Author: Accountant.am
Ապրանքի խոտանում
Լուսինե․
Բարև Ձեզ, ընկերությունն աշխատում է շրջհարկով, զբաղվում է առևտրով։ Ունենք խոտանման ենթակա ապրանքներ, ի՞նչ ակտ պետք է կազմեմ, և գործողությունների հերթականությունը կասե՞ք, առաջին անգամ եմ անելու։ Շնորհակալ եմ։
Տնօրենի աշխատավարձ
Մարի․
Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը հանդիսանում է նաև ՍՊԸ տնօրեն, և ՍՊԸ-ն շահույթ չունի, այս պարագայոում տնօրենին աշխատավարձ վճարելը պարտադի՞ր է։
24 ժամ հերթապահող պահակի աշխատավարձ
Լուսինե․
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս վճարել 24 ժամ հերթապահող պահակին, կա նաև բարձրլեռնային գործոնը։
Բենզինի, դիզելային վառելիքի և գազի ծախսի նորմաներ
Հասմիկ․
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ ասել, թե որոնք են բենզինի, դիզելային վառելիքի և գազի (որպես մեքենայի վառելիք) ծախսի նորմաները, որտե՞ղ կարող եմ ծանոթանալ դրանց: Շնորհակալություն:
Կազմակերպության լուծարում
Նանե․
Բարև Ձեզ։ Ո՞վ կարող է պարզաբանել՝ կազմակերպության լուծարման գործընթացն ինչպե՞ս է կատարվում։
Նպաստի հաշվարկման և վճարման նոր էլեկտրոնային եղանակի վերաբերյալ
Սվետա․
Նպաստի վճարման համար օնլայն տարբերակով գրված է՝ գորճատուի կողմից վճարման 6 168դր, հիմա վճարվելի՞ք գումարն է դա, թե՞ պահումներ է արվելու: Նոր չևը մի քիչ անհասկանալի է ինձ: Խնդրում եմ ուղղորդեք: Կանխավ շնորհակալ եմ։
Կազմակերպության տնօրենը մեկնում է գործուղում
Սամվել․
Կազմակերպության տնօրենը մեկնում է գործուղում։ Հնարավոր է ավիատոմսը ձեռք բերել տնօրենի անձնական քարտով, հետո կազմակերպությունը փոխհատուցի այդ գումարը։ Ինչպես նաև հյուրանոցի ծախսերն էլ վճարել անձնական քարտով՝ գործուղումից վերադառնալուց հետո դրանք փոխհատուցելով կազմակերպության կողմից։ Շնորհակալություն։
Մայրության նպաստի հաշվարկ ԱՁ համար
Հասմիկ․
Բարև ձեզ, հարցս այսպիսին է։ Գրանցված աշխատողը, ով նաև ունի Ա/Ձ, հունվարին գնում է ֆիզ․ արձակուրդ, այս դեպքում ինչպե՞ս են հաշվում մայրության նպաստը։ Ա/Ձ -ի գործունեությունը պե՞տք է դադարեցնել ֆիզ արձակուրդում լինելու ընթացքում։
Հետպահում աշխատավարձից
Սրբուհի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ մեխանիզմով պետք է հետպահում արվի այն աշխատակցի համար, ով աշխատել է 3 ամիս, արձակուրդ է գնացել 25 օր և վերադառնալուց 1.5 ամիս հետո ազատվել։
Դիսպետչերական ծառայություն օտարերկրյա բեռնափոխադրումների ոլորտում
Մկրտիչ․
Ողջույն, արդյո՞ք հեռավար աշխատանքը, որը դիսպեչերական ծառայություն է մատուցում օտարերկրա վարորդներին բեռնափոխադրման ոլորտում և բրոքեր միջնորդ հանդիսանում, կարո՞ղ է գործել միկրոձեռնարկատիրության շրջանակներում, եթե եկամուտները չեն գերազանցում 24 մլն դրամը։
Բիզնես Ըքաունթինգ ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ

Ընկերություն՝ Բիզնես Ըքաունթինգ ՍՊԸ
Հասցե՝ Դավիթաշեն1 թաղ
Հեռախոս՝ 094170290, 094250566
Էլ․ փոստ՝ anitadevosyan2013@mail.ru
Ծառայության անվանում՝ Հաշվապահական ծառայությունների մատուցում
Ծառայության նկարագրություն՝ ՀԾ համակարգով հաշիվների ներմուծում ,աշխատավարձի հաշվարկ ,բանկային փոխանցումներ ,հիմնական միջոցների հաշվառում ,հաշվետվությունների կազմում
Ծառայության արժեք՝ Արժեքը կախված աշխատանքի ծավալներից
Մայրության նպաստի առցանց դիմում
Անի․
Բարև Ձեզ։ Ես գտնվում եմ դեկրետում, դեկրետս վերջանում է 2026 թ. ապրիլին։ Հիմա ես նորից դեկրետ եմ գնալու և գտնվում եմ Ռուսաստանում։ Կարո՞ղ եմ օնլայն դիմում ուղարկել Հայաստան՝ մայրության նպաստ ստանալու համար։
Վաճառք Wildberries – ում
Մերի․
Բարև ձեզ, ես ԱՁ եմ, արտադրում եմ ապրանք և վաճառում Wildberries – ում, պետք է վայլդբերիսին հաշիվ գրեմ։ Կարո՞ղ եմ ամիսը մեկ գրել և մեջը ի՞նչ գումար եմ գրում։ Իր փոխանցա՞ծ գումարը։ Եվ մեկ հարց էլ՝ կարո՞ղ եմ արտադրության կոդ գրել հաշվետվության մեջ և միկրոձեռնարկատիրություն համարվել։
Փոխարինող աշխատողի աշխատաժամանակ
Մարիամ․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել պահակների փոխարինման հարցում։ Քոլեջն ունի ցերեկային պահակ, ով աշխատում է 12-ժամյա գրաֆիկով, առավոտյան ժամը 8։00-ից մինչև երեկոյան ժամը 20։00-ն, այդ անձը 7 օր գտնվել է անաշխատունակության արձակուրդում, հրամանով փոխարինում եմ տվել նույն քոլեջի բանվորին, հիմա աշխատաժամանակի տաբելում քանի՞ ժամ պետք է գրեմ փոխարինող բանվորի աշխատաժամանակը, իր հաստիքով աշխատած 8 ժամը և փոխարինման 12 ժամը։
Մայրության նպաստի հաշվարկ դեկրետում գտնվելու ընթացքում
Ինես․
Բարև ձեզ, ըստ 2025 թվականի ֆիզարձակուրդի հետ կապված փոփոխության, ֆիզարձակուրդում գտնվելու ընթացքում կրկին մայրանալու դեպքում, որքա՞ն գումար կստանա աշխատող մայրը: Նախորդի չափ, թե՞ միջին աշխատավարձի 50% չափով կկատարվի հաշվարկը:
Վաճառք Wildberries հարթակում
Անի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ կօգնե՞ք հաշվապահության հարցում․ Ա/Ձ-ն Wildberries – ում իրականացնում է վաճառք և այդ ապրանքները պահետսավորում են ռուսատանում այնտեղից վաճառվում, այս դեպքում ինչպես ենք իրականացնելու հաշվապահութությունը ինչ տվյալներ են անհրաժեշտ, ինչ հաշվետվություն է հանձնվում ՊԵկ, և արդյոք Ա/Ձ-ից փոխանցված ապրանքների գումարները և փոխադրման ծառայությունները ենթակա են նվազեցման կխնդրեմ մանրամասնել որքան հնարավոր պարզ քայլերի հերթականությունը
ԱՁ-ն ստանում է ծառայություն ռուսական ընկերությունից
Հասմիկ․
Բարև Ձեզ։ Շրջ. հարկով աշխատող հայկական ԱՁ-ն ստանում է ծառայություն Ռուսաստանից։ Վերջինս իրականացնում է փաթեթավորում և ապրանքի տեղափոխում մինչև ռուսաստանյան WB պահեստ։ Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս պետք է Ռուսաստանյան կազմակերպությունը հաշիվ դուրս գրի ԱՁ-ին, որ ԱՁ-ն կարողանա ծախսերը նվազեցնել։
Ֆրիլանս ծրագրավորող ԱՁ
Գայանե․
Ողջույն։ Ֆրիլանս ծրագրավորող ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել շրջ․ հարկով և ի՞նչ տարեկան վճարումներ կունենա անելու։ Շնորհակալություն։
Արդյո՞ք կդիտվի շուկայից ձեռքբերում
Տիրուհի․
Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն օնլայն ապրանք է պատվիրել և ստացել է Globbing-ով ու մաքսային հայտարարագրում չի արվել, այդ դեպքում այն վաճառելու դեպքում արդյո՞ք կդիտվի շուկայից ձեռքբերում և կհարկվի եկամտային հարկով, թե՞ պարզապես ծախսագրելու իրավունք չի ունենա։
Դրամարկղի մնացորդի սահմանաչափ
Յանա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք կա դրամարկղի մնացորդի սահմանաչափ։
Ոչ նյութական ակտիվի ստեղծում
Գրիգոր․
Բարև Ձեզ, ՏՏ կազմակերպությունը, որն աշխատում է 1%-ով, կատարել է նոր ծրագրի նախագծում և ստեղծում: Կարո՞ղ եմ մուտք անել ծրագիրը որպես ոչ նյութական ակտիվ և ամորտիզացիան ծախսագրեմ։
Расчет отпускных
Екатерина.
Здравствуйте. Расскажите, пожалуйста, на примере, как рассчитать отпускные в следующей ситуации: Сотрудник Каждый месяц получает ЗП 150 000 драм + 50 000 драм премию. Работает уже больше года. В августе был на больничном, но за август кроме ЗП за отработанные дни и пособие ему заплатили еще премию 50 000. В октябре он идет в отпуск. Какой будет расчет отпускных?
Տեսակարար կշռի հաշվարկ տարբեր գործունեություններ ունենալու դեպքում
Աննա․
Բարև ձեզ։ Ընկերությունը դուրս է գրում ծառայությունների մատուցման և ապրանքի մատակարարման հաշիվներ։ Հաշվետվությունները լրացնելիս ինչպե՞ս պետք է հաշվարկել S և G տառերի տեսակարար կշիռը։
ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ 2026-ին
Արևիկ․
Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն 2025 թվականին աշխատել է շրջանառության հարկով և չի գերազանցել 24 միլիոնը, 2026-ին կարո՞ղ է աշխատել միկոյով։
Եկամտային հարկի հաշվարկ նվիրատվության դեպքում
Իրինա․
Բարև Ձեզ։ Կազմերպությունը գործընկեր ֆիզ անձի համար հյուրանոցային ծախս է կատարել կամ աշխատակցին նվեր քարտ է տրամադրել, պայմանական 100,000 դրամ։ Եկամտային հարկ է առաջանում, որպես այլ եկամուտ։ Հիմա հարկը առաջանում է 100,000-ից, թե՞ հետհաշվարկ անելով 125,000-ից։ Շնորհակալ եմ։
Դեբիտորական պարտքի զիջում
Արման․
Բարև ձեզ, որ խնդրեմ՝ կասե՞ք, եթե մի ՍՊԸ վարձակալության պայմանագրով, որը արդեն դադարել է, նշված 2 ամսվա գումար է պարտք մնացել իմ ՍՊԸ-ին, չնայած որ հաշիվը գրվել է, ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա ինձ մոտ զիջման դեպքում։
Հաշվապահի տվյալների փոփոխություն
Լուսինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս այսպիսին է․ խնդրում եմ ասացեք՝ TAX SERVICE համակարգում (անձնագրային տվյալներ) բաժնում ինչպե՞ս են փոփոխում հաշվապահի տվյալները, արդեն քանի տարի է պահպանվում է նախկին հաշվապահի տվյալները ,ՊԵԿ-ից ասացին պետական ռեգիստրում, իսկ այնտեղ ասացին՝ միայն տնօրենի փոփոխությունն են իրենք անում։
Անձը ստանում է աշխատավարձ Սինգապուրում գտնվող ընկերությունից
Քրիստինա․
Բարև Ձեզ, ես Անհատ ձեռնարկատեր եմ, աշխատում եմ բարձր տեխնոլոգիաների ընկերությունում, որը գտնվում է Սինգապուրում, աշխատավարձը ստանում եմ DEЕL պլատֆորմով, այնուհետև փոխանցում իմ բանկային հաշվեհամարին, ինչպե՞ս կարող եմ արտացոլել տվյալ դեպքում, որ երևա՝ ԱՁ-ին է գումարը վերաբերվում:
