Կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները

227

Հ.Ա.

Հարգելի փորձառու հաշվապահներ, ձեր օգնության կարիքն ունեմ:
ԱԱՀ վճարող կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել էքսկավատոր, որի համար վարկային կազմակերպությունից ստացել է հաշիվ 20 մլն դրամի (ներառյալ ԱԱՀ-ն), վճարել է կանխավճար 2 մլն դրամ: Ֆին. վարձակալության պայմանագրում էլ նշված է, որ վարձակալված գույքի` Վարձատուի ձեռք բերման գինը 20 մլն. դրամ է կազմում: Մարումների գրաֆիկը տրված է ԱՄՆ դոլարով:

Հարցս հետևյալն է.
կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները, և վճարված տոկոսները կարո՞ղ ենք ծախսագրել: Ի՞նչ արժույթով մուտք անեմ ՀՄ-ն, եթե ՀՄ-ի ձեռք բերման փաստաթղթում արժեքը դրամով է, լիզինգի պայմանագրում արժեքը, կանխավճարն ու մնացած մարումները նշված են դոլարով:

Ես կարծում եմ, որ կանխավճարից 16.67 տոկոս պետք է միանգամից հաշվանցեմ, բացի դա վճարվելիք գումարներից մայր գումարը պետք է բազմապատկեմ այդ օրվա ԿԲ-ի կուրսով ու դրան համապատասխան 16.67 տոկոսը հաշվանցեմ, իսկ վճարվող տոկոսը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ծախս ճանաչեմ:
Սպասում եմ Ձեր կարծիքներին:
Հարգանքներով Հ.Ա.

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները

  1. Հարգելի Հ. Ա, իմ կարծիքով, ԱԱՀ-ն պետք է հաշվանցել վճարմանը համամասնորեն: Այսինքն, Դուք ունեք հաշվանցման ենթակա 20 000 000 * 16,67 % = 3 334 000 դրամ: Նախ կհաշվանցեք 2 000 000 * 16,67 % = 333 400 դր: Ենթադրենք, մարումների գրաֆիկով ամսեկան վճարում եք n գումար, որը ամբողջ մարման գումարի 5 տոկոսն է: Այս դեպքում հաշվանցման ենթակա կլինի 18 000 000 * 16,67 % = 3 000 600 դրամի 5 տոկոսը ամսեկան: Կամ կարող է մի ամիս լինել 5 տոկոս, մյուս ամիս` 15: Հաշվանցումը մի ամիս կանեք 3 000 600 դրամի 5 տոկոսը, մյուս ամիս` 15:

    “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 23.

    Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումները մասնակիորեն կատարվելու դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումները կատարվում են վճարմանը համամասնորեն:

    0
  2. Շնորհակալություն պատասխանի համար, հարգելի Արթուր, բայց չէ՞ որ տվյալ ամսում վճարման ենթակա գումարն իր մեջ պարունակում է նաև տոկոսագումար, ճիշտ կլինի՞ արդյոք այդ ամբողջ գումարի համար ԱԱՀ հաշվարկելը: Եվ մի հարց էլ` ինչպե՞ս ճանաչեմ ՀՄ-ն, եթե հարկային հաշիվը ՀՀ դրամով է, լիզինգի պայմանագիրը` դոլարով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *