27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

դա ոչ նյութական ակտիվի ձեռքբերում չի,այլ ոչ նյութական ակտիվի օգտագործման տրամադրում, եթե վճարել եք ապա գրեք ինքնահաշիվը,
Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում են գործարքի կողմ համարվող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը կամ մշտական հաստատությունը, ապա այդ գործարքի մասով հարկային հաշիվը, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում նաև՝ ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կամ մշտական հաստատության կողմից:

Ռուբեն
Ռուբեն
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Կարո՞ղ եմ ինքնահաշիվը գրել փաստացի 1 տարի անց, երբ ավարտվի ժամկետը: Եվ շահութահարկի մասով 10000 ամն դոլլարը կարո՞ղ եմ ծախսագրել։

Արփինե
Արփինե
3 տարի առաջ

Եթե վճարել եք, անպայման պետք է ինքնահաշիվ գրել։

Վազգեն
Վազգեն
3 տարի առաջ
Ի պատասխան  Արփինե

Արփինե ջան, խնդրեմ կնշե՞ք օրենսգրքի այն կետը որով սահմանվում է, որ փաստացի վճարման օրվա հաշվետու ժամանակաշրջանի համար պետք է գրվի ինքնահաշիվը։