Բարև Ձեզ, փորձում եմ հասկանալ հաշվապահի տված բանաձևը։ Պետք է հաշվել, թե մեր ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն որքան հարկ է վճարելու ապրանքների վերավաճառքի դեպքում։ Շնորհակալ կլինեմ, եթե բացատրեք (ինքս հաշվապահ չեմ)։
=+(C2/1.2-B2/1.2)*23%+(C2/6-B2/6)
Որտեղ՝
B2 – ձեռքբերման գինն է, ներառյալ ԱԱՀ
C2 – մեր վաճառքի գինն է, ներառյալ ԱԱՀ
Մեր գործունեության ոլորտը՝ օնլայն վաճառք։
Կանխավ շնորհակալ եմ։

նման հաշվարկները արեք էքսել ծրագրով, ես էսպես չէի հաշվի, էլ հարկեր չկան կամ ծախսեր
Բարև Ձեզ: Կարծես թե առաջին մասով ապրանքի վաճառքի գնից առանց ԱԱՀ (C2/1.2) հանել է ապրանքի գնման գինը առանց ԱԱՀ (B2/1.2) և ստացել է հարկվող շահույթը (այստեղ հաշվի չի առնվել այլ ծախսերը), հարկվող շահույթից 23 տոկոսով հաշվարկել է շահութահարկը: Երկրորդ մասով ապրանքի վաճառքի գնի ԱԱՀ-ից (C2/6) հանել է ապրանքի գնման գնի ԱԱՀ-ն (B2/6) և ստացել է բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ն: Բայց պետք է ուշադիր լինել ապրանքի գնման գնից ԱԱՀ առանձնացվում է միայն ԱԱՀ-ով ձեռք բերված ապրանքների մասով: