01/11/2026

Accountant.am

Հայարփի․

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք․ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, որը իր գործունեությունը ծավալում է ֆիզ. անձից վարձակալած տարածում, ունի պայմանագիր և ամեն ամիս վճարում է 10 % եկամտային հարկ, և պայմանագրով ամրագրված է, որ կարող տալ ենթավարձակալության: Հիմա ամսով ցանկանում ենք տալ, սակայն շաբաթական 2 օր, մեկ այլ ՍՊԸ-ի, միկրոյի դաշտում գործող: Հարցս հետևյալն է․ կարո՞ղ ենք կնքել ծառայության մատուցման պայմանագիր առանց նոտար և կադաստրի գրանցման՝ օրավարձով հանձնելով որպես ստանդարտ գործարք, թե՞ պարտադիր կնքենք ենթավարձակալության պայմանագիր։ Շնորհակալություն

Ռուզաննա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի մեջ տոնական օրերը հերթափոխային աշխատողի համար նշում եմ 24ժամ, և իհարկե այդ օրը տեղեկագրում տարբերվում է ոչ տոնականից, սակայն հաշվապահը առաջարկեց այն նշել 48 ժամով, այսինքն՝ կրկնակի՝ արդյո՞ք դա ճիշտ է։
Կանխավ շնորհակալ եմ։

Քրիստինե․

Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պետք է անել, երբ շրջ.հարկով աշխատող ԱՁ-ն սխալմամբ ԱԱՀ-ով հարկային հաշիվ է ուղարկել: Կարելի՞ է չեղարկել և հետո հաշվարկային հաշվով ուղարկելուց գրել չեղարկված հաշվի փոխարեն։

Անի․

Հարգելի հաշվապահներ, գուցե ինձ կարողանաք հստակ ասել, թե որտե՞ղ կարելի է որակավորման ուղարկել եռակցման մասնագետին, ինչպես նաև գեներատորների տեխ. սպասարկում իրականացնող անձանց: Կանխավ շնորհակալություն:

Աննա․

Կազմակերպությունը լուծարել է հոսքային գիծը, որը այլևս պիտանի չէ հետագա օգտագործման համար։ Հոսքային գծի սկզբնական արժեքը 2 800 000դրամ է, իսկ կուտակված մաշվածությունը 2 500 000դրամ։ Հոսքային գծի ապատեղակայումը կատարվել է այլ կազմակերպության կողմից, որից կատարած աշխատանքի համար ստացվել է հաշիվ 150 000 դրամ գումարով, ներառյալ՝ ԱԱՀ։ Լուծարքից ստացվել են պահեստամասեր 160 000դրամ արժեքով։ Պահանջվում է ձևակերպել հիմնական միջոցների լուծարման հետ կապված գործառնությունները և որոշել լուծարքից շահույթը կամ վնասը։

Աննա․

Կազմակերպությունը 2013թ․ օգոստոսի սկզբին ձեռք է բերել տեղակայում պահանջող սարքավորում, վճարելով հաշվարկային հաշվից 550 000դրամ, գումարած ԱԱՀ։ Տրանսպորտային կազմակերպության կողմից կատարվել է այդ սարքավորման տեղափոխման աշխատանքը, որի համար կազմակերպությունը պարտավորվել է վճարել 60 000դրամ, ներառյալ՝ ԱԱՀ։ Սարքավորման տեղակայումը կատարվել է տնտեսավարման եղանակով և տևել է երկու ամիս։ Տեղակայման համար ծախսվել են նյութեր՝ 30 000դրամ, հաշվարկվել է աշխատավարձ 40 000 դրամի չափով։ Սարքավորման օգտակար ծառայությունը սահմանվել է հինգ տարի, իսկ մնացորդային արժեքը՝ 37 000դրամ։ Պահանջվում է ձևակերպել սարքավորման ձեռքբերման, տեղակայման և շահագործման հանձնման գործառնությունները, հաշվարկել դրա մաշվածությունը շահագործման առաջին տարվա համար գծային եղանակով, որոշել հաշվեկշռային արժեքը այդ տարվա վերջի դրությամբ։

Աննա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ տալ հետևյալ հաշվապահական ձևակերպումները․ 1. Լուծարվել է պահեստի շենքը, որի սկզբնական արժեքը 2 500 000դրամ է, իսկ կուտակված մաշվածությունը 1 800 000դրամ։ Շենքը քանդելու համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներին՝ 90 000դրամ, օգտագործվել են նյութեր՝ 8 000դրամ։ Շենքի լուծարքից ստացված պիտանի շինանյութերը գնահատվել են 70 000դրամ և հանձնվել են պահեստ։ Պահանջվում է ձևակերպել շենքի լուծարքի հետ կապված գործառնությունները և որոշել լուծարքից շահույթ կամ վնաս։

Մարիա.

Դեկրետից դեկրետ գնալու դեպքում, ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը։ Ամսական մաքուր աշխատավարձը կազմում է 210 000 դրամ, առաջին դեկրետից հետո աշխատել է 4 ամիս։ Այսինքն` վերջին 1 տարում ախատել է 4 ամիս, իսկ դրանից առաջ եղել է դեկրետում։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, շրջհարկի հաշվետվության 232 ձևի մեջ հանրային սննդի հետ կապված 6 բաժնում 6.4 կետում լրացվում է միայն e-invoicing-ով ստացված հաշիվների մասով, թե՞ կարելի է նաև ֆիզ. անձից վարձակալությունն էլ ներառել:

Լիանա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել․ ՍՊԸ կազմակերպությունը հարկվում է ԱԱՀ-ով, 2022թ. հունվարի 5-ին ձեռք է բերել ջերմափչող սարք 50.000դր. արժողությամբ, իսկ հունվարի 27-ին ձեռք է բերել ևս մեկը նույն արժող.: Կարո՞ղ եմ 2-ը միասին ձևակերպել հիմնական միջոց, թե՞ ճանաչեմ ծախս:

Ռուզաննա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե աշխատակիցը, որը աշխատում է հնգօրյա դրույքաչափով և պարբերաբար բացակայում է աշխատանքից, արդյո՞ք կարող ենք բացակաները ֆիքսել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի մեջ։ Այսինքն՝ ամսվա կտրվածքով շաբաթական 1 օր (օրինակ՝ ամեն հինգշաբթի) բացակայել է։
Կանխավ շնորհակալ եմ։

Ալինա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք մի հարցում․ աշխատում եմ շրջհարկով, շրջհարկի հաշվարկի 16 տողում ի՞նչ գործունեություններ են ցույց տալիս։ Խնդրում եմ նշեք հղումը։ Շնորհակալություն։

Սերգեյ․

Բարև ձեզ։ Գյուղ մթերքներ արտադրող կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, բայց ազատված է իր սեփական արտադրանքի համար ԱԱՀ վճարելուց, ցանկանում է գնել սերմացու և վաճառել բարեգործական կազմակերպությանը: Նշված գործարքից ԱԱՀ առաջանու՞մ է։ Եթե ոչ, ապա հարկային օրենսգքրի ո՞ր հոդվածով է ազատվում։

Թամարա.

Հարգելի հաշվապահներ, գրանցվել եմ որպես ԱՁ, որն աշխատելու է շրջհարկով, զբաղվելու է արծաթյա զարդերի գնումով՝ գնման ակտով, և վաճառելու է հարկային հաշիվներով, կանխիկ կամ փոխանցումով: Ասացեք խնդրեմ. ՀԴՄ պարտադի՞ր է, թե՞ ոչ, և ի՞նչ հարկեր պետք է մուծեմ: Վաճառքը լինելու է միայն տրված հաշիվներով: Շնորհակալություն:

Նելլ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատակիցը գնացել է գործուղման՝ Իտալիա, հյուրանոցը վճարել է կազմակերպության բանկային քարտով, առկա է ՀԴՄ։ 1. ՀԴՄ կա, հյուրանոցի անունով, բայց աշխատակցի անունը չկա նշված, կարո՞ղ եմ ծախս ճանաչել։ 2. Հարց․ հյուրանոցի գումարը գերազանցում է օրենքով սահմանված չափը, արդյո՞ք գերազանցող գումարը համարվում է եկամուտ և պետք է հարկվի։ Շնորհակալություն։

Սյուզաննա․

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, կասեք խնդրեմ՝ 2021թ․ Ա/Ձ աշխատել եմ շրջհարկով, 22թ․ հունվարի 15 դադարեցրել եմ, ՀԴՄ չեմ տպել, գործունեություն չեմ իրականացրել: Ես ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ։ Շնորհակալություն։