«

»

Май 08 2020

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, Ա/Ձ-ն աշխատում է շրջ. հարկի դաշտում։ Ֆիզիկական անձից գնման ակտով ձեռք է բերում կոսմետիկա՝ հետագայում արտահանելու նպատակով։ Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ՝ 10 %, քանի որ գնման ակտի վրա նշվելու են ֆիզիկակական անձի տվյալները։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

10 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Ալլա
    Ալլա

    ՀՕ հոդված 150. Եկամտային հարկի դրույքաչափերը

    13. Եթե հարկային գործակալի կողմից հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով առկա չեն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթեր, ապա այդ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի: Սույն մասով սահմանված չափով եկամտային հարկ չի հաշվարկվում, եթե Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերի բացակայության պայմաններում վճարվող եկամուտների մասով առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված՝ վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր, որտեղ նշված են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը:

    Հոդված 263. Շրջանառության հարկ վճարողների կողմից այլ հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը

    2. Շրջանառության հարկ վճարողները, սույն գլխով կարգավորվող հարաբերությունների մասով, ազատվում են Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:

  2. Tigran
    Tigran

    Սակայն այստեղ խնդիր կա այն առումով, որ եթե գնման ակտում նշված են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, և Ձեր մասով կարող է չառաջանալ եկամտային հարկի գծով պարտավորություն, ապա ելնելով մատակարարումների պարբերականությունից մատակարար ֆիզիկական անձի համար կառաջանա խնդիր, որ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, քանի որ ապրանքը կոսմետիկա է և ոչ թե, օրինակ, գյուղատնտեսական արտադրանք:

    1. Аватар
      Նարինե

      Հարգելի Տիգրան, ես Ձեր գրառումից հասկացա, որ Ա/Ձ-ն չունի 10 % վճարի պարտավորություն։

      1. Tigran
        Tigran

        Այո, Ալլայի գրած օրենսգրքից բերված հղումների համաձայն այդպես է ստացվում, եթե նշված վճարվող եկամուտների մասով առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված՝ վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր, որտեղ նշված են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը: Այսինքն՝ եթե գնման ակտում գրվում են նշված վավերապայմանները՝ ռեկվիզիտները, սահմանված չափով եկամտային հարկ չի հաշվարկվում: Ելնելով մատակարարումների պարբերականությունից մատակարար ֆիզիկական անձի համար կառաջանա խնդիր, որ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, քանի որ ապրանքը կոսմետիկա է և ոչ թե, օրինակ, գյուղատնտեսական արտադրանք:

        1. Аватар
          Նարինե

          Շնորհակալ եմ շատ:

  3. Ամիկում
    Ամիկում

    Այո, որպես հարկային գործակալ այս դեպքում 10 տոկոս եկամտային հարկով հարկվում եք:

    1. Аватар
      Նարինե

      Կնշեք՝ ո՞ր հոդվածի համաձայն է գործակալը հարկվում 10 տոկոս եկամտային հարկով։ Կանխավ շնորհակալ եմ։

  4. Կարինե
    Կարինե

    Այո, բացի գյուղմթերքից, իսկ Ձեր դեպքում դա կոսմետիկա է, գնման ակտով գնումներ կատարելիս հարկվում եք 10 % եկամտային հարկով։

  5. Аватар
    Նարինե

    Շնորհակալ եմ շատ:

  6. Аватар
    Աննա

    Ես կարծում եմ, որ ՀԴՄ-ի առկայությունը պարտադիր է, քանի որ նշեցիք ապրանքի տեսակը, որը գյուղմթերք չէ: Գնման ակտում որոշակի տվյալներ նշելը դեռ բավարար փաստ չէ: Եկամտային հարկի պարտավորությունը այս պարագայում անխուսափելի է:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160