Գործուղում Իտալիա

Նելլ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատակիցը գնացել է գործուղման՝ Իտալիա, հյուրանոցը վճարել է կազմակերպության բանկային քարտով, առկա է ՀԴՄ։ 1. ՀԴՄ կա, հյուրանոցի անունով, բայց աշխատակցի անունը չկա նշված, կարո՞ղ եմ ծախս ճանաչել։ 2. Հարց․ հյուրանոցի գումարը գերազանցում է օրենքով սահմանված չափը, արդյո՞ք գերազանցող գումարը համարվում է եկամուտ և պետք է հարկվի։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. ՀԴՄ կա, հյուրանոցի անունով, բայց աշխատակցի անունը չկա նշված, կարո՞ղ եմ ծախս ճանաչել։ – Գործուղումնրի կարգում նայեք նորից այդ ամսին։
2. Հարց․ հյուրանոցի գումարը գերազանցում է օրենքով սահմանված չափը, արդյո՞ք գերազանցող գումարը համարվում է եկամուտ և պետք է հարկվի։ – Գերազանցող մասը ծախս/նվազեցոմ չի համարվում, այո կհարկվի։

Նելլի

Տիգրան ջան, որ գրել եք նայեք այդ ամսին ի՞նչ ա նշանակում։

Tigran

 Այդ մասին հասկացեք, տառասխալ է եղել։

Նելլի

Մեկ էլ Տիգրան ջան, ո՞ր օրվա կուրսով հաշվեմ եկամտային հարկը ճիշտ հաշվելու համար։

Tigran

1 հաշվի առեք նաև 117 հոդվածի այս դրույթը. 1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում գործուղման ծախսերի (մասնավորապես՝ օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտային ծախսեր, ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսեր) այն մասը, որը գերազանցում է՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում՝ հարկային տարվա համախառն եկամտի հինգ տոկոսը, 

2 Օրվա կուրսով հաշվելու հաշվով. հ,16
3) հարկային գործակալի կողմից վճարվող՝ հարկման ենթակա եկամուտներից հարկի գումարը հաշվարկվում է այդ եկամուտների վճարման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
4) սույն մասի 1-3-րդ կետերում չնշված դեպքերում ձևավորվող հարկման բազաները և ապրանքների սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրսգրման, իսկ հաշվարկային փաստաթղթի բացակայության դեպքում՝ գործարքին կամ գործառնությանը վերաբերող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի կազմման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
2. Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:

քարտի բանկային քաղվածքն էլ պետք կգա հաշվարների համար,

Նելլի

Շնորհակալություն