսին գրանցվել եմ Ա/Ձ ու հիմա հղի եմ, միկրոձեռնարկատեր եմ, չեմ վերցրել ՀԴՄ սարք։ Ինչպե՞ս են հաշվարկելու ֆիզ արձակուրդս, ինչպե՞ս իմանամ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

3.1. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է՝
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանվածգործունեությունը դադարեցնելու ժամանակահատվածում (գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրվանից մինչև այդ հայտարարության կամ գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում).
2) բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ըընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում.
3) «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը
նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով) սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում:
3.2. Սույն օրենքով սահմանված մայրության նպաստ է տրվում նաև ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է սույն հոդվածի 3.1-ին մասում նշված ժամանակահատվածում:
Հաշվարկելու համար դիմեք տարածքային սոցիալական կենտրոն:

Անահիտ
Անահիտ
4 տարի առաջ

Պետք է դադարեցնեք ձեր գործունեությունը ֆիզ.արձակուրդի բացման օրվանից և դիմեք տարածքային սոց.բաժին:

Լարիսա
Լարիսա
4 տարի առաջ
Ի պատասխան  Անահիտ

Որ խնդրեմ կմանրամասնեք՝ ինչպե՞ս պետք է գնամ հարկային դադարեցնեմ, նոր սոցապ գնամ։