«

»

Feb 14 2020

ԱՁ-ն վարձակալությամբ տեխնիկա է տրամադրել

Թեհմինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք՝ եթե ԱՁ-ն գրանցվել է 2019թ. մարտին, ԱԱՀ վճարող է, հոկտեմբերի և դեկտեմբերի դուրս է գրել տեխնիկայի վարձակալության հաշիվ, 362 500 և 262 500 դրամի: Շահութահարկի կախավճար չեմ վճարել։ Տեխնիկայի արժեքը 24 մլն է, տարեկան մաշվածությունը՝ 2 400 000, ամսվանը՝ 200 000, քանի որ տեխնիկա ձեռք եմ բերել ապրիլին, հաշվել եմ 9 ամսվա մաշվածություն 9*200 000, 1 800 000: Ծախսս գերազանցում է եկամուտին, ստացվում է՝ աշխատել եմ վնասով: 244 հաշվետվության մեջ շահութահարկի հարկման բազան ի՞նչ լրացնեմ։ 240 հաշվետվության մեջ ամորտիզացիայի ծախսը ո՞ր տողում լրացնեմ:

0

Facebook մեկնաբանություններ

13 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Տիգրան

    Մաշվածության ժամկետի սահմանման համար նայե՞լ եք ՀՕ 121-րդ հոդվածը՝ նաև բաժին 5-ի լրացման համար: Տեխնիկան ապրիլին ձեռք բերելու դեպքում մաշվածությունը պետք է հաշվեիք 8 լրիվ ամիսների համար, նայեք 1-ին մասի 6-րդ ենթակետի վերջին պարբերությունը: Հարկման բազան պետք է լրացնեք նաև բաժին 8-ում, բաժին 3-ի պահուստ վարու՞մ եք, ամորտիզացիայի ծախսը լրացրեք 45 տողում: Այս տվյալների հիման վրա պետք է ներկայացնեք նաև անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկ:

    1+
  2. Avatar
    Ամիկում

    ՀՕ 121-րդ հոդված՝
    2.6) …Սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված դեպքերում ոչ ամբողջական ամիսների համար ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է սույն մասի 1-ին, 2-րդ և (կամ) 4-րդ կետերով սահմանված կարգով հարկային տարվա կտրվածքով հաշվարկված ամորտիզացիոն մասհանման գումարի և այդ ոչ ամբողջական ամիսներում ներառված օրերի թվի 1/365-ի արտադրյալի չափով։

    0
  3. Avatar
    Թեհմինա

    Շնորհակալություն մեկնաբանության համար: 8 լրիվ ամսվա համար 1 600 000 դրամ, որը փոքր է ստացած եկամուտից, այն է՝ 625 000 դրամ, այս տվյալներով 87 կետը ստացվում է 0, 244 հաշվետվության 6 կետը նույնպես 0 է: Բաժին 3 պահուստ չեմ վարում: Չեմ վճարել շահութահարկի կանխավճարները: Ստացվում է 240 հաշվետվության մեջ լրացվում է տող 18 եկամուտ՝ 625 000 դրամ, տող 45՝ 1 600 000 դրամ, բաժին 5-ը՝ 8 ամիս, բաժին 8-ի 1-ին մասում՝ սկզբնական և ամորտիզացիոն արժեքը, 11 կետում՝ 45 000 դրամ սոց. վճար, 14 կետում՝ 435 000 դրամ՝ դուրս գրած հաշվի գումարը, որը չի վճարվել 2019թ.-ին, և բաժին 9-ը: Հոկտեմբեր ամսվա վարձավճարը փոխանցված է, որը կանխիկացրել եմ, արդյո՞ք դրա համար պետք է գրվի հստակ նպատակ:
    244 հաշվետվության մեջ տող 6-ը՝ 0, տող 10-ում՝ 45 000 դրամ: Խնդրում եմ, պատասխանեք՝ ճի՞շտ հասկացա հաշվետվության լրացման կարգը:

    0
    1. Avatar
      Տիգրան

      Թեհմինա, 244-ի մեջ պետք է լրացնեք 6-ը, 7-ը, եթե սոց. վճար կատարող է՝ կախված տարիքից ու նրանից՝ ֆոնդի դիմում ներկայացված է, թե ոչ, հետո նոր 9-ը, 10-ը Ձեր դեպքը չի։
      240-ում լրացնում եք 18-ը, 45-ում լրացնում եք և 8 լրիվ ամիսների ամորտիզացիան, գումարած կիսատ ամսվա ամորտիզացիան ու այլ ծախսերը վարձով տալու հետ կապված, բաժին 5-ը՝ 8+կիսատ ամսվանը, բաժին 8-ի 1-ին տողը՝ երկու մասերով, 19 տողը, 14 կետում՝ 435 000 դրամ՝ դուրս գրած հաշվի գումարը, որը չի վճարվել 2019թ.-ին, 22-ը, 23-ը, բաժին 9-ը: Հոկտեմբեր ամսվա վարձավճարը, որը ստացվել է, տող 16-ին է վերաբերում, դա արդեն դրամարկղային գործառնությունների մաս է, գիրք որևէ կերպ վարու՞մ եք, դրա համար պետք է գրվի հստակ նպատակ, թե ինչ եք արել, պետք է մնացորդը 16 տողում երևա:

      0
  4. Avatar
    Թեհմինա

    Դրամարկղի գիրք չեմ վարել։ Իսկ այդ գումարը կարո՞ղ եմ որպես տարվա շահույթ օգտագործել:

    0
    1. Avatar
      Տիգրան

      Դրամարկղի գիրք պետք է վարել կամ թղթային, կամ Էլեկտրոնային։ Այդ գումարը կարող եք ծախսերի համար օգտագործել, շահույթ ո՞նց կլինի, եթե դեռ վնասով եք աշխատում:

      0
  5. Avatar
    Թեհմինա

    Իսկ կարո՞ղ եմ այս տարի միկրոձեռնարկատիրության համակարգ անցնել և նորից հաշիվ դուրս գրել։

    0
    1. Avatar
      Տիգրան

      Եթե Հարկային օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված՝ համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ չեք հանդիսանում:

      0
  6. Avatar
    Թեհմինա

    Ոչ, չեմ հանդիսանում, միակ պայմանագիրը վարձակալության պայմանագիրն է, այլ գործունեություն չկա։

    0
  7. Avatar
    Թեհմինա

    Ստացվում է՝ մինչև շահույթ չստանամ, վարձակալության համար փոխանցած գումարները չե՞մ կարող օգտագործել։

    0
    1. Avatar
      Տիգրան

      Վարձակալության համար փոխանցած գումարները կարող եք ծախսերի համար օգտագործել, որևէ սահմանափակում չկա, պետք է ընդամենը լինեն փաստաթղթավորված, հիմնավորված:

      0
  8. Avatar
    Թեհմինա

    Ես ուրիշ ծախս չունեմ, տեխնիկան գնելիս օգտագործել եմ իմ միջոցները, կարո՞ղ եմ որևէ կերպ դա փոխհատուցել։

    0
    1. Avatar
      Տիգրան

      Այո, քանի որ Ա/Ձ եք, և իհարկե ընթացքում պետք է հատուցվեն կատարած ներդրումները:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...