Զգուշացեք խաբեությունից

Գոհար․

Բարև Ձեզ։ List.am-կայքով վաճառք կատարելու նպատակով գնորդը ինձ ուղարկում է հայ փոստի լինկ, որտեղ ամեն ինչ շատ պարզ գրված ու լրացրած էր, ինձ միայն մնում էր հաստատել քարտիս տվյալները, որպեսզի գումարը նստեր իմ հաշվին։ Քարտիս տվյալները լրացնելուց հետո սպասում եմ, որպեսզի հաստատվի ու բացում էլի լինկ,որով ես մտնեմ իմ օնլայն բանկինգ,ինձ էդ ընթացքում գալիս է 3 հատ կոդ ու չի հաստատում ոչ մի գործարք։ Ես գնորդին գրում եմ, որ չի հաստատվել Ձեր փոխանցումը, ինքը ինձ ասում է՝ Ձեզ կոդ պետք է գար, ուղարկեք ինձ, ես ուղարկեմ հայփոստ, թող կարգավորեն։ Ես կոդը ուղարկում եմ ու սպասում պատասխանի, էդ ընթացքում մտածում եմ՝ ստուգեմ օնլայն բանկինգս, հնարավոր է նստած լինի էս ընթացքում, ու տեսնում եմ, որ ինչքան գումար ունեի հաշիվներիս վրա, բոլորը զրոյացել է ու ցույց է տալիս, որ իմ հաշվի ուրիշ քարտապանի գումար ա փոխանցվել։ Գրում եմ գնորդին եղելիությունը, ինքը ինձ գրում է, թե ինչ որ վճարահաշվարկային համակարգում տեխնիկական խնդիր կա, պետք է քարտի վրա գումար լցնեք, որ ձեր գումարը հետ վերադարձնեն։ Ուշ, բայց հասկանում եմ, որ խարդախության զոհ դարձա։ Նույն րոպեին զանգում եմ ինձ սպասարկող բանկ, բլոկավորում ենք օնլայն բանկինգս, պատմում եմ կատարվածի մասին ինձ ասում են, որ չեղարկման դիմում կներկայացնեն բանկ։ Ես հաջորդ օրը մոտենում եմ բանկ, ու մինչև օրս ինձ ոչ մի հիմնավոր պատասխան չեն տալիս։ Կասե՞ք՝ ես ունեմ տարբերակ գումարս հետ բերելու։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

չեմ կարծում,բայց այս հարցում բանկը պետք է նաև ջանքեր գործադրի դրա համար,քանի որ բանկի անունը հանրայնացնելը արդեն բանկին ձեռք չի տա, այս դեպքը միակը չէ, դուք է որ չեք լսել թե դա ինչքան տարածված է ՌԴ-ում, ու այստեղ էլ ստացվել է,բանկերը,լիստի կայքը զգուշացնում են չեք կարդում դրանք,

Գոհար

Նոր էի գրանցվել List.am կայքում ու ինձ ոչմի զգուշացում չէր եկել

Գայանե

Այո, List.am-կայքով զգուշացում-նամակ է ուղարկել:
Ռուսական համարից ես էլ եմ ստացել գնման առաջարկ List.am-կայքով և նկար/կցում եմ պատասխանիս/ հայփոստից փոխանցման պայմանների: Կապնվեցի հայփոստ՝ ասացին խաբեություն է՝ դիմեմ ոստիկանություն: Գործարքին ընթացք չտվեցի, բայց ժամանակի սուղության պատճառով ոստիկանություն էլ չդիմեցի: Հիմա կարծում եմ, որ List.am-կայքով զգուշացմանը ավելի խստությամբ ու հետևողականությամբ կհետևենք՝ զոհ չդառնալուց խուսափելու համար:
Հարգելի Գոհար ճիշտ եք արել, որ դիմել եք բանկ: Նրանք պարտավոր են ստուգելու գործարքը, կեղծության դեպքում՝ կեղծարարից ետ գանձելու գումարը ու վերադարձնել տուժած կողմին:

IMG-20230201-WA0000.jpg
Գայանե

Պետք է դիմեք ոստիկանություն, խաբեության զոհ եք դարձել։

Գայանե

Գայանե ջան կարծում եմ ես ժամանակին կանգ եմ առել: Իմ հաշվին վտանգ չի սպառնում: Այդպես չէ՞:

Գայանե

Ասեմ, որ իմ հաշվի համարը ես ոչ ոքի չեմ տրամադրել: Չեմ լրացրել որևէ լինք, միայն viber-ով գնման առաջարկ եմ ստացել, բայց ընթացք չեմ տվել:

Գոհար

Ոստիկանությունն էլ ասաց, որ առաջինը չես ես խնդրով,անգամ եթե գտնենք էլ խաբեություն իրականացնողին, միևնույն է գումարը հետ չենք բերի։

Գոհար

Բայց պարզվեց,որ բանկը ոչինչ էլ պարտավոր չէր ու ոչինչ չարեցին հարցին լուծում տալու համար։

Գայանե

Ցավալի է, որ անգամ պարտավորությունից դուրս՝ գոնե իրենց հեղինակության համար որևէ ընթացք չեն տվել նշված կառույցները: Գոնե այսուհետ զքուշացեք, բանկը զգուշացնում է՝
Հարգելի՛ քարտապան,

Օնլայն տիրույթում շարունակում են օր օրի աճել զեղծարարությունների թիվը։ Եվս մեկ անգամ հորդորում ենք լինել առավել զգոն և ոչ մի դեպքում չտրամադրել բանկային որևէ տվյալ այլ անձանց՝ նույնիսկ ամենավստահելի և գայթակղիչ թվացող առաջարկների դեպքում։

Ձեր իսկ ֆինանսական անվտանգությունն ապահովելու նպատակով՝
•Եթե List.am կամ նմանատիպ կայքի օգտատեր եք և այդ հարթակների միջոցով վաճառում եք Ձեր ապրանքը կամ ծառայությունը, եղեք առավել զգոն և ոչ մի դեպքում մի հավատացեք այն «գնորդին», ով ապրանքը գնելու պատրվակով կապ է հաստատում Ձեզ հետ (հիմնականում WhatsApp, Viber կամ այլ հավելվածների միջոցով) և խնդրում Ձեր քարտի տվյալները՝ ապրանքի (ծառայության) գումարը փոխանցելու համար, ապա Ձեր գումարը հափշտակելու նպատակով օգտագործում քարտի տվյալները։ Հետևաբար, «գնորդին» մի տրամադրեք կամ նրա կողմից ուղարկված հղումներում մի մուտքագրեք Ձեր բանկային քարտի տվյալները (CVV/CVC, CVV2, OTP եւ 3D Secure ծածկագրերը), քանի որ կկորցնեք բանկային քարտում առկա ողջ գումարը։

•Հղումները կարող են արտաքնապես նման լինել հայկական որևէ կայքի, օրինակ՝ haypost.am, list.am կայքերին և Upay, Telcell, Idram և այլ էլեկտրոնային դրամապանակներին։ Ցանկացած գործարք կատարելիս նախ և առաջ համոզվեք, որ մուտք եք գործել տվյալ ընկերության պաշտոնական կայք։ Օրինակ՝ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքի հասցեն http://www.haypost.am -ն է, այլ ոչ թե haypost.orderw.online-ը։

Մի՛ տրամադրեք ձեր քարտի վավերապայմանները որևէ այլ անձի, անգամ եթե ձեզ զանգահարում են և նշում, որ ձեզ հետ կապ են հաստատելԲԱՆԿ-ից․ Բանկից չեն զանգահարում և չեն ստուգում ձեր քարտի վերաբերյալ այնպիսի տվյալներ, ինչպիսիք են CVV, PIN կոդ, ժամկետ, քարտի 16 նիշանոց թվեր:

Եթե դարձել եք զեղծարարության զոհ, հնարավորինս արագ բլոկավորեք Ձեր քարտը  կամ զանգահարեք ԲԱՆԿ-ի հեռախոսային կենտրոն՝ կամ «ԱրՔա» ազգային վճարային համակարգ՝ +374 10 592222 շուրջօրյա հեռախոսահամարով։