«

»

Май 18 2020

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին արդյո՞ք պետք է վճարել անկանխիկ եղանակով

Ալինա.

Խնդրում եմ, եթե կարող եք, պարզաբանեք՝ հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով»:

Օրինակի համար՝ 10-ի մեջ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ներառվու՞մ են, թե՞ ոչ։ Շնորհակալություն:

0

2 մեկնաբանություն

  1. Ալլա
    Ալլա

    Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է աշխատանքային պայմանագրով նախատեսված գործատուի և վարձու աշխատողի հարաբերությունները, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, ուստի ծառայությունների դիմաց կատարված վճարումները կարող են վճարվել նաև կանխիկ։

    0

  2. Tigran
    Tigran

    Քաղիրավական պայմանագրով աշխատող անձը հիմնական աշխատող չէ, այդ պատճառով կանխիկ թե անկանխիկ, ինչպես հարմար է ձեզ այդպես էլ վճարեք:

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...