Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը (բիզնես դպրոց է) կրթական ծրագրեր է իրականացնում, որոնց հիմնական մասը օնլայն (live) ռեժիմում է և մի մասը օֆլայն, ընդ որում օֆլայն դասախոսությունը անց է կացվում ուսանողի երկրում։ Օտարերկրյա Բիզնես դպրոցը ցանկանում է իմանալ, եթե ծրագիր իրականացնի Հայաստանում, նույն օնլայն և օֆլայն ռեժիմներով, արդյո՞ք որևէ հարկային պարտավորվածություն ձեռք է բերելու, թե ոչ։ Արդյո՞ք օնլայն ռեժիմով ծառայություն մատուցելը ՀՀ Հարկային Օրենսգրքի տեսանկյունից համարվում է էլեկտրոնային ծառայություն, քանի որ միջազգային առումով օնլայն-համաժամանակյա ռեժիմը չի համարվում էլեկտրոնային ծառայություն։ Դպրոցը ինքը անգլիական է, և երկու երկրների միջև առկա է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Շնորհակալ կլինեմ արձագանքի համար։

1 Օտարերկրյա Բիզնես դպրոցը ցանկանում է իմանալ, եթե ծրագիր իրականացնի Հայաստանում, նույն օնլայն և օֆլայն ռեժիմներով, արդյո՞ք որևէ հարկային պարտավորվածություն ձեռք է բերելու, թե ոչ։
այո , կդիտվի որպես
9) եթե Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետությունում ունի հաշվառված մշտական հաստատություն, ապա այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում գտնվող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հաշվառված մշտական հաստատության մասով վարել ձևավորվող հարկման օբյեկտների, հարկման բազաների, հարկի գումարների, Օրենսգրքով սահմանված նվազեցումների և հաշվանցվող (պակասեցվող) գումարների առանձնացված հաշվառում:
նայեք նաև ՀՕ հ. 21-ը, 27-ը
2 Արդյո՞ք օնլայն ռեժիմով ծառայություն մատուցելը ՀՀ Հարկային Օրենսգրքի տեսանկյունից համարվում է էլեկտրոնային ծառայություն,
այո համարվում է,
2․ Էլեկտրոնային ծառայություններ են համարվում տեղեկատվական-հեռահաղորդակցման կապի, այդ թվում՝ ինտերնետի միջոցով մատուցվող հետևյալ ծառայությունները՝ 7) մշակույթի, արվեստի, ուսուցման (կրթության), գիտության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի, զբոսաշրջության, հանգստի և սպորտի ոլորտի ծառայությունները․
3 կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը դա լավ է։
Շնորհակալ եմ արձագանքի համար։ Միայն մեկ դիտարկում․ եթե ոչ ռեզիդենտը ՀՀ-ում չունի մշտական հաստատություն կամ ներկայացուցչություն։այս դեպքում պետք է հաշվառվի E-VAT համակարգում, թե ոչ՞
պետք է հաշվառվի E-VAT համակարգում