Վաճառք Wildberries – ում

Մերի․

Բարև ձեզ, ես ԱՁ եմ, արտադրում եմ ապրանք և վաճառում Wildberries – ում, պետք է վայլդբերիսին հաշիվ գրեմ։ Կարո՞ղ եմ ամիսը մեկ գրել և մեջը ի՞նչ գումար եմ գրում։ Իր փոխանցա՞ծ գումարը։ Եվ մեկ հարց էլ՝ կարո՞ղ եմ արտադրության կոդ գրել հաշվետվության մեջ և միկրոձեռնարկատիրություն համարվել։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 մեկնաբանություն
Tigran
Tigran
7 ամիս առաջ

միկրոձեռնարկատիրություն համարվել չեք կարող, այո պետք է  արտադրության կոդ գրել հաշվետվության մեջ ու վայլդբերիսին հաշիվ գրել, շաբաթը մեկ, վաճառքի գնով, եթե էլի հարցեր ունեք կապնվեք

Ջեմմա
Ջեմմա
7 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

Վաճառքի գնով թե իր փոխանցած գնով, եթե շաբաթը մեկ չեմ գրել կարող եմ միանգամից գրել?

Tigran
Tigran
7 ամիս առաջ
Ի պատասխան  Ջեմմա

Վաճառքի գնով ,, եթե շաբաթը մեկ չեմ գրել կարող եմ միանգամից գրել, այո

Մարի
4 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան, մի քանի հարց ունեմ Վայլդբերիսի վաճառքի հատ կապված, ի՞նչպես կարող եմ ձեզ անձնական գրել։

Shush
Shush
4 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

isk karox eq asel inchi chi karox mikroyov ashxatel?

Tigran
Tigran
4 ամիս առաջ
Ի պատասխան  Shush

օրենքօվ չի կարող էլ.առևտուրը գործել միկրոյով, 2024ից

Shush
Shush
4 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք հղում անել օրենքի համապատասխան հոդվածին։ Հաշվապահների մի մասը պնդում է, որ եթե սեփական արտադրանքն է վաճառվելու WB-ի հարթակում, ապա միկրոձեռնակատիրության սուբյեկտ համարվող ԱՁ-ն իրվունք ունի իրականացնել վաճառքը։ Խոսքը WB-ի սպասարկման կետի մասին չէ, որը բնականաբար աշխատելու է շրջանառության հարկի դաշտում։

Tigran
Tigran
4 ամիս առաջ
Ի պատասխան  Shush

5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ապահովագրական գործակալները, ապահովագրական բրոկերները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտարները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեություն իրականացնողները, աուդիտորական կազմակերպությունները, առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը.».

էլեկտրոնային վաճառք ն էլ է առևտրի տարատեսակ,

եթե սեփական արտադրանքն է վաճառվելու WB-ի հարթակում, ապա միկրոձեռնակատիրության սուբյեկտ համարվող ԱՁ-ն իրավունք ունի իրականացնել վաճառքը, սակայն քանի որ իրենց ապրանքի մատակարարման հաշիվներ են գրվում, երբ մատակարարվում են ՀՀ-ում, իսկ ՎԲ ն ԱԱհ վճարող է ,չի կարող միկրոյի գրած հաշիվը ծախս համարել, ապրանք չեն ընդունի միկրոյից։

Shush
Shush
4 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

Բարի, շատ շնորհակալ եմ:

Tigran
Tigran
4 ամիս առաջ
Ի պատասխան  Shush

WB-ի հետ ՀՀ-ում աշխատում են կամ շրջանառության հարկի դաշտում կամ ԱԱՀ։

Արման
Արման
7 ամիս առաջ

Բարև Ձեզ։ Չեք կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, պետք է գործեք շրջանառության հարկի դաշտում։ Հաշիվները դուրս եք գրելու ԻՄՎԲԱՄ ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 02899159)` իրենց ուղարկած հաշվետվության հիման վրա շաբաթական կտրվածքով։