«

»

Май 19 2020

Աշխատակցի համար հաշվարկվել է մայրության նպաստ

Հայկ.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Կխնդրեմ՝ օգնեք.
Հարց 1. Աշխատակցի համար հաշվարկել եմ մայրության նպաստ, որը կազմում է 210 173 դրամ: Այս գումարից պահվում է միայն 23 % եկամտային հա՞րկ, եթե նույնիսկ աշխատողը սոց. վճարող է:
Հարց 2. Համաձայն օրենքի վճարման ենթակա գումարը ե՞րբ պետք է փոխանցվի աշխատողին, եթե անաշխատունակության սկիզբն է 19.05.2020թ.:
Հարց 3. Միայն եկամտային հարկի հաշվարկու՞մ պետք է լրացնել անաշխատունակության ժամկետները, թե՞ նաև գրանցման հայտում:

0

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Մարինե
    Մարինե

    Սոց. էլ է պահվում: Անաշխատունակության մասին նաև հայտում եք գրանցում: Վճարում եք, երբ ինքը բերում է անաշխատունակության թերթիկը և կատարում եք հաշվարկը, մայիս ամսվա մեջ:

    0

  2. Аватар
    Karine

    Բարև ձեզ, Հայկ։ Մայրության նպաստից սոց. վճար չի պահվում։ Իսկ վճարումը կարող եք կատարել մայիսին ապրիլ ամսվա աշխատավարձի հետ։

    2+

  3. Ալլա
    Ալլա

    Հարց 1. Մայրության նպաստից պահվում է միայն 23 % եկամտային հարկ, սոց. վճարներ չեն հաշվարկվում։
    Հարց 2. Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
    Հարց 3. Միայն եկամտային հարկի հաշվարկում պետք է լրացնել անաշխատունակության ժամկետները, իսկ երեխայի խնամքի արձակուրդ գնալուց լրացվում է գրանցման հայտում։

    3+

  4. Аватар
    Աննա

    Մայրության նպաստից պահվում է միայն եկամտային հարկ՝ 23 % չափով, այսինքն՝ կուտակային սոց. վճար և դրոշմանիշային վճար չի պահվում: Վճարում կատարում եք հաշվարկից հետո: Իսկ եկամտային հարկի մեջ լրացնում եք տվյալ ամսվա հաշվետվության մեջ:

    1+

  5. Аватар
    Հայկ

    Անչափ շնորհակալ եմ պատասխանների համար:

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...