Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

ոչ,  Սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները տրվում են, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:

Ani
Ani
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ պարգևատրման գումարը միջինի մեջ լիարժե՞ք է մտնում։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Ani

այո լրիվությամբ,

Աշոտ
Աշոտ
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան, հիմա աշխատանքային հարաբերությունների մեջ է, բայց նախորդող 12 ամիսներին բացի աշխատավարձը, քաղիրավականով էլ է վարձատրվել, ուզում եմ հասկանալ դա նույնպե՞ս ներառեն միջին աշխատավարձի հաշվարկում։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Աշոտ

ոչ,քաղիրավականով վճարումները չեք կարող,
Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները: