Հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո

Գայանե.

Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։
Եթե աշխատողը ֆիզարձակուրդում է և իր 140 օրը լրացել է, բայց ինքը չի ներկայացնում դիմում, կարո՞ղ եմ իր անաշխատունակության թերթիկը հիմք ընդունել և համարել աշխատանքի մեջ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Knarik
Knarik
4 տարի առաջ

Պետք է կապ հաստատել աշխատողի հետ, թեկուզ օնլայն պետք է դիմում ուղարկի, որ խնդրում է երեխայի համար նախատեսված արձակուրդ, կարող է մինչև անգամ լինի բարդ ծննդաբերություն և երկարացվի անաշխատունակության թերթիկը:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

ԱՕ Հոդված 114.Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2. Եթե աշխատողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակահատվածների ավարտից հետո չի ներկայանում աշխատանքի, ապա գործատուն սույն գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Հարգելի Գայանե, աշխատակիցը արդեն գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, ներկայացրեք գրանցման հայտը, որպեսզի կարողանա երեխայի խնամքի նպաստ ստանալ։ 140 օր հետո նա չպետք է վերադառնա աշխատանքի, եթե իհարկե իր ցանկությամբ չվերադառնա։ Եվ իրեն նույնպես տեղյակ պահեք, որ դիմի սոց. ապ. ծառայության իր տարածքային բաժին՝ նպաստը ստանալու համար։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Կապնվեք, պարզեք թե ինչու՞ չի ներկայանում կամ երեխայի խնամքի արձակուրդի դիմում չի ներկայացնում, երկու կողմերիդ համար էլ կարևոր է, ազատել չեք կարող: