Վարձավճարի ծախսագրում

Արման․

Բարև ձեզ: Եթե ընհանուր հարկման դաշտում աշխատող կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալությամբ վերցրել է տարածք ամսական 200 000 դրամով, առանց նոտարական վավերացման, արդյո՞ք կազմակերպությունը ամբողջ 200 000 դրամ գումարը կարող է ծախսագրել շահութահարկը հաշվարկելիս։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Ժամանակին որոշում կար այս դեպքի հետ կապված՝ եթե վարձակալության պայմանագիրը պետական գրանցում է ստացել կադաստրում (և կազմվել է իրենց կողմից սահմանված ձևանմուշով), ապա նոտարական վավերացում պարտադիր չէ վարձավճարը որպես ծախս ճանաչելու համար։

Gevorg Grigoryan
Gevorg Grigoryan
3 տարի առաջ

Հարգելի Արման, եթե իրականացրել եք 10% պահում և նոր կատարել եք վճարումը փոխանցմամբ, ապա դա հիմնավորման ձև է: Մյուս կողմից ժամանակին ասացին, որ պարտադիր պայման չէ նոտարական վավերացումը: Սակայն կարող եք զանգել ՊԵկ և հստակեցնել:

Tigran
Tigran
3 տարի առաջ

եթե անշարժ գույքի մասին է,ապա պայմանագիրը ենթակա է կադաստրում գրանցման որ կարողանաք ծախսը հիմնավորել,