Ինքնահաշիվ գրելու պարտավորություն

Ռուբեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀՀ ռեզինդենտ կազմակերպությունը Ղրղզստանի կազմակերպությունից ստացել է թույլտվություն ՝ օնլայն հարթակի մուտքի, որի դիմաց վճարվել է գումար։ Տվյալ օնլայն հարթակի մուտքի համար ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը էլ․ փոստով ուղարկվել է կոդեր օնլայն հարթակի մուտքի համար։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը տվյալ օնլայն հարթակի միջոցով այլ օտարերկրյա կազմակերպություններին պետք է մատուցի էլեկտրոնային ծառայություններ։ Թույլտվության ժամկետը սահմանված է մեկ տարի։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերի։

Հարց 1․ այս գործարքը կդիտվի՞ որպես ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդնետ կազմակերպության կողմից ՀՀ կազմակերպությանը ծառայության մատուցում։ Եթե այո, ապա արդյո՞ք պետք է ՀՀ կազմակերպությունը դուրս գրի ինքնահաշիվ

Հարց 2․ Ռեզիդենտության տեղեկանքը պահանջել և ստացել է ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը։ Այս փաստաթուղթը բավարա՞ր է որպես հարկային գործակալ ոչ ռեզիդնետի շահութահարկի վճարումից ազատվելու համար

Հարց 3․ Եթե ծառայության մատուցման ավարտը մեկ տարի հետո է, եթե ինքնահաշիվը գրվի հաջորդ տարի, արդյո՞ք շահութահարկի մասով ծախսագրման խնդիրներ կարող ենք ունենալ։ Նշեմ, որ ՊԵԿ պարզաբանմամբ տվյալ գործարքը շահութահարկի տեսանկյունից դիտվելու է որպես ոչ նյութական ակտիվ

Հարց 4․ ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ե՞րբ և ինչպե՞ս արտացոլել տվյալ գործարքը

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարց 1․ այո, Հարց 2․ այո եթե ունենք կրկնակի հարկումը բացառելու համձայնագիր, Հարց 4․ որպես այլ պարտավորություն, 

Ռուբեն

Տիգրան ջան շնորհակալ եմ արձագանքի համար: Այսինքն ԱԱՀ այլ պարտավորություն դաշտում պետք է գրվի հարկի գումարը եւ նաեւ նույն գումարը գրվի դեբետում եւ հաշվանցվի ճիշտ եմ հասկանում? Եվ եւս մեկ հարց փաստացի ծառայության մատուցման ավարտը մյուս տարի հունվար ամսին է լինելու ես այդ ժամանակ գրեմ ինքնահաշիվ? Իսկ շահութահարկի մասով որ հարկայինը դիտարկել է ոչ նյութական ակտիվ կարող եմ չէ այս տարվա ոչ նյութական ակտիվի մաշվածքը ծախսագրել

Tigran

1 Տիգրան ջան շնորհակալ եմ արձագանքի համար: Այսինքն ԱԱՀ այլ պարտավորություն դաշտում պետք է գրվի հարկի գումարը եւ նաեւ նույն գումարը գրվի դեբետում եւ հաշվանցվի ճիշտ եմ հասկանում? այո,
2 Եվ եւս մեկ հարց փաստացի ծառայության մատուցման ավարտը մյուս տարի հունվար ամսին է լինելու ես այդ ժամանակ գրեմ ինքնահաշիվ? եթե մեկ ամբողջով է,ապա այո, եթե մասերով՝ ըստ մասերի,3Իսկ շահութահարկի մասով որ հարկայինը դիտարկել է ոչ նյութական ակտիվ կարող եմ չէ այս տարվա ոչ նյութական ակտիվի մաշվածքը ծախսագրել, իսկ այդ ոչ նյությկան ակտիվը սեփականությամբ ձեզ անցել է, եթե ոչ ուրեմն էլ ինչ մաշվածք,

Ռուբեն

Տիգրան ջան, ստացելենք վճարման հաշիվ, որի մեջ 2 տողով գրված է եղել այդ ոչ նյութական ակտիվի արժեքը եւ տեխ սպասարկում։ Փաստացի դա հանդիսանում է սեփականության իրավունքի ձեռքբերու՞մ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա այդ դեպքու՞մ էլ կարող եմ ինքնահաշիվը գրել մյուս տարի։

Ռուբեն

Տիգրան ջան, եթե հնարավոր է խնդրեմ կոնտակտային տվյալ կարող եք տրամադրել։