Որո՞նք են դպրոցի գլխավոր հաշվապահի պարտականությունները

Անահիտ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ որո՞նք են դպրոցի գլխավոր հաշվապահի պարտականությունները։ Եթե դպրոցը չունի գնումների համակարգող, արդյո՞ք պայմանագրերը պետք հաշվապահը կազմի և ի՞նչ ժամկետներում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ըստ օրենքի դպրոցի գլխավոր հաշվապահի պարտականությունները սրանք են.
1. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումն իրականացնում է հաշվապահական ծառայության ղեկավարը կամ կազմակերպության աշխատող համարվող հաշվապահը, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ կազմակերպության լիազորած անձը (այսուհետ` գլխավոր հաշվապահ)` հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
2. Գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին պատրաստելու և ներկայացնելու համար:
3. Գլխավոր հաշվապահի պահանջների կատարումը` կապված հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ տվյալների ու փաստաթղթերի ներկայացման հետ, պարտադիր է կազմակերպության բոլոր աշխատողների համար:
4. Առանձին ֆինանսատնտեսական գործառնությունների իրականացման հետ կապված` կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի միջև տարաձայնությունների դեպքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, գլխավոր հաշվապահը նախ գրավոր տեղեկացնում է կազմակերպության ղեկավարին անհամաձայնության մասին, այնուհետև կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ (հանձնարարությամբ) կատարման է ընդունում փաստաթղթերը, և նման գործառնությունների իրականացման հետևանքների համար պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կազմակերպություններում գլխավոր հաշվապահ կարող է աշխատել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող անձը:
6. Հանրային հատվածի հաշվապահի որակավորումը (այսուհետ` հաշվապահի որակավորում) լիազոր մարմնի սահմանած պահանջները բավարարող` հաշվապահի որակավորում ստանալու համար լիազոր մարմին դիմած ֆիզիկական անձի մասնագիտական գիտելիքների ստուգման ընթացակարգ է, որի արդյունքների հիման վրա տրվում է հաշվապահի որակավորման վկայական (այսուհետ` վկայական):
Հաշվապահի որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով` լիազոր մարմնի սահմանած կարգով: Քննությունները կազմակերպում և անցկացնում է լիազոր մարմինը` իր հաստատած որակավորման քննությունների ծրագրի շրջանակներում:
Վկայականը տրվում է լիազոր մարմնի սահմանած ժամկետով, որը չի կարող պակաս լինել 5 տարուց:
7. Գլխավոր հաշվապահ չի կարող աշխատել այն անձը, որը մերձավոր ազգակցական կամ խնամիական (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) կապի մեջ է կազմակերպության ղեկավարի հետ:
Եթե դպրոցը չունի գնումների համակարգող, ապա այսպես է
3. Պատվիրատուի ղեկավարը սահմանում է գնումների համակարգող, որը` 1) պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.2) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ.3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.4) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:
4. Գնումների համակարգող կարող են սահմանվել պատվիրատուի`
1) համապատասխան ստորաբաժանումը.
2) պաշտոնատար անձը կամ անձինք.
3) հրավիրած անձը` խորհրդատուն կամ խորհրդատուները:
5. Գնումների համակարգող ստորաբաժանման աշխատակիցները, պաշտոնատար և հրավիրված անձինք պետք է ընդգրկված լինեն լիազորված մարմնի կողմից հրապարակվող գնումների որակավորված համակարգողների ցուցակում: Նշված ցուցակում անձինք ընդգրկվում են լիազորված մարմնի կազմակերպած` գնումների համակարգողների որակավորման գործընթացի արդյունքներով բավարար գնահատական ստանալուց հետո:

Alla

Ինձ թվում է դա ներքին պայմանավորվածության հարց է, միգուցե դրա համար պետք է առանձին վարձատրություն, տնօրենի հետ համաձայնացնելու կարիք կա։

Նարինե Հարությունյան

Դպրոցի հաշվապահությունը վարվում է ՀՀ օրենքի հիման վրա և հաշվապահի իրավունք և պարտականությունները հստակ սահմանված են այդտեղ: Ինչ վերաբերում է գնումների համակարգողին, ապա պետք է ղեկավարի հրաման լինի, որով գնումների համակարգողի պարտականությունները դրվում է որևէ աշխատողի վրա, սակայն տվյալ աշխատողը անպայման պետք է ունենա գնումները համակարգողի լիցենզիա:

Maya

Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները սահմանված են Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի հոդված 9-ով։