Միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվելու համար

Պարույր․

Հարգելի կոլեգաներ, ԱՁ-ն ուզում է զբաղվել միրգ-բանջարեղենի վաճառքով։ Ապրանքները ձեռք է բերելու շուկայից առանց հարկաին հաշվի։ Աշխատելու է շրջհարկով։ Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել գործնթացը, գնման ակտ 10% եկամտային հարկով ու առանց նվազեցումների 10% շրջհա՞րկ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran
Tigran
5 ժամ առաջ

գնման ակտ 10% եկամտային հարկով կամ 20 տոկոս, ապրանքների մասով առանց նվազեցումների, շրջհարկով,

Nova Accounting հաշվապահական գրասենյակ

Հարգելի Պարույր, հաշվի առեք, որ․

Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող (չհարկվող) եկամուտներ են համարվում նաև գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված ֆիզիկական անձանց՝ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները:

Այսինքն, անհրաժեշտ է, որ վաճառողը ներկայացնի տեղեկանք գյուղապետարանից, որ տվյալ գյուղմթերքն իր արտադրանքն է, որպեսզի եկամտային հարկ չառաջանա։ Այս դեպքում անհրաժեշտ է նաև կնքել պայմանագիր և գնման ակտ, իսկ վճարումը կատարել բանկային փոխանցումով։