01/11/2026

Accountant.am

Լանա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Համաձայն ՀՕ 263 հոդվածի 2 մասի շրջհարկով աշխատող կազմակերպությունը ազատվում է հարկային գործակալի պարտավորությունից, սակայն նույն հոդվածի 1-ին մասով՝ ոչ: Ես արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ եթե ՀՕ 55 հոդվածի 1-5 մասերով սահմանված վավերապայմանները գնման ակտում առկա են, ապա կազմակերպությունը պետք է հանդես գա որպես հարկային գործակալ և 10% եկամտային հարկ պահի ու փոխանցի բյուջե, իսկ եթե միակողմանի գնման ակտ է՝ առանց ՀՕ 55 հոդվածի 1-5 մասերով սահմանված վավերապայմանների, ապա որպես հարկային գործակալ հանդես չի գալիս: Այստեղ դուք չե՞ք տեսնում որևէ հակասություն:

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես առաջին անգամ պետք է ներկայացնեմ ու հաշվարկեմ աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի հաշվարկ։ Կխնդրեմ ինձ օգնեք թե ինչպես լրացնեմ հաշվետվությաննների ներկայացման էլեկտրոնային մատյանում։ Աշխատողը աշխատում է 1 տարի, կես դրույք և ստանում է 50 000 աշխատավարձ։ Կխնդրեի նաև ասեիք՝ թե ինչպե՞ս է գործատուն վճարում, իսկ պետությունը երբ և ինչպես է փոխհատուցում։

Հայկ․

Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ 2021թ. ընթացքում ՍՊԸ-ն իր հիմնադրին կանխիկ եղանակով դրամարկղից անտոկոս փոխառություն է տվել՝ մոտ 5 մլն դրամ՝ երկու տարի ժամկետով: Հիմա, եթե հիմնադիրը վերադարձնի հուլիս ամսից հետո, պարտադի՞ր է, որ փոխանցումով լինի: Ի՞նչ ուրիշ տարբերակներ կան: Կխնդրեմ օգնեք։

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը անհարգելի բացակայել է, աշխատավարձից պետք է պահել բացակա օրվա համար։ Օրենքի ո՞ր հոդվածով և ըստ հերթականության՝ ինչպե՞ս է կարգավորվում, հրաման, նկատողություն պե՞տք է։

Ֆլորա․

Բարև Ձեզ։ Ո՞ր դեպքում է ամենամյա արձակուրդը տեղափոխվում: Աշխատողը 2022թ. պետք է օգտվի ամենամյա արձակուրդից 01.03.2021-01.03.2022թթ. ժամանակահատվածի համար, սակայն չի գնացել: Արդյո՞ք նա պետք է 01.03.2022թ. դիմում գրի արձակուրդը տեղափոխելու համար և արդյո՞ք պետք է ընդհանրապես դիմում գրել, թե՞ դա կատարվում է գործող տարվա վերջում և նման հարց ունեցող աշխատողների արձակուրդը տեղափոխվում է 2023թ.:

Սամվել․

Բարև ձեզ։ Հարգելի գործընկերներ, անհրաժեշտ է հասարակական կազմակերպության ներքին կանոնակարգի որևէ օրինակելի ձև: Առկայության դեպքում խնդրում եմ ուղարկել samvel.gulkanyan շնիկ internet.ru էլ. հասցեին:
Նախապես շնորհակալություն:

Լիլիթ․

Բարև ձեզ։ Երրորդ երկրից ՍՊԸ_ով ապրանք ենք ներմուծել՝ պլոմբանյութերի փորձանմուշներ (դեղագործական)։ Արդյո՞ք դրոշմապիտակի հաշվետվություն պետք է ուղարկեմ և ի՞նչ է նշանակում ինքնահաշիվ դուրս գրել, ինչպե՞ս են անում։

Արմինե․

Բարև ձեզ։ Մի հարց ունեմ․ եթե մանկապարտեզում դաստիարակը (ուսանող) աշխատել է, հիմա տեղեկանք է բերել թույլտվության, որպեսզի գնա շարունակի հեռակա կարգով ուսումը՝ հրամանի մեջ ո՞ր հոդվածը պետք է նշեմ։ Նրան հիմա մեկ ուրիշ դաստիարակ է փոխարինում։ Նախապես շնորհակալություն։

Արմինե․

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում․ կամավորական աշխատանքը ՀՀ ո՞ր օրենսդրությամբ է կարգավորվում, կամավորի հետ աշխատանքային պայմանագիր կնքվու՞մ է, եթե աշխատանքը 5 օրով է կատարվելու և կամավոր աշխատողը 16 տարեկան է: Կանխավ շնորհակալություն։

Լիլի․

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ մանկական հագուստի բիզնես սկսել։ Գնել եմ կտորները, գտել աշխատող, մտածել անվանումն ու լոգոտիպը, սակայն ցանկանում եմ իմանալ քայլերիս հերթականությունը՝ ինչը որտեղ, ինչպես գրանցել ընթացակարգերը, վճարները և այլն, օրինականության շրջանակում գործունեություն ծավալելու և արտադրանքը շրջանառության մեջ դնելու համար։

Հայարփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե հիմնադիրը անտոկոս փոխառություններ է տալիս իր կազմակերպությանը (շրջհարկով աշխատող) և վերջում չի կարողանում մարել, արդյո՞ք հարկային պարտավորություններ է առաջանում և ինչպիսի՞։

Հերմինե․

Բարև Ձեզ։ Աշխատում եմ 2 բուժհիմնարկում: Որոնցից մեկը հիմնական, մյուսը` քաղիրավական պայմանագրով: Կասեք՝ ֆիզարձակուրդ գնալիս քաղիրավական աշխատատեղից 1 տարվա աշխատավարձի քաղվածքը ներկայացնեմ հիմնական աշխատավայր, թե՞ միայն հիմանական աշխատավայրի աշխատավարձի հիմնան վրա եմ ֆիզարձակուրդի գումար ստանալու։

Արմեն․

Հարգելի բարեկամներ, ուզում եմ մի հարց տալ․ երբ իմ ՍՊԸ-ի հաշվապահն ասում է, որ նախորդ տարվա զուտ շահույթը 01.01.2022 դրությամբ ենթադրենք 750 000 դրամ է, դա նշանակում է, որ այդ օրվա դրությամբ ՍՊԸ-ի հաշվին պետք է լինի 750 000 դրա՞մ։ Ճի՞շտ եմ հասկանում, որ մաքուր շահույթը պետք է հավասար լինի առկա դրամական միջոցների հանրագումարին, թե՞ ոչ։

Աննա․

Բարև ձեզ։ Զբաղվում եմ նոթատետրերի արտադրությամբ։ Ցանկանում եմ ինստագրամյան և ֆեյսբուքյան հարթակներում օնլայն վաճառք իրականացնել։ Կասե՞ք խնդրեմ՝ ՀԴՄ սարք պարտադի՞ր է ձեռք բերել և ի՞նչ հարկեր պետք է վճարել (վճարումը կատարվելու է միայն անկանխիկ եղանակով)։

Մերի․

Բարև Ձեզ։ Եթե ֆիզիկական անձը ծառայություններ է մատուցում ՀՀ բուժհաստատություններին և միջազգային կազմակերպությանը, և եկամուտը ամսական հնարավոր է կազմի 1մլն դրամից ավել, ապա հարկեր պարտավո՞ր է վճարել։ Եթե այո, որքա՞ն։ Եվ ի՞նչ խորհուրդ կտաք՝ արժե՞ բացել Ա/Ձ։ Գրեք խնդրեմ նաև ԱՁ-ի վճարումների չափը։

Անահիտ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ, շա՜տ եմ խնդրում ինձ հստակ կպատասխանե՞ք՝ 24 ժամյա հատուկ կատեգորիայի ցանկում ներառված պահակի աշխատավարձը որքա՞ն կկազմի մայիս ամսվա համար, եթե աշխատանքային պայմանագրով կնքվել է 88 312 դրույքաչափ (սոց․ վճար կատարող չէ) և ծառայում է ամեն 3-րդ օրը։

Սոֆա․

Բարև Ձեզ։ Մի հարց՝ եթե աշխատողը գրանցված է ոչ լրիվ դրույքով, աշխատավարձը եկամտային հարկի հաշվարկում 60 000 է, մաքուր աշխատավարձը հուլիսի 1-ից, որ փոխանցեմ, 1 500 դրոշմանիշային վճարը պիտի հանե՞մ:
Շնորհակալ եմ։