Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Մարիամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Կխնդրեմ՝ ինձ օգնեք կողմնորոշվել, թե ինչքան վերջնահաշվարկ է ինձ սպասվում։ 01.06.20թ.֊ին պատրաստվում եմ ազատման դիմում ներկայացնել։ Ըստ պայմանագրի և գրանցված աշխատավարձս 80 000 դրամ է։ Փաստացի ավելի բարձր է։ Վերջնահաշվարկն ըստ գրանցվա՞ծ աշխատավարձի է արվում, թե՞ փաստացի։ 2020 թվականին արձակուրդ չեմ վերցրել։ Համաճարակի պատճառով 1 ամիս հարկադրված պարապուրդի եմ գնացել, որը չի վճարվել։ Կանխավ շնորհակալություն օգնության համար։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Վերջնահաշվարկը կատարվում է ըստ գրանցված աշխատավարձի, բացի դրանից դուք չեք նշել, թե երբվանից եք աշխատում, կամ ավելի ճիշտ, որ ժամանակահատվածի համար պետք է հաշվարկել հասանելիք արձակուրդի օրերի քանակը։
Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Մարիամ
Մարիամ
6 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Բարև ձեզ, հարգելի Ալլա։ Շնորհակալություն հարցին պատասխանելու համար։
Կազմակերպությունում գրանցված աշխատող եմ 01.06.2019թ.-ից։
01.06.2020թ.-ին պատրաստվում եմ ազատման դիմում գրել։
Գրանցված աշխատավարձս 80 000 դրամ է։
2020թ.-ին արձակուրդ չեմ վերցրել։
ԿԽՆԴՐԵՄ՝ ինձ օգնեք հաշվել վերջնահաշվարկի գումարի չափը։
Կանխավ շնորհակալություն:

Մարիաննա
Մարիաննա
6 տարի առաջ

Բարև Ձեզ, Մարիամ։ Նախ նշեմ, որ վերջնահաշվարկը կատարվում է ըստ գրանցված աշխատավարձի։ Նախ հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձը, որը Ձեր դեպքում 80 000 է, եթե այլ հավելավճարներ ու պարգևավճարներ չեք ստացել, այնուհետեև հնգօրյա աշխատաժամանակի դեպքում բաժանվում է 21-ի, իսկ վեցօրյայի դեպքում՝ 25-ի, և բազմապատկվում հասանելիք արձակուրդային օրերի քանակով։ Սա չօգտագործված արձակուրդի մասով է, որն, ընդունենք, Ձեր դեպքում 20 օր է (իրականում կարող եք ճշտել գործատուից, որքան չօգտագործված արձակուրդային օրեր ունեք)։

Եվ այսպես, 80 000 / 21 * 20 = 76 190

Վերջնահաշվարկը իրենից ներկայացնում է չօգտագործված արձակուրդի փոխհատուցումը + չվճարված աշխատավարձը (Ձեր դեպքում դա կլինի մայիս ամսվա աշխատավարձը, քանի որ նշել եք, որ 01.06.2020թ․ ցանկանում եք ազատվել աշխատանքից)։

Մարինե
Մարինե
6 տարի առաջ

Հավանաբար 80 000 դրամ ստանում եք ըստ գրանցվածի, քանի որ 68 000 դրամից պակաս չպետք է լինի աշխատավարձը: Այս դեպքում հաշվարկային մեծությունը 108 725 դրամ կլինի, վերը նշված հաշվարկը կկատարվի դրա նկատմամբ, բայց կբազմապատկվի ոչ թե 20-ով, այլ Ձեր չօգտագործած արձակուրդի օրերի թվով, որից էլ կնվազեցվի 23 տոկոս եկամտային հարկ, 2.5 տոկոս սոցիալական վճար։