ՍՊԸ հիմնադիրը ՍՊԸ-ին վերջին մեկ տարում մաս-մաս փոխառություն է տվել 124 մլն դրամի չափով; Ինչպե՞ս այդ փոխառությունը ձևակերպենք որպես սեփական կապիտալում ներդրում։ Արդյո՞ք ավելի ճիշտ է ձևակերպել որպես կանոնադրական կապիտալի ավելացում։ Նպատակն այն է, որպեսզի օգտվենք պետական աջակցության ծրագրերից մինչև 500 մլն դրամի դեպքում ենթակառուցվածքների մասով։ Ինչպես նաև այդ պարտքը դուրս գա ՍՊԸ-ի վրայից։
Հարգելի գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն է կիրառվում այն դեպքում, երբ ապրանքների մատակարարման հարկային հաշվում նշված դուրսգրման ամսաթիվը 1 օր ուշ է մատակարարման ամսաթվից։
Տնօրենը դրամարկղից գումար է վերցնում բանկային հաշիվը համալրելու համար, նաև երբեմն կանխիկացնում է բանկային հաշվից գումարն ուղղելով դրամարկղ։ Արդյո՞ք կարիք կա առհաշիվ հաշվետվություն կազմելու։
Հարգելի հաշվապահներ, եթե միկրոձեռնարկատիրությունը (ԱՁ) տարվա ընթացքում գումար չի աշխատել և ներկայացնում է 0-ական հաշվետվություն, պարտավո՞ր է արդյոք վճարել դրոշմանիշային վճար։
Բարև Ձեզ։ Ընկերությունը E-Mark ծրագրով սխալմամբ 40 հատ էլեկտրոնային դրոշմապիտակի տեղը շրջանառությամ մեջ է դրել 400 հատ էլեկտրոնային դրոշմապիտակ։ Ի-Մարկից ասել են, որ խմբագրել և փոփոխել չի լինի: Խնդիրը նրանում է, որ ամեն ամիս մոտ 30-40 վաճառք ունենք այդ ապրանքներից, այսինքն առնվազն 10 ամիս հարկավոր է ամբողջությամբ իրացնելու համար։ Ի՞նչ կարել է անել, ի՞նչ խնդիրներ կարող են լինել, և կասե՞ք՝ ի՞նչ վարչական պատասխանատվություն է նախատեսված։
Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս է ֆիզիկապես դուրս գրվում / ապաճանաչվում 0 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով և ՕԾԺ լրացած, գույքը ընդհանուր հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ում։ ՀՕ 122-ով կորստի ճանաչումը և N 1261-Ն որոշման դրույթները վերաբերվում են շահութահարկի հարկման բազայի նվազեցումներին, իսկ եթե հարկման բազայի որոշման նպատակ չկա՞։ Կա՞ արդյոք մի որոշում, որը կարգավորում է գույքի դուրս գրման փաստը, և արդյո՞ք վերահսկող մարմնի հետաքրքրության տեսադաշտում է այս հարցը։ Շնորհակալ եմ։
Բարև ձեզ, ԱՁ-ն ունի մեկ գրանցված աշխատող, 75 000 աշխատավարձով, նաև ունի պայմանագիր արտասահմանյան ընկերության հետ` սոցցանցերը վարելու համար $500 ամսական վճարով։ Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն։ Կանխավ շնորհակալ եմ։
Բարև ձեզ։ Եթե անձը աշխատում է օտարերկրյա ընկերությունում հեռավար ձևով, հոկտեմբերին բացել է ԱՁ ու այս ամիս արդեն ստացել է աշխատավարձը ԱՁ հաշվին, տվյալ եկամտից հարկերի վճարման վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 20-ն է, թե՞ դեկտեմբերի 20-ը։
Բարև ձեզ: Եթե ես գտնվում եմ փորձաշրջանի մեջ, և իմ հետ կնքել են Աշխատանքային պայմանագիր, և դեռ փորձաշրջանս չի լրացել, ու ցանկանում եմ լուծել պայմանագիրս, նվազագույնը քանի՞ օր շուտ կարող եմ տեղեկացնել տնօրենին:
Բարև Ձեզ։ Ծերերի խնամքի կենտրոն բացելու համար լիցենզիա անհրաժե՞շտ է։ Եվ ո՞ր հարկային դաշտում կարելի է իրակացնել այդ գործունեությունը։ Նախապես շնորհակալություն։
Ինձ կտրամադրե՞ք տեղեկատվություն պոլիէթիլենային խողովակների արտադրությունը սկսելու վերաբերյալ: Մասնավորապես՝ ո՞ր մարմնին պետք է դիմել, անհրաժե՞շտ է լիցենզիա, թե՞ ոչ, ինչպե՞ս է գործընթացը իրականացվում:
Բարի երեկո։ Ես ուզում եմ դեղատուն բացել, նախընտրած տարածք ունեմ՝ վարձակալությամբ։ Ի՞նչ է անհրաժեշտ դեղատուն բացելու համար։ Արդյո՞ք կարող եմ աշխատել շրջանառության հարկով, և առհասարակ ի՞նչ նրբություններ կան։ Շնորհակալություն։
Հարգելի խորհրդատու, մեր շենքի տանիքի մի հատվածը տրամադրել ենք կազմակերպությանը, իր կայանները տեղադրելու համար։
Հարց․ 1․ Արդյո՞ք Օգտագործողի կողմից վճարվող գումարից պետք է վճարենք շահութահարկ
2․ Եթե այո, ապա, կարո՞ղ ենք այդ գումարից ներկայացնել ծախսեր շենքի ընդհանուր սպասարկման և նորոգման աշխատանքների համար (եթե այդ աշխատանքները չեն վերաբերում Օգտագործման իրավունքով տրամադրած տարածքին)։
Ընկերություն՝ TalentLi Solutions Հեռախոս՝ +37498240748 Էլ․ փոստ՝ talentli.solutions@gmail.com Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ (Mid-Level Accountant) Աշխատանքի նկարագրություն՝ Գլխավոր հաշվապահը կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության պատասխանատու մասնագետն է, որը ապահովում է հաշվապահական գործընթացների ամբողջական և ճշգրիտ իրականացումը երկու ՍՊԸ-ների շրջանակում։ Նա համակարգում է հաշվապահական թիմի աշխատանքը, իրականացնում է ֆինանսական և հարկային հաշվետվությունների կազմում ու ներկայացում, վերահսկում դրամական հոսքերը և ապահովում օրենսդրական պահանջներին համապատասխանություն։
✨ Շնորհավոր Հաշվապահության միջազգային օրը, սիրելի գործընկերներ! ✨
Նոյեմբերի 10-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Հաշվապահության միջազգային օր (International Accounting Day)։ Այս օրը կապվում է 1494 թ., երբ իտալացի մաթեմատիկոս Լուկա Պաչոլին՝ ժամանակակից հաշվապահության հիմնադիրներից մեկը, հրապարակեց իր հայտնի աշխատությունը՝ «Summa de arithmetica, geometria, proportioni et proportionalità», որը դարձավ հաշվապահության սկզբունքների հիմքը։
Այսօր մենք նշում ենք այն մարդկանց մասնագիտական օրը, ովքեր ամեն օր ապահովում են թափանցիկություն, ճշգրտություն և ֆինանսական կայունություն՝ լինելով ցանկացած կազմակերպության անփոխարինելի օղակը։
💙 Շնորհակալություն Ձեր նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և անտեսանելի, բայց բացարձակ կարևոր աշխատանքի համար։
🎉 Շնորհավոր Հաշվապահների միջազգային օրը
Թող Ձեր հաշվեկշիռը միշտ ճիշտ լինի, աշխատանքը՝ գնահատված, և հաջողությունները՝ շարունակական 🎉
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք, կարո՞ղ եք ուղարկել փորձնակի պայմանագիր։ Այսօր պետք է աշխատանքային պրակտիկա անցնող թեկնածու գա, և իր համար պետք է պայմանագիր կազմել։
Բարև Ձեզ, եթե պետ. ռեգիստրում նշված է, որ հիմնադրի որոշումով ընկերության տնօրենի հետ կնքվել է պայմանագիր 3 տարի ժամկետով: Այդ ժամկետը լրանալուց հետո, աշխատանքային պայմանագրի համաձայնագրո՞վ է երկարացվելու ժամկետը, թե՞ նոր աշխատանքային պայմանագիր կնքվի կամ նոր հիմնադրի որոշում։ Պետ. ռեգիստրի մեջ է՞լ պետք է նոր էջ ավելացնել նշված փոփոխության մասին։
Բարև Ձեզ։ Ես բժիշկ սրտաբան եմ։ Աշխատում եմ բժշկական կենտրոնում և ընդգրկված եմ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովում, որը արտահաստիքային է։ Ինչպե՞ս է կարգավորվում հիմնական աշխատանքային վայրում բացակայությունը, երբ ես գտնվում եմ զինկոմիսարիատում, փորձաքննության։
Հարցս հետևյալն է` եթե վարձու աշխատողը ֆիզ․ արձակուրդ է գնում, և բացի հիմնական գործատուի մոտ աշխատելը, նախորդ 1 տարվա ընթացքում այլ գործատուներից, որոնց մոտ աշխատել է ծառայությունների մատուցման պայմանագրով, ապա արդյո՞ք մայրության նպաստի հաշվարկում ներառվելու են նաև այդ պայմանագրերով ստացված եկամուտները։
Նշեմ նաև, որ հիմնական գործատուի մոտ աշխատել եմ 1 տարուց ավել, ինձ հետաքրքրում է միայն հիմնական գործատուից ստացված եկամուտն է հաշվարկի մեջ ներառվում, թե՞ նաև նախորդ 1 տարվա ընթացքում այլ գործատուների կողմից վճարված եկամուտները։
Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն իր մեքենան ուզում է տա վարձակալության, պայմանագիր կազմակելիս ԱՁ-ո՞վ պետք է կազմի, թե՞ ֆիզ․ անձով, ու հարկերի հաշվառումը ինչպե՞ս պետք է լինի։
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն զբաղվել է այլ գործունեությամբ, որից հետո դադարել է գործունեություն իրականացնել 2023 թվականին: Այժմ ցանկանում է զբաղվել ավտոպահեստամասերի վաճառքով: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս պետք է գործունեության տեսակը փոխվի և ի՞նչ տնտեսական գործունեության տեսակ պետք է նշվի։
Բարև Ձեզ, կխնդրեմ պատասխանել հետևյալ հարցիս։ Գտնվում եմ ֆիզ. արձակուրդում 2023 թվ. դեկտեմբերի 30ից։ 2025 թվականի դեկտեմբերի 20ից անցնելու եմ երկրորդ ֆիզ արձակուրդիս։ Աշխատել եմ երկու աշխատավայրում։ 5 ամիս անց վերադարձել եմ մեկ աշխատանքիս, երկրորդում դեռ շարունակում եմ մնալ ֆիզում։ Հարցս հետևյալն է, եթե վերադարձել եմ մեկ գործատուի մոտ, ինչպե՞ս է կատարվելու դեկրետային հաշվարկը։ Նշեմ, որ առաջին ֆիզի ժամանակ աշխատավարձս երկու աշխատավայրերից միասին եղել է 400 000դր (մաքուր), հիմա ամսական գրանցված աշխատավարձս կազմում է 200 000դր (մաքուր)։ Կարո՞ղ ենք մոտավոր հաշվարկ անել, կամ ասել բանաձևը ֆիզից ֆիզ գնալու պարագայում։ Նախապես շատ շնորհակալ եմ։
Բարև Ձեզ, կազմակերպությունը զբաղվում է օնլայն առևտրով (Վայլդբերիս)։ Ապրանքները վաճառվում են և ՀՀ պահեստից և ՌԴ պահեստից։ Խնդրում եմ օգնել` ապրանքի մատակարարման հաշիվները պետք է դուրս գրեմ ըստ դետալիզացիայի վաճառքներ թվի՞ և ապրանքացանկո՞վ։ Երկու պահետներից վաճառքի դեպքում էլ նույն կազմակերպությանը պիտի՞ հաշիվ գրեմ։
Մեծ Քառյակը աշխարհի ամենամեծ հաշվապահական և աուդիտորական ընկերությունների միավորումն է՝ Deloitte, PwC, EY և KPMG։ Դրանք միջազգային հսկաներ են, որոնք ձևավորում են ոլորտի ստանդարտները և աշխատում են աշխարհի խոշորագույն ընկերությունների հետ։
Բարի օր, հարգելի կոլեգա։ Ա/Ձ 2025թ․ նոյեմբերի կեսին 115 մլն․ դրամի շեմը անցնում է և դառնում է ԱԱՀ վճարող։ Եթե հուշեք քայլերի հերթականությունը՝ շատ շնորհակալ կլինեմ։ Մթերային խանութ է։ Ի՞նչ անել ապրանքային մնացորդի հետ։ Ի՞նչ հարաբերակցությամբ է տեղափոխվում ԱԱՀ դաշտ։
Բարև ձեզ, ես օնլայն ծաղկեփնջերի վաճառքով եմ ցանկանում զբաղվել, և պատրաստվում եմ օգտվել կայքում vPOS-ի օգնությամբ առցանց վճարումներ թույլատրել։ Դրա համար գրանցել եմ էլեկտրոնային ՀԴՄ։ Հարցերս հետևյալն են.
1. Արդյո՞ք էլեկտրոնային ՀԴՄ-ն փոխարինում է ֆիզիկական ՀԴՄ սարքին և կարո՞ղ է օգտագործվել կանխիկ վճարումների համար
2. է-ՀԴՄ օգտագործելիս արդյո՞ք պարտադիր է կտրոն տպելիս ներկայացնել ապրանքացուցակ գնից բացի, քանի որ խոսքը գնում է ծաղկեփնջերի մասին, դժվար կլինի ապրանքացանկ նշել, կամ միգուցե ստանդարդ “ծաղկեփունջ” անվանմամբ մեկ ապրանք կարելի է գրել կտրոնում։
Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել մարդատար ավտոմեքենա, ԱԱՀ չի կարող հաշվանցել, հարցս հետևյալն է՝ որևէ կերպ ծախս կարո՞ղ է ցույց տալ մեքենայի գնումը։
Բարև Ձեզ։ Երաշխիքային սպասարկման շրջանակներում արտադրողը իրականցրել է սարքավորման մասի փոխարինում։ Գնորդի մոտ դա հանդիսանում է ՀՄ-ի մաս։ Բայց այդ մասը որպես առանձին միավոր ձեռք չի բերվել։ Հիմա արտադրողը վաճառողի միջոցով գնորդին է փոխանցում նոր մասերը։ Հին մասերը գնորդը պետք է ապաճանաչի՞, այնուհետև նորը վերակառուցի՞։ Այստեղ հարցն այն է, որ այդ մասերի ակզբնական արժեքները չգիտենք։ Հին անորակ սարքավորումները արդյո՞ք պետք է ոչնչացվեն։