Category: Աշխատավարձ, կադրեր

Որքա՞ն կկազմի արձակուրդայինը

Լուսինե.

Կներեք, ո՞վ ինձ կասի, եթե ես աշխատել եմ մարտի 9-ից դպրոցում, ստացել եմ մաքուր 80 հազար դրամ աշխատավարձ: Մոտ ինչքա՞ն արձակուրդայինի գումար կստանամ: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի արձակուրդայինը

Աշխատաժամանակի հաշվարկ

Anahit.

Հատուկ կատեգորիայի աշխատակիցների ցանկում ներառված հրաձիգների հետ կնքել ենք աշխատանքային պայմանագիր, որտեղ նշել ենք՝ աշխատավարձը դրույքաչափով, և դրանից ելնելով աշխատավարձի չափը։ Յուրաքանչյուրն աշխատում է 24 ժամ և 2 օր հանգստանում։ Բնականաբար գիշերային աշխատանքը պետք է վարձատրվի 30% հավելավճարով, իսկ արտաժամյա աշխատանքը՝ 50%։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի նրանց մայիս ամսվա նորմա-ժամը, եթե Աշխ․ Օ-քի 139 հ. 4 կետում նշված է, որ 24 ժամյա աշխատաժամանակի դեպքում շաբաթական 48 ժամը չպետք է գերազանցի։ Բայց այս դեպքում ամեն 3-րդ օրը հաշվելիս ստացվում է 72 ժամ։ Նախապես շնորհակալ եմ օգնության համար։

Կարդալ ավելին Աշխատաժամանակի հաշվարկ

Պայմանագրի գործողության ժամկետը լրացել է

Լիանա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Աշխ. Օ-ի 111 հոդվածում ասվում է, որ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը լուծելիս կողմերից մեկը պետք է ծանուցի մյուսին առնվազն տասն օր առաջ: Պայմանագրի գործողության ժամկետը լրացել է և կողմերից ոչ մեկ մյուսին չի ծանուցել: Այս դեպքում ինչպե՞ս է լուծվում պայմանագիրը: Շնորհակալություն!

Կարդալ ավելին Պայմանագրի գործողության ժամկետը լրացել է

Կարո՞ղ է արդյոք աշխատողը վերադառնալ աշխատանքի դիմումի համաձայն

Լաուրա.

Բարև ձեզ: Եթե աշխատողը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խամքի համար տրամադրվող արձակուրդի մեջ, բայց երկու տարին լրանալուց հետո ցանկանում է վերադառնալ աշխատանքի, կարելի՞ է աշխատողին հետ վերադարձնել աշխատանքի դիմումի համաձայն:

Կարդալ ավելին Կարո՞ղ է արդյոք աշխատողը վերադառնալ աշխատանքի դիմումի համաձայն

Աշխատողը գնացել է ամենամյա արձակուրդ

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը գնացել է ամենամյա արձակուրդ, կարելի՞ է նրա պաշտոնում ընդունել այլ աշխատողի, և եթե այո, ապա ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել նրա հետ:

Կարդալ ավելին Աշխատողը գնացել է ամենամյա արձակուրդ

Ինչպե՞ս է ծախս ճանաչվում արձակուրդայինը

Ռազ․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ Աշխատողը գնում է արձակուրդ, որը ընկած է ապրիլի 15-ից մայիսի 10-ը։ Ամեն ամսվա պահումները կատարվում է տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ։ Իսկ արձակուրդայինի գումարը ծախս է ճանաչվում առաջի՞ն ամսում, թե՞ ամեն ամսվան համամասնորեն։

Կարդալ ավելին Ինչպե՞ս է ծախս ճանաչվում արձակուրդայինը

Ե՞րբ պետք է ներկայացնել մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը

Մելինե.

Բարև ձեզ: Մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել սոցապ, ի՞նչ ժամկետում: Եվ սոցապից հետո տարվու՞մ է հարկային որ փոխանցեն գումարը:

Կարդալ ավելին Ե՞րբ պետք է ներկայացնել մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը

Ինչպե՞ս հաշվել միջին օրական աշխատավարձը

Նաիրա Մարտիրոսյան.

եթե աշխատողը ազատվում է աշխատանքից, ունի նախորդ տարիներից վաստակած արձակուրդային օրեր, բայց չունի նախորդ 12 ամսվա համար վաստակած գումար, ապա ինչպե՞ս հաշվել միջին օրականը:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվել միջին օրական աշխատավարձը

Միջին աշխատավարձի հաշվարկ

Հայկ

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե աշխատողի համար հաշվարկում եմ միջին աշխատավարձ, ապա պարգևատրման գումարները ներառե՞մ ամբողջությամբ, թե՞ 1/12-ի չափով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Միջին աշխատավարձի հաշվարկ

Մանկավարժն աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում

Մարիա.

Բարև ձեզ: Մանկավարժը աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում որպես աշխատակազմի քարտուղար: Համայնքապետարան գալիս է շաբաթական 4 լիարժեք օր 8 ժամ աշխատանքի, մեկ օր՝ 4 ժամ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է ձևակերպվելու հաշվապահությունում համայնքապետարանի աշխատավարձը, պահումները, տեղեկագիրը, արձակուրդը: Ավելացնեմ, որ մանկավարժը աշխատում է դպրոցում:

Կարդալ ավելին Մանկավարժն աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում

Վարձատրությունը քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Մելինե.

Բարև ձեզ: Նվազագույն աշխատավարձը /68 000/ վերաբերու՞մ է քաղիրավական պայմանագրով ընդունված աշխատողին, թե՞ միայն աշխատանքային պայմանագրով: Եթե հնարավոր է, օրենքի հղում նշեք:

Կարդալ ավելին Վարձատրությունը քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Ինչպե՞ս հաշվել աշխատողի կուտակած արձակուրդի օրերը

Անի.

Բարև ձեզ: Ասացեք, խնդրում եմ, օրենքի կետով՝ ինչպե՞ս հաշվեմ աշխատողին հասանելի արձակուրդային օրերը վեցօրյա գրաֆիկով աշխատող։

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվել աշխատողի կուտակած արձակուրդի օրերը

Վերջնահաշվարկ աշխատողի մահվան դեպքում

Գայանե.

Բարև ձեզ: Աշխատողի մահվան դեպքում ազատում եմ տվել, սակայն վերջնահաշվարկը 2 ամիս հետո եմ վճարել։ Հիմա աշխատողի անունը չկա taxservice-ում։ Ինչպե՞ս ցույց տամ վերջնահաշվարկը: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ աշխատողի մահվան դեպքում

Քաղաքացիություն չունեցող անձի աշխատանքի ընդունման կարգ

Սոֆյա․

Քաղաքացիություն չունեցող անձն ունի ՀԾՀ և Ճամփորդական փաստաթուղթ։ Ի՞նչ կարգով է կատարվում նրան՝ աշխատանքի ընդունումը, արդո՞ք պետք է աշխատանքի թույլտվություն կամ ի՞նչ փաստաթղթեր են պետք։

Կարդալ ավելին Քաղաքացիություն չունեցող անձի աշխատանքի ընդունման կարգ

Ի՞նչ դրույքաչափով պետք է հաշվել ուսուցչի ժամավճարը

Հարգելի հաշվապահներ, եթե կան դպրոցի հաշվապահներ՝ ուսուցիչների ժամավճարը ի՞նչ դրույքաչափով եք հաշվարկում:

Կարդալ ավելին Ի՞նչ դրույքաչափով պետք է հաշվել ուսուցչի ժամավճարը

Որքա՞ն պետք է վարձատրել փոխարինող աշխատակցին

Օլյա․

Բարև ձեզ։ Կազմակերպության գլխավոր հաշվապահը գտնվում է ֆիզ. արձակուրդում, նրա փոխարեն նշանակվել է այլ աշխատակից որպես ժ/պ։ Որքա՞ն պետք է վարձատրվի այդ աշխատակիցը, արդյո՞ք հավելավճար վճարելը կազմակերպության հայեցողությունն է։

Կարդալ ավելին Որքա՞ն պետք է վարձատրել փոխարինող աշխատակցին

Հաշմանդամության թոշակի հաշվարկ

Կիմա.

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ ասեք՝ որքա՞ն կկազմի 13 տարվա աշխատանքային ստաժ ունեցող, 3-րդ կարգի հաշմանդամության թոշակը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշմանդամության թոշակի հաշվարկ

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Մարիա.

Բարև Ձեզ: Եթե անձը աշխատում է 2 տեղ և անաշխատունակության թերթիկ ներկայացնում է մեկ աշխատավայր, իսկ երկրորդում ներկայացնում է տվյալ թերթիկի պատճենը՝ կնիքով, որ համապատասխանում է բնօրինակին։ Այդ երկրորդ տեղում էլ պե՞տք է հաշվարկել և վճարել։

Կարդալ ավելին Անաշխատունակության թերթիկի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Ուսուցիչների համար նախատեսված ամենամյա արձակուրդ

Անի.

Բարև ձեզ: Ես մանկավարժ եմ։ Վճարովի ֆիզարձակուրդիս ժամկետը կլրանա մայիսի 10-ին, իսկ ինքս ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի հունիսի 15-ից: Արդյո՞ք կկարողանամ օգտվել վճարովի արձակուրդային աշխատավարձից։
Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ուսուցիչների համար նախատեսված ամենամյա արձակուրդ

Վերջնահաշվարկ հաստիքի կրճատման դեպքում

Լիանա.

Բարև ձեզ: Կասեք՝ ինչպե՞ս են հաշվում մինչև երեխայի 3 տարեկանը արձակուրդում գտնվող աշխատողի վերջնահաշվարկը, երբ հաստիքի կրճատում է եղել: Ասեմ, որ աշխատել է 6 ամիս, գնացել երեխայի խնամքի արձակուրդ ու մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը նորից խնամքի արձակուրդ է գնացել:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ հաստիքի կրճատման դեպքում

Նպաստի հաշվարկ բարդ ծննդաբերության դեպքում

Նարինե.

Խմդրում եմ, օգնեք. կինը ծննդաբերել է կեսարյանով՝ ժամանակից շուտ: Ինչպե՞ս հաշվեմ մայրության նպաստը:

Կարդալ ավելին Նպաստի հաշվարկ բարդ ծննդաբերության դեպքում

Ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով

Անի.

Բարև ձեզ: Եթե ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով և կան աշխատողներ, որոնց հաստիքը 6 ամիս է նախատեսված, այդ դեպքում ընկերության արձակուրդների գրաֆիկում այդ աշխատողների անունները պե՞տք է, գրել թե՞ ոչ:

Կարդալ ավելին Ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով

Նպատակային արձակուրդ

Սաթենիկ.

Բարև Ձեզ: Նպատակային արձակուրդ ինչպե՞ս ենք տրամադրում աշխատողին։

Կարդալ ավելին Նպատակային արձակուրդ

Նպաստի հաշվարկ հերթափոխով աշխատանքի դեպքում

Լուսինե.

1. Ինչպե՞ս լրացնել անաշխատունակության նպաստի տվյալները եկամտային հարկի հաշվարկում։
2. Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության նպաստը, եթե աշխատողն աշխատում է հերթափոխով:

Կարդալ ավելին Նպաստի հաշվարկ հերթափոխով աշխատանքի դեպքում

Բյուլետենի հաշվարկ

Անի.

Բարև ձեզ: Կօգնե՞ք ինձ: Աշխատում եմ որպես սկսնակ հաշվապահ հանրային սննդի ոլորտում: Մատուցող ունենք, որը գրանցված է աշխատանքային պայմանագրով, բայց ամսական աշխատում է 12 ժամ: Հիմա վիրահատվել է և ցանկանում է բյուլետեն բերել, որ փոխհատուցում ստանա: Կասեք՝ հնարավո՞ր է նման բան ձևակերպել, և եթե այո, ինչպե՞ս անել, որտեղի՞ց սկսել:

Կարդալ ավելին Բյուլետենի հաշվարկ

Հնարավո՞ր է արդյոք շարունակել նպաստ ստանալ

Անգելինա.

Բարև Ձեզ: Ես գրանցված եմ եղել և գնացել եմ ֆիզարձակուրդ ընդամենը 3 ամիս, որից հետո այդ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել: Կա՞ արդյոք տարբերակ, որպեսզի ես շարունակեմ մայրության նպաստը ստանալ:

Կարդալ ավելին Հնարավո՞ր է արդյոք շարունակել նպաստ ստանալ