02/11/2026

Accountant.am

Հարգելի գործընկերներ, 2020թ. փետրվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է։ Պետք է հանձնել ձև N 205. “Հաշվետվություն՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ”:

ՀՀ Հարկային օրենսգիրք, Հոդված 270. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը

  1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

Լյուսի.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ հղիության 14-րդ շաբաթում։ Աշխատանքս ոտքի վրա է և ստեղծում է լուրջ առողջական խնդիրներ։ Կասե՞ք, խնդրեմ, հնարավո՞ր է արդյոք ժամկետից շուտ գնալ ֆիզ. արձակուրդ:

Լուսինե․

Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, եթե ԱՁ գրանցել եմ 2020թ․-ին, կարո՞ղ եմ հանդիսանալ միկրոբիզնեսի սուբյեկտ: Երևանում չի, վաճառում եմ ձեռագործ իրեր և մանկական հագուստ։ Ձեռքբերման փաստաթուղթ չունեմ, ինքս եմ գործում և ձեռք բերում 3-րդ երկրից՝ առցանց վաճառողներից:

Աստղիկ․

Բարև ձեզ։ Ես համատեղությամբ եմ աշխատում և հիմա դիմելու եմ դրոշմանիշային գումարի վերադարձման համար: Ուզում եմ իմանալ՝ իմ աշխատավայրերից ես տեղեկանքներ տանելու՞ եմ ՊԵԿ, թե՞ ոչ: Ի՞նչ ընթացակարգ է լինելու:

Սյուզաննա.

«A» ՍՊԸ տնօրեն Ա.Հովհաննիսյանը և «B» ՍՊԸ տնօրեն Դ.Հովհաննիսյանը ամուսիններ են:
Ա.Հովհաննիսյանը և Դ.Հովհաննիսյանը իրենց սեփականությունը հանդիսացող տարածքը 100 %-ով վարձակալության են հանձնել «B» ՍՊԸ-ին:
Հիմա Ա.Հովհաննիսյանը ցանկանում է «A» ՍՊԸ-ի գործունեությունն իրականացնել վարձով հանձնած տարածքի մի մասում, որին Դ.Հովհաննիսյանը դեմ չէ:
Արդյո՞ք պետք է կողմերը լրացուցիչ համաձայնագրով, նոտարով հաստատեն այդ մասին, և իրավունք ունի՞ «A» ՍՊԸ-ն (մանկական շորի առք ու վաճառք) շրջ. հարկով կամ միկրոյի պայմաններով աշխատելու այդ տարածքում:
Կա՞ արդյոք այս դեպքում փոխկապակցվածության խնդիր:

Վիկտորիա.

Բարև ձեզ:
e-Invoicing-ի գաղտնաբառը ինչպե՞ս վերականգնեմ:
Եվս մի հարց 😕 օգնեք էլի.
առաջին անգամ պետք է ապրանքի մատակարարման ֆակտուրա դուրս գրեմ, չգիտեմ՝ հարկային հաշիվ պետք է դուրս գրեմ, թե հաշվարկային փաստաթուղթ, աշխատում եմ շրջ. հարկով:
Նախապես շնորհակալ եմ 😇

Սերգեյ.

Բարև ձեզ։
Ես աշխատում եմ խանութների հետ։ Տեղադրում եմ առևտրային ծրագրեր անվճար, բայց սպասարկում եմ ամսավճարով։ Տարեկան շրջանառությունը չի գերազանցում 9.0 մլն դրամը։ Գործունեությունը նոր է, ցանկանում եմ գրանցվել հարկային դաշտում։ Հարց՝ հնարավո՞ր է գրանցվել որպես («Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքում նշված ցանկի 1.7 ենթակետ՝ ծրագրային սպասարկում) ինքնազբաղված անձ, եթե այո՝ խնդրում եմ՝ համառոտ ներկայացնեք կարգը, թե ինչպես պետք է գրանցվեմ, եթե ոչ՝ խնդրում եմ, ասեք Ձեր տարբերակը և ինչպես պետք է գրանցվեմ։ Նախապես շնորհակալ եմ։

Հերմինե.

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը պետ. բյուջեից ավել ֆինանսավորում է ստացել, հետո կատարել է գումարի հետ վերադարձ, ինչպե՞ս պետք է տրվի տվյալ գործարքի հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Լուսինե.

Կներեք, որ խնդրեմ, կպատասխանե՞ք՝ միկրոբիզնեսով աշխատելու համար ամսական, տարեկան և եռամսյակային ո՞ր համարի հաշվետվությունները պետք է ներկայացնենք: Եվ մի հարց էլ՝ ՀԴՄ ապարատ որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել, առայժմ աշխատում եմ հին ՀԴՄ ապարատով, նորը ոչ մի կերպ չեմ կարողանում ձեռք բերել:

Աննա.

Բարև բոլորին: Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք անշարժ գույքի գործակալությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Արմեն.

ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, խնդրում եմ, ասեք՝ Չինաստանից էլեկտրոնային տեխնիկա (համակարգչային մասեր, սմարթ ժամացույցներ) ներմուծելիս ի՞նչ հարկեր պետք է մուծվեն, և խնդրում եմ, հաշվեք, օրինակ, 20 $ արժողությամբ սարքի հարկերը։

Կանխավ շնորհակալություն:

Մելանյա.

Եթե կազմակերպությունը երկու գործունեություն է կատարել՝ ավտոտեխսպասարկում և կենցաղային սարքավորանքների վերանորոգում (շրջ. հարկով), կարո՞ղ է միկրոբիզնեսի դաշտ մտնել:

Հայկ.

Բարև ձեզ:
Արդյո՞ք մինչև 2020թ. արտոնագրային հարկով աշխատած ավտոլվացման կետը, որը մետաղադրամով է աշխատում, պետք է 2020թ.-ից սկսած պետ. տուրքով աշխատի, թե՞ միկրոյի դաշտում: Եվ եթե կարելի է, կասե՞ք, թե որն է հստակ այս գործունեության դասակարգիչը: G 45.20 արդյո՞ք համապատասխանում է, եթե միայն ավտոլվացման ծառայություն է մատուցվում:

Դավիթ.

Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվել է վարձույթի գործունեությամբ, աշխատել է շրջանառության հարկի դաշտում, չի գերազանցել 24 մլն դրամ շրջանառությունը: Արդյո՞ք 2020թ.-ից կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Արտակ.

Բարև ձեզ:
Խնդրում եմ, օգնեք գտնեմ ինֆորմացիա ԱԱՀ-ի հաշվարկման կարգի վերաբերյալ: Խոսքը գնում է ԵՏՄ ոչ անդամ պետությունից ՀՀ ապրանքի ներմուծման համար իրավաբանական անձից գանձվող ԱԱՀ-ի մասին: Նախապես շնորհակալություն:

Անդրանիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ստեղծագործական խաղեր (գունազարդման գրքեր, նկարչական խաղ և այլն) և տարբեր սեղանի խաղեր արտադրող ԱՁ-ն կարո՞ղ է դառնալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Արթուր.

Հաշվապահներ ջան, ինչպե՞ս է հաշվարկվում 1961 թվականին ծնված մանկապարտեզի դաստիարակի թոշակը, նա ստանում է մանկավարժական թոշակ 55 տարեկանից, աշխատել է 1980 թվականից մինչև 2002 թվականը: 1976-1980թթ. ստացիոնար սովորել է, այդ ուսանողական տարիներն է՞լ են համարվում ստաժ: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Արփինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Պետ․ ռեգիստրում գրանցել ենք գյուղատնտեսական կոոպերատիվ։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս պետք է վարել հաշվապահական հաշվառումը, ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել։

Աբիգ․

Բարև ձեզ։ Նախկինում աշխատել եմ շրջանառության հարկով, զբաղվել եմ ներկրումներով։ 2019թ․ մեկ այլ ԱՁ-ի հետ ճանաչել են փոխկապակցված և 01.01.2019թ.֊ից իմ ԱՁ-ն համարել են ԱԱՀ վճարող ու առաջարկել են կատարել ուղղումներ հաշվետվություններում։ Հարց՝ շրջ. հարկով աշխատելիս բոլոր ամիսների վճարված ԱԱՀ֊ները իրավունք ունե՞մ ներառել ԱԱՀ պակասեցվող գումարների մեջ։