Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Հայկ.

Ուզում եմ գրանցել Ա/Ձ ու IT ոլորտում աշխատել։ Արտերկրից ենթադրենք ստացա ամսական աշխատավարձ 1000 դոլար։ Կխնդրեմ մանրամասն ներկայացնել՝ ի՞նչ հարկեր կան, և ինչպե՞ս է վճարման կարգը։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Հայկ
Հայկ
4 տարի առաջ

Հարգելի Գևորգ, շնորհակալ եմ պատասխանի համար։ Բայց սա տարեկա՞ն դրույքաչափերն են։
Իսկ եթե միկրո ձևակերպեմ, ապա մինչև 24.000.000 շրջանառության դեպքում էլի՞ հարկեր կան։
Իսկ շրջ. հա՞րկ։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Եթե գրանցվեք Ա/Ձ ու IT ոլորտում աշխատեք լավ կլինի դիմեք ու ՏՏ ոլորտի հավաստագիր հանեք, որ այս տարի շահութահարկի հարկային արտոնությունից օգտվեք: Մյուս տարվա հաշվով դեռ պարզ չի ոնց կլինի: Եթե ստանաք այդ գումարը, ապա առանց հավաստագրի ու գործեք ասենք շրջհարկի համակարգում, ապա կվճարեք 5000 շահութահարկ ամսական, 5000 սոցվճար ամսական, շրջհարկը 5 տոկոս` եռամսյակի հաշվով ու դրոշմանիշայինն ըստ տարեկան շրջանառության: Միկրոհամակրգում այդ գործունեությունը չեք կարող իրականացնել, օրենքով չի թույլատրվում:

Հայկ
Հայկ
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Գումարի չափից անկախ շահութահարկն ու սոց. վճարը 5000 դրա՞մ է։
Մեկ էլ, խնդրեմ, կասե՞ք` թե եռամսյակը մեկ ինչ պիտի անեմ, որ վճարեմ շրջ. հարկը։ Գումարը, ենթադրենք, ստացա ամեն ամիս, ի՞նչ փաստաթղթեր պիտի ներկայացնեմ կամ կազմեմ։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Հայկ

Պետք է էլեկտրոնային հաշիվ-վավերագիր գրեք, որպեսզի հարկայինում երևա ձեր շրջանառությունը, եռամսյակը մեկ ներկայացնելու եք շրջհարկի հաշվարկ, որի հիման վրա վճարելու եք շրջհարկը։

Ներսես
Ներսես
4 տարի առաջ

Միկրոյի համակարգում չեք կարող գործել:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Քանի որ աշխատելու եք օնլայն IT ոլորտում, միկրոյի համակարգում չեք կարող գործել, գործելու եք շրջհարկի ոլորտում, որի վերաբերյալ արդեն գրվել է ներքևում։

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 18 000 դրամ,

2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 24 000 դրամ,

6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 48 000 դրամ,

12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 120 000 դրամ։