30/10/2026

Accountant.am

Ստելլա․

Բարև ձեզ, ես ԱՁ եմ բացում, ինձ ասում են՝ միայն մեկ գործունեության ոլորտ կարող եմ նշել։ Բայց ես պատրաստվում եմ կատարել ներմուծում, մանրածախ վաճառք և մեծածախ վաճառք։ Դա նորմա՞լ ա, որ ԱՁ-ն բացելուց նշվի միայն մանրածախ վաճառք, բայց անեմ նաև ներմուծում և մեծածախ վաճառք։

Լուսինե․

Բարև Ձեզ, ընկերությունն աշխատում է շրջհարկով, զբաղվում է առևտրով։ Ունենք խոտանման ենթակա ապրանքներ, ի՞նչ ակտ պետք է կազմեմ, և գործողությունների հերթականությունը կասե՞ք, առաջին անգամ եմ անելու։ Շնորհակալ եմ։

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ ասել, թե որոնք են բենզինի, դիզելային վառելիքի և գազի (որպես մեքենայի վառելիք) ծախսի նորմաները, որտե՞ղ կարող եմ ծանոթանալ դրանց: Շնորհակալություն:

757
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Թեստ Հարկային օրենսգրքից (թեստ #36)

1 / 10

Ե՞րբ է որոշվում ԵՏՄ անդամ չհամարվող պետությունից ներմուծվող ապրանքի հարկման բազան արտարժույթով արտահայտված գործարքի դեպքում․

2 / 10

Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց միջև կատարվող ծառայության մատուցման գործարքի հարկման բազան որոշվում է․

3 / 10

Ո՞ր օրվա փոխարժեքն է հիմք ընդունվում տվյալ օրվա համար՝ արտարժույթով արտահայտված գործարքների հաշվառման ժամանակ․

4 / 10

Ե՞րբ են կազմակերպությունները համարվում փոխկապակցված՝ ըստ բաժնեմասի չափի․

5 / 10

Կարո՞ղ են արդյոք կազմակերպությունները ճանաչվել փոխկապակցված, եթե բաժնեմասային կապ չկա, բայց ունեն ընդհանուր տնտեսական շահեր և համաձայնեցված գործողություններ

6 / 10

Ո՞ր հանգամանքներն են հաշվի առնվում հարկային մարմնի կողմից փոխկապակցվածություն ճանաչելու ժամանակ․

7 / 10

Հարկային հաշիվներ դուրս չեն գրում․

8 / 10

ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում․

9 / 10

Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում․

10 / 10

Շահութահարկ վճարողները պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ․

0%

Սվետա․

Նպաստի վճարման համար օնլայն տարբերակով գրված է՝ գորճատուի կողմից վճարման 6 168դր, հիմա վճարվելի՞ք գումարն է դա, թե՞ պահումներ է արվելու: Նոր չևը մի քիչ անհասկանալի է ինձ: Խնդրում եմ ուղղորդեք: Կանխավ շնորհակալ եմ։

Սամվել․

Կազմակերպության տնօրենը մեկնում է գործուղում։ Հնարավոր է ավիատոմսը ձեռք բերել տնօրենի անձնական քարտով, հետո կազմակերպությունը փոխհատուցի այդ գումարը։ Ինչպես նաև հյուրանոցի ծախսերն էլ վճարել անձնական քարտով՝ գործուղումից վերադառնալուց հետո դրանք փոխհատուցելով կազմակերպության կողմից։ Շնորհակալություն։

Հասմիկ․

Բարև ձեզ, հարցս այսպիսին է։ Գրանցված աշխատողը, ով նաև ունի Ա/Ձ, հունվարին գնում է ֆիզ․ արձակուրդ, այս դեպքում ինչպե՞ս են հաշվում մայրության նպաստը։ Ա/Ձ -ի գործունեությունը պե՞տք է դադարեցնել ֆիզ արձակուրդում լինելու ընթացքում։

742
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը (թեստ #35)

1 / 10

Հիմնական արտադրությունում ծախսվել է վառելիք արտադրության կարիքների համար․

2 / 10

Հաշվարկվել է հիմնական արտադրության հիմնական միջոցների մաշվածությունը․

3 / 10

Պահուստային կապիտալի հաշվին ավելացել է կանոնադրական կապիտալը․

4 / 10

Հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը․

5 / 10

Դուրս է գրվել իրացված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը․

6 / 10

Ձեռք է բերվել տեղակայում պահանջող սարքավորում․

7 / 10

Արտացոլվել է շենքի գործառնական վարձակալությունից ստացման ենթական վարձավճարը․

8 / 10

Դուրս է գրվել վաճառված համակարգչային ծրագրի կուտակված ամորտիզացիան․

9 / 10

Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է նյութերի պակասորդ․

10 / 10

Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է ապրանքների ավելցուկ․

0%

Մկրտիչ․

Ողջույն, արդյո՞ք հեռավար աշխատանքը, որը դիսպեչերական ծառայություն է մատուցում օտարերկրա վարորդներին բեռնափոխադրման ոլորտում և բրոքեր միջնորդ հանդիսանում, կարո՞ղ է գործել միկրոձեռնարկատիրության շրջանակներում, եթե եկամուտները չեն գերազանցում 24 մլն դրամը։

Ընկերություն՝ Բիզնես Ըքաունթինգ ՍՊԸ
Հասցե՝ Դավիթաշեն1 թաղ
Հեռախոս՝ 094170290, 094250566
Էլ․ փոստ՝ anitadevosyan2013@mail.ru
Ծառայության անվանում՝ Հաշվապահական ծառայությունների մատուցում
Ծառայության նկարագրություն՝ ՀԾ համակարգով հաշիվների ներմուծում ,աշխատավարձի հաշվարկ ,բանկային փոխանցումներ ,հիմնական միջոցների հաշվառում ,հաշվետվությունների կազմում
Ծառայության արժեք՝ Արժեքը կախված աշխատանքի ծավալներից

Անի․

Բարև Ձեզ։ Ես գտնվում եմ դեկրետում, դեկրետս վերջանում է 2026 թ. ապրիլին։ Հիմա ես նորից դեկրետ եմ գնալու և գտնվում եմ Ռուսաստանում։ Կարո՞ղ եմ օնլայն դիմում ուղարկել Հայաստան՝ մայրության նպաստ ստանալու համար։

Մերի․

Բարև ձեզ, ես ԱՁ եմ, արտադրում եմ ապրանք և վաճառում Wildberries – ում, պետք է վայլդբերիսին հաշիվ գրեմ։ Կարո՞ղ եմ ամիսը մեկ գրել և մեջը ի՞նչ գումար եմ գրում։ Իր փոխանցա՞ծ գումարը։ Եվ մեկ հարց էլ՝ կարո՞ղ եմ արտադրության կոդ գրել հաշվետվության մեջ և միկրոձեռնարկատիրություն համարվել։

Մարիամ․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել պահակների փոխարինման հարցում։ Քոլեջն ունի ցերեկային պահակ, ով աշխատում է 12-ժամյա գրաֆիկով, առավոտյան ժամը 8։00-ից մինչև երեկոյան ժամը 20։00-ն, այդ անձը 7 օր գտնվել է անաշխատունակության արձակուրդում, հրամանով փոխարինում եմ տվել նույն քոլեջի բանվորին, հիմա աշխատաժամանակի տաբելում քանի՞ ժամ պետք է գրեմ փոխարինող բանվորի աշխատաժամանակը, իր հաստիքով աշխատած 8 ժամը և փոխարինման 12 ժամը։

Ինես․

Բարև ձեզ, ըստ 2025 թվականի ֆիզարձակուրդի հետ կապված փոփոխության, ֆիզարձակուրդում գտնվելու ընթացքում կրկին մայրանալու դեպքում, որքա՞ն գումար կստանա աշխատող մայրը: Նախորդի չափ, թե՞ միջին աշխատավարձի 50% չափով կկատարվի հաշվարկը:

Անի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ կօգնե՞ք հաշվապահության հարցում․ Ա/Ձ-ն Wildberries – ում իրականացնում է վաճառք և այդ ապրանքները պահետսավորում են ռուսատանում այնտեղից վաճառվում, այս դեպքում ինչպես ենք իրականացնելու հաշվապահութությունը ինչ տվյալներ են անհրաժեշտ, ինչ հաշվետվություն է հանձնվում ՊԵկ, և արդյոք Ա/Ձ-ից փոխանցված ապրանքների գումարները և փոխադրման ծառայությունները ենթակա են նվազեցման կխնդրեմ մանրամասնել որքան հնարավոր պարզ քայլերի հերթականությունը

Հասմիկ․

Բարև Ձեզ։ Շրջ. հարկով աշխատող հայկական ԱՁ-ն ստանում է ծառայություն Ռուսաստանից։ Վերջինս իրականացնում է փաթեթավորում և ապրանքի տեղափոխում մինչև ռուսաստանյան WB պահեստ։ Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս պետք է Ռուսաստանյան կազմակերպությունը հաշիվ դուրս գրի ԱՁ-ին, որ ԱՁ-ն կարողանա ծախսերը նվազեցնել։

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն օնլայն ապրանք է պատվիրել և ստացել է Globbing-ով ու մաքսային հայտարարագրում չի արվել, այդ դեպքում այն վաճառելու դեպքում արդյո՞ք կդիտվի շուկայից ձեռքբերում և կհարկվի եկամտային հարկով, թե՞ պարզապես ծախսագրելու իրավունք չի ունենա։

Екатерина.

Здравствуйте. Расскажите, пожалуйста, на примере, как рассчитать отпускные в следующей ситуации: Сотрудник Каждый месяц получает ЗП 150 000 драм + 50 000 драм премию. Работает уже больше года. В августе был на больничном, но за август кроме ЗП за отработанные дни и пособие ему заплатили еще премию 50 000. В октябре он идет в отпуск. Какой будет расчет отпускных?

Աննա․

Բարև ձեզ։ Ընկերությունը դուրս է գրում ծառայությունների մատուցման և ապրանքի մատակարարման հաշիվներ։ Հաշվետվությունները լրացնելիս ինչպե՞ս պետք է հաշվարկել S և G տառերի տեսակարար կշիռը։

Արևիկ․

Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն 2025 թվականին աշխատել է շրջանառության հարկով և չի գերազանցել 24 միլիոնը, 2026-ին կարո՞ղ է աշխատել միկոյով։

Իրինա․

Բարև Ձեզ։ Կազմերպությունը գործընկեր ֆիզ անձի համար հյուրանոցային ծախս է կատարել կամ աշխատակցին նվեր քարտ է տրամադրել, պայմանական 100,000 դրամ։ Եկամտային հարկ է առաջանում, որպես այլ եկամուտ։ Հիմա հարկը առաջանում է 100,000-ից, թե՞ հետհաշվարկ անելով 125,000-ից։ Շնորհակալ եմ։

Արման․

Բարև ձեզ, որ խնդրեմ՝ կասե՞ք, եթե մի ՍՊԸ վարձակալության պայմանագրով, որը արդեն դադարել է, նշված 2 ամսվա գումար է պարտք մնացել իմ ՍՊԸ-ին, չնայած որ հաշիվը գրվել է, ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա ինձ մոտ զիջման դեպքում։

Լուսինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս այսպիսին է․ խնդրում եմ ասացեք՝ TAX SERVICE համակարգում (անձնագրային տվյալներ) բաժնում ինչպե՞ս են փոփոխում հաշվապահի տվյալները, արդեն քանի տարի է պահպանվում է նախկին հաշվապահի տվյալները ,ՊԵԿ-ից ասացին պետական ռեգիստրում, իսկ այնտեղ ասացին՝ միայն տնօրենի փոփոխությունն են իրենք անում։